Յուրի Չուբկով

խորհրդային և ռուս արձակագիր, գրող, էսսեիստ

Յուրի Դմիտրևիչ Չուբկով (ռուս.՝ Юрий Дмитриевич Чубков, հոկտեմբերի 13, 1938(1938-10-13)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 24, 2010(2010-05-24)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային և ռուս արձակագիր, գրող, էսսեիստ։ Ռուսաստանի գրողների միության անդամ, Պետրովսկի գիտությունների և արվեստի ակադեմիայի թղթակից անդամ։ Նիկոլայ Գոգոլի անվան գրական մրցանակի դափնեկիր (2007)։

Յուրի Չուբկով
Ծնվել էհոկտեմբերի 13, 1938(1938-10-13)[1]
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 24, 2010(2010-05-24)[1] (71 տարեկան)
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Մասնագիտությունարձակագիր, գրող և ակնարկագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԱնդամակցությունՌուսաստանի գրողների միություն
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Յուրի Չուբկովը ծնվել է 1938 թվականի հոկտեմբերի 13-ին, Լենինգրադում։ Հայրը աշխատել է արտադրության մեջ որպես վարպետ, մայրը `մանկապարտեզում` որպես դաստիարակչուհի։ Պատերազմի սկզբում ընտանիքը տարհանվում է Սիբիր, ճանապարհին Յուրին կորում է, բայց շուտով նրան գտնում են։ Նովոսիբիրսկում ավարտում է ուսումը երեկոյան դպրոցում և այդտեղից զորակոչվում է խորհրդային բանակ։

Զորացրվելուց հետո նա սկսում է  ինքնուրույն ուսումնասիրել իսպաներեն։ Ընդունվել և սովորել է Լենինգրադի պետական համալսարանի պորտուգալական բաժնում։ 1967 թվականին ստացել է բարձրագույն կրթության դիպլոմ և գործուղվել Դուշանբե՝ աշխատելու որպես թարգմանիչ։ Դասավանդել է Մոսկվայի օտար լեզուների ռազմական ինստիտուտում, իսկ հետագայում աշխատել է որպես թարգմանիչ Լենինգրադի «Ինտուրիստ»-ում[2]։

Այնուհետև գործուղվել է Մոզամբիկ, աշխատել որպես տնտեսական առաքելության թարգմանիչ։ Այս երկրի մշակույթը արտացոլվել է նրա գրական ստեղծագործություններում։ Չուբկովի «Մոզամբիկի հեքիաթները» (1983) լույս են տեսել «Детгиз» հրատարակչությունում, իսկ «Մապուտոյից մինչև Ռուվումա» վիպակը (1989) «Детская литературара» հրատարակչությունում; «Глобус» հրատարակչությունում` ակնարկներ Աֆրիկայի, ինչպես նաև Բրազիլիայի և Հարավարևելյան Ասիայի բնակիչների մշակույթի և սովորույթների մասին (1982-1987)։ «Փախչելու տեղ չկա» վեպի սկիզբը նույնպես ընթերցողին տանում է աֆրիկյան երկիր ՝ դիվանագիտական հաստատության մթնոլորտ[3]։

Չուբկովը գրական ստեղծագործությամբ  սկսել է զբաղվել իր կյանքի ուսանողական շրջանից։ Նրա առաջին աշխատանքը՝ «Հոգեբան» պատմվածքը, լույս է տեսել 1972 թվականին։ 1979 թվականից անընդմեջ տպագրվում է «Аврора», «Звезда», «Нева», «Медвежьи песни», «Михайловский замок», «Изящная словесность» ամսագրերում, «Глобус», «На суше и на море» ժողովածուներում։  Նրա առաջին գիրքը ՝ «Պատվանդանը», լույս է տեսել 1983 թվականին «Редактор» հրատարակչությունում։ Երկու տասնյակ վեպերի և մեծ վիպակների հեղինակ է։

Ըստ իրենց բովանդակության՝ նրա ստեղծագործությունները կարելի է բնորոշել որպես սոցիալ-հոգեբանական, կենցաղային և քրեական։ Հեղինակն աշխատել է մենիպպեյա (ծաղրական) ժանրում։ Գոգոլին Չուբկովը համարել է իր գրական ուսուցիչը։

2007 թվականին Գրքի II միջազգային ցուցասրահում նրա «Փախչելու տեղ չկա» գիրքը «Շինել» անվանակարգում արժանացել է Նիկոլայ Գոգոլի անվան գրական մրցանակի։

1989 թվականից անդամակցել է Ռուսաստանի գրողների միությանը, 2006 թվականից՝ Պետրովսկայայի արվեստի և գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։

Բնակվել է Սանկտ Պետերբուրգում։ Մահացել է 2010 թվականի մայիսի 24-ին[4]։

Մատենագիտություն խմբագրել

Գրքեր և արձակ

  • 1983 — Юрий Чубков «Пьедестал». Л.;
  • 1989 — Юрий Чубков «Шанс». М.;
  • 1991 — Юрий Чубков «Палачи и придурки». Л.;
  • 1992 — Юрий Чубков «Колесо смерти». СПб.;
  • 1998 — Юрий Чубков Убить сатану. СПб.;
  • 2000 — Юрий Чубков «Симфония». СПб.;
  • 2002 — Юрий Чубков «А он винтовочку приладил и… Колесо». СПб.;
  • 2004 — Юрий Чубков «Стеклянная башня». СПб.;
  • 2006 — Юрий Чубков «Карусель». СПб.;
  • 2007 — Юрий Чубков «Ель ниньо». СПб.;
  • 2008 — Юрий Чубков «Филологический факультет. Писатель и бес». СПб.

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • 2007 – Նիկոլայ Գոգոլի անվան գրական մրցանակի դափնեկիր, «Շինել» անվանակարգում։

Գրականություն խմբագրել

  • Ефимовская В. Без нас погибнет этот мир (духовные основы и худож. направления совр. петерб. лит-ры) // Родная Ладога. 2007. № 1;
  • Новиков А. Мятущийся мятежник. О прозе Юрия Чубкова // Изящная словесность. 2008. № 12;
  • Новиков А. Русской души свет и потемки. Новая кн. Юрия Чубкова «Убить сатану» // Невский альм. 2008. № 4;
  • Новиков А. Размышления о романах Юрия Чубковf // Дороги, художества, братия. СПб., 2008;
  • Биобиблиографический справочник СПбО СП России / Сост. А. И. Белинский. СПб.: Дума, 2011.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  2. «Чубков Юрий Дмитриевич». Книжная Лавка Писателей (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  3. «Юрий Дмитриевич Чубков | Либрусек». fb17.online. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.(չաշխատող հղում)
  4. «Литинформбюро - Статьи - Литературная газета». www.lgz.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել