Յուրի Յուզբաշյան

հայ դիրիժոր

Յուրի Վաղարշակի Յուզբաշյան (սեպտեմբերի 11, 1935(1935-09-11), Գորիս, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ դիրիժոր, երաժիշտ։ Մանկավարժական գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր (1991)։ ՀՀ վաստակավոր մանկավարժ (2003)։

Յուրի Յուզբաշյան
Ծնվել էսեպտեմբերի 11, 1935(1935-09-11) (88 տարեկան)
Գորիս, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ
Մասնագիտությունդիրիժոր
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1964)
ԱնդամակցությունՀայաստանի երաժշտական ընկերություն
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Յուրի Յուզբաշյանը ծնվել է 1935 թվականին, Գորիսում։ Սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1964 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական բաժինը։ Դասավանդել է Երևանի հանրակրթական դպրոցներում։ 1965 թվականից դասավանդում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, 1987-1998 թվականներին նույն համալսարանի գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետի դեկան, 1999-2009 թվականներին՝ խմբավարության և ձայնադրման ամբիոնի վարիչ[1][2]։

Նյու-Յորքի միջազգային ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս է, անդամակցում է երեխաների և պատանիների երաժշտական դաստիարակության համաշխարհային ընկերություններին (Հունգարիա-1975, Հելսինկի-1990)։ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի աստիճաններ շնորհող գիտական խորհրդի և Հայաստանի երաժշտական ընկերության անդամ է[3]։

Պարգևներ, կոչումներ և մրցանակներ

խմբագրել
  • Ամերիկյան կենսագրություններ ուսումասիրող ինստիտուտի «Տարվա մարդ» տիտղոս, 1994, 2010
  • ՀՀ վաստակավոր մանկավարժ, 2003
  • Մովսես Խորենացու մեդալ (2015)[4]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Յուրի Յուզբաշյանի կենսագրությունը ՀՄՊՀ կայքում(չաշխատող հղում)
  2. «Յուրի Յուզբաշյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  3. Յուզբաշյան Յուրի Վաղարշակի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
  4. Յ. Վ. ՅՈՒԶԲԱՇՅԱՆԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արտաքին հղումներ

խմբագրել