Յուրի Հայրապետյան (քաղաքական գործիչ)

քաղաքական գործիչ

Յուրի Էդուարդի Հայրապետյան (հոկտեմբերի 26, 1954(1954-10-26), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 4-րդ գումարման Ազգային ժողովի Ազատ Հայրենիք կուսակցության պատգամավոր[1]։

Յուրի Հայրապետյան
Ծնվել էհոկտեմբերի 26, 1954(1954-10-26) (69 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Կենսագրություն խմբագրել

Յուրի Հայրապետյանը ծնվել է 1954 թվականի հոկտեմբերի 26-ին Ստեփանակերտ քաղաքում։ 1962-1972 թվականներին սովորել է Ստեփանակերտի թիվ 3 դպրոցում։ 1972 թվականի դեկտեմբերին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի պատանի տեխնիկների կայանի մեթոդիստ։

1974-1976 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։

1976 թվականի մայիսին եղել է ՀԽՍՀ-ի գյուղշինարարության մատակարարման վարչության ավագ իրավախորհրդատու։ 1976 թվականի հուլիսից մինչև 1977 թվականի հոկտեմբերը եղել է տրեստի ավագ իրավախորհրդատու։ 1977 թվականի հոկտեմբերից մինչև 1978 թվականի հուլիսը եղել է Ստեփանակերտի գինու գործարանի իրավախորհրդատու։ 1978 թվականի հուլիսից մինչև 1987 թվականի փետրվարը եղել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի արհեստակցական միությունների խորհրդի աշխատանքի գլխավոր տեսուչ։

1983 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժինը։

1987 թվականի փետրվարին աշխատանքի է անցել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, այնուհետև՝ Արցախի Հանրապետության դատախազության մարմիններում։ 1987-1989 թվականներին եղել է Մարտունու և Ասկերանի շրջդատախազությունների քննիչ։ 1989 թվականի փետրվար ին զբաղեցրել է մարզային դատախազության ավագ քննիչի, քննական բաժնի դատախազի և այլ պաշտոններ։

1992 թվականի հունիսի 8-ին նշանակվել է Արցախի Հանրապետության դատախազության քննչական բաժնի դատախազ։ 1993 թվականի մայիսին նշանակվել է Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի իրավաբանական բաժնի պետ։ 1994-1997 թվականներին եղել է Արցախի Հանրապետության արդարադատության պետական վարչության պետ։

1998 թվականի հունվար նշանակվել է Ասկերանի շրջանի դատախազ։

1998 թվականի հուլիսից մինչև 2000 թվականի մայիսը եղել է Գլխավոր դատախազության քրեագետ-դատախազ։

2000 թվականի հունիսի 18-ին Ստեփանակերտի թիվ 5 ընտրատարածքից ընտրվել է 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր և պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[2]։

2005 թվականի հունիսի 19-ին թիվ 6 ընտրատարածքից համամասնական ընտրակարգով ընտրվել է Արցախի Հանրապետության 4-րդ գումարման Ազգային ժողովի Ազատ Հայրենիք կուսակության պատգամավոր[3], պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[4]։

2008-2014 թվականներին եղել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան։

2016 թվականի մայիսի 5-ին նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայրապետյան Յուրի Էդուարդի». www.nankr.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  2. «18 հունիսի 2000թ. | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  3. «19 հունիսի 2005թ. | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  4. «Ո Ր Ո Շ Ո Ւ Մ». artsakhtert.com. 2014 թ․ ապրիլի 16. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել