Յուրի Իվանովիչ Խուդոնոգով (ռուս.՝ Юрий Иванович Худоногов, հոկտեմբերի 14, 1924(1924-10-14), Կրասնոյարսկ, Ենիսեյսկի նահանգ, Խորհրդային Ռուսաստան - փետրվարի 12, 1967(1967-02-12), Կրասնոյարսկ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս նկարիչ[1], լանդշաֆտի և նատյուրմորտի վարպետ, վաթսունական թվականների սովետական արվեստի վառ ներկայացուցիչ։

Յուրի Խուդոնոգով
Ծնվել էհոկտեմբերի 14, 1924(1924-10-14)
ԾննդավայրԿրասնոյարսկ, Ենիսեյսկի նահանգ, Խորհրդային Ռուսաստան
Վախճանվել էփետրվարի 12, 1967(1967-02-12) (42 տարեկան)
Մահվան վայրԿրասնոյարսկ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Յուրի Խուդոնոգովը ծնվել է 1924 թվականի հոկտեմբերի 14-ին Կրասնոյարսկում։ 1936-1940 թվականներին սովորել է Կրասնոյարսկի գեղարվեստի դպրոցում՝ Արխիպ Կուինջիի աշակերտ Դմիտրի Կարատանովի և Կոնստանտին Յուոնի ուսանող Քսենյա Մատվեևայի մոտ։ 1942 թվականին մեկնել է ռազմաճակատ։ 1944 թվականին Քյոնիգսբերգ ի մոտ ծանր վիրավորվել է։

1947-1952 թվականներին սովորել է Լենինգրադի գեղարվեստի ուսումնարանում։ Ուսումնարանն ավարտելուց հետո, չնայած Գեղարվեստի ակադեմիայում կրթությունը շարունակելու առաջարկին, վերադարձել է Կրասնոյարսկ։

Դասավանդել է գեղարվեստի դպրոցում, 1952-1960 թվականներին` Կրասնոյարսկի Վ. Սուրիկովի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1949 թվականից սկսած նա բազմիցս մեկնել է Կրասնոյարսկի երկրամասի հարավ` Խակասիա։

1952 թվականից մասնակցել է երկրամասային, հանրապետական, համամիութենական, միջազգային ցուցահանդեսների։

1960 թվականին եղել է ՌԽՖՍՀ Նկարիչների միության Կրասնոյարսկի կազմակերպության խորհրդի նախագահ։

Ծանր դեպրեսիայի պահին ինքնասպան է եղել 1967 թվականի փետրվարի 12-ին։ Թաղված է Կրասնոյարսկի Տրոիցկի գերեզմանատանը։

Նկարչություն խմբագրել

Յուրի Խուդոնոգովը սիբիրյան բնանկարի ու նատյուրմորտի վարպետ է կերպարվեստի լեզվի վառ արտահայտված անհատական ոճով։

Արվեստագետ, պրոֆեսոր Ե. Խուդոնոգովան գրել է.

Յուրի Խուդոնոգովի գեղանկարչության մեջ տեղի է ունենում մտավոր և հոգևոր խնդիրների օրգանական միահյուսում, այն տոգորված է խորապես անձնական աշխարհընկալմամբ և կենդանի բնական զգացումով։ Գույնը ձեռք է բերում սիմֆոնիկ նշանակություն. յուրաքանչյուր մեղեդի հնչում է ինքնուրույն, բայց միասին՝ դա բազմաձայնություն է։ Կտավը պահում է գունային ձայնի գեղեցկությունն ու արտահայտչականությունը։ Գունապնակի էքսպրեսիան, լարվածությունն ու դինամիկան սրում են առարկայի ընկալումը՝ հանդիսատեսի համար բացահայտելով իր գոյության բոլորովին այլ որակներ:

Յուրի Խուդոնոգովի հայտնի աշխատանքներից են՝

  • «Թռչում են կռունկները» (ռուս.՝ «Летят журавли», կտավ, յուղաներկ, 1961)
  • «Քաղաք» (ռուս.՝ «Город», կտավ, յուղաներկ)
  • «Արևածաղիկներ» (ռուս.՝ «Подсолнухи», կտավ, յուղաներկ)
  • «Աթոռներ» (ռուս.՝ «Стулья», կտավ, յուղաներկ, 1966)
  • «Անցան անձրևները» («Прошли дожди», կտավ, յուղաներկ, 1964)

Բոլորը պահվում են Կրասնոյարսկի Վ. Սուրիկովի անվան պետական պատկերասրահում։

Ֆիլմ խմբագրել

2009 թվականին Կրասնոյարսկի «Արխիպելագ» ստուդիայում ռեժիսոր Իրինա Զայցևան նկարահանել է «Իվան Խուդոնոգով» ֆիլմը՝ նվիրված նկարչի կյանքին ու ստեղծագործությանը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Худоногов Юрий Иванович». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.
  2. «Իվան Խուդոնոգով», առաջին մաս, երկրորդ մաս, երրորդ մաս

Գրականություն խմբագրել

  • Юрий Иванович Худоногов // Давыденко, И. М. Художники Красноярска / И. М. Давыденко. — Красноярск : Красноярское книжное издательство, 1978. — С. 71-74.
  • Худоногова, Е. Ю. Худоногов Юрий Иванович / Е. Ю. Худоногова //Енисейский энциклопедический словарь / Глав. ред. Н. И. Дроздов. — Красноярск : Русская энциклопедия, 1998. — С. 671.
  • Худоногов Юрий Иванович // Художники земли Красноярской : каталог / Сост. Т. М. Ломанова. — Красноярск : Поликор, 2007. — С. 316.
  • Художники земли Красноярской : [каталог] / сост., авт. вступ. ст. Т. М. Ломанова. — Красноярск, 2007. — С. 162—163 : ил.
  • Образцова, И. Он рисовал время с болью в сердце и надеждой в душе / Ирина Образцова // Антиквариат, предметы искусства и коллекционирования. — 2008. — № 5. — С. 92-98 : ил.
  • Острой, О. С. Изобразительное и прикладное искусство: рус. справ. изд. середины XVIII — конца XX вв. : аннотир. указ. / О. С. Острой, И. Х. Саксонова ; Рос. нац. б-ка. — СПб., 2002. — 903, [1] с.
  • Худоногова, Е. Юрий Иванович Худоногов / Елена Худоногова // Палитра. — Красноярск, 2002. — № 1 (2001) : Сент. 2000 / 2001 сент. — С. 15-17 : ил.
  • Красноярские художники-участники Великой Отечественной войны / сост. и вступ. ст.: Т. М. Ломанова. — Красноярск, 2000. — С. 26 : портр.
  • Юрий Худоногов. Живопись: каталог / М-во культуры Рос. Федерации, Краснояр. худож. музей им. В. И. Сурикова, Краснояр. гос. худож. ин-т [и др.]. — Красноярск, 1999. — 126 с. : цв. ил.
  • Томский областной художественный музей: каталог / сост. Л. И. Овчинникова, В. М. Флегонтова. — Томск, 1993.
  • Художники Красноярской организации СХ РСФСР : справочник, 1990 / авт. вступ. ст. и сост. Т. М. Ломанова. — М, 1991. — С. 129.
  • Давыденко, И. М. Художники Красноярска / И. М. Давыденко. — Л., 1980. — С. 82-83.
  • Комсомольский-на-Амуре музей советского изобразительного искусства: каталог. — Л., 1974.
  • Каталог произведений изобразительного и прикладного искусства, переданных Союзом художников СССР музеям и учреждениям страны. Вып. 1 / Союз художников СССР. — М., 1971. — 96 с.

Արտաքին հղումներ խմբագրել