Յուրի Էլոյան

հայ դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Էլոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Յուրի Էլոյան (ապրիլի 13, 1940(1940-04-13) կամ ապրիլի 13, 1941(1941-04-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 14, 2015(2015-01-14), Երևան, Հայաստան[1]), հայ բեմադրիչ, դերասան։

Յուրի Էլոյան
Ծնվել էապրիլի 13, 1940(1940-04-13) կամ ապրիլի 13, 1941(1941-04-13)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 14, 2015(2015-01-14)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասան

Կենսագրություն խմբագրել

Եղել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի բեմադրիչ։ Բեմադրել է Միգել Սերվանտեսի և Ժակ Պրևերի նույնանուն «Հրաշքների թատրոն» գործերը։ Առաջին անգամ Երևանում՝ «Ռոսիա» կինոթատրոնում, հիմնադրել է «Սրճարան-թատրոն»։ 2012 թվականին նկարահանվել է «Կորած մոլորվածը Հայաստանում» գեղարվեստական ֆիլմում[2]։

Բեմադրություններ խմբագրել

  • Ե. Շվարցի «Երկու թխկի» (կեն­դանի եթեր)
  • Ա. Պետրոսյանի «Աբգար դպիր Թոխաթեցին»
  • Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» (բեմականացումը՝ Յուրի Էլոյանի)
  • Անտոն Չեխովի «Հիվանդասենյակ համար 16» (բեմականացումը՝ Յուրի Էլոյանի)
  • Կարել Չապեկի «Ինչպես է բեմադրվում պիեսը»
  • Է. դե Ֆիլիպոյի «Տրոմբոնահարը»
  • Կարինե Խոդիկյանի «Դար­պասներ»

Մրցանակներ խմբագրել

  • ՀԹԳՄ ոսկե մեդալ, 2011

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լուսադեմին մահացել է Յուրի էլոյանը
  2. «Յուրի Էլոյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».