Յուրի Գրիգորյան (ճարտարապետ)

ռուս ճարտարապետ, մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Յուրի Էդուարդի Գրիգորյան (օգոստոսի 13, 1965(1965-08-13), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսաստանցի ճարտարապետ, մանկավարժ։ «Մեգանոմ» ճարտարապետական բյուրոյի համահիմնադիր (1998, գործընկերներ Ալեքսանդրա Պավլովայի (Կապլյա), Իլյա Կուլեշովի և Պավել Իվանչիկովի հետ) և ղեկավար։ Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտի ճարտարապետական նախագծման առարկայի դասախոս (2006), Մեդիա ճարտարապետության և դիզայնի «Стрелка» ինստիտուտի կրթական ծրագրերի տնօրեն (2011-2014 թվականներին)։

Յուրի Գրիգորյան
Ծնվել էօգոստոսի 13, 1965(1965-08-13) (58 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի ճարտարապետության ինստիտուտ
ԱշխատավայրՄոսկվայի ճարտարապետության ինստիտուտ

Կենսագրություն խմբագրել

Վաղ կենսագրություն և կրթություն խմբագրել

Յուրի Գրիգորյանը ծնվել է 1965 թվականի օգոստոսի 13-ին Մոսկվայում՝ ինժեներներ Գալինա Իվանովնայի և Էդուարդ Արտաշեսի Գրիգորյանի ընտանիքում։ 1991 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտը, դիպլոմային աշխատանքը պաշտպանել է պրոֆեսոր Ա. Ֆ. Կվասովի ղեկավարությամբ։ 1989 թվականին ստաժավորումն անցել է Կոլումբիայի համալսարանում։

Ճարտարապետություն խմբագրել

1998 թվականին Յուրի Գրիգորյանը իր գործընկերների՝ ճարտարապետներ Ալեքսանդրա Պավլովայի (Կապլյա), Պավել Իվանչիկովի և Իլյա Կուլեշովի հետ համատեղ հիմնադրել է «Մեգանոմ» ճարտարապետական բյուրոն[1]։ 1998 թվականին՝ «Մեգանոմ»-ի ստեղծումից ի վեր, Յուրի Գրիգորյանը և նրա գործընկերները նախագծել և կառուցել են ճարտարապետական օբյեկտներ Մոսկվայում և Մոսկվայի մարզում։ 2005 թվականից հետո աշխարհագրությունն ընդլայնվել է, բյուրոն աշխատել է Բեյրութի[2], Թել Ավիվի[3], Պերմի[4] մրցութային առաջարկների վրա, նախագծեր են հայտնվում Նյու Յորքում[5], Կալինինգրադում[6] և այլ քաղաքներում։

«Մեգանոմ»-ի վաղ նախագծերը կենտրոնացած էին մասնավոր և բազմաբնակարան շենքերի վրա։ 2000-ականների սկզբին ամառանոցներ[7] և առանձնատներ[8] են կառուցվել Մոլոչնի և Կորոբեյնիկով[9] նրբանցքներում, ամառանոցներ՝ Սոսնի[10], Սնեգիրի[11], Նիկոլինա Գորա[12], X-այգի ավաններում[13]։

2006 թվականին կառուցված Barvikha Luxury Village[14] առևտրային փողոցը նշում է «Մեգանոմ»-ի հետաքրքրությունը քաղաքաշինական նախագծմանը։ Հաջորդ 8 տարիների ընթացքում (2006-2014 թվականներին) Գրիգորյանը և նրա գործընկերները կառուցել են մի շարք հասարակական օբյեկտներ Մոսկվայում և Մոսկվայի մարզում՝ Մերկուրի թատրոնը[15], Ցվետնոյ հանրախանութը[16], Եթեր գրասենյակային կենտրոնը[17] և Раздоры մարզաառողջարարական կենտրոնը[18]։

2010-ականների սկզբի աշխատանքները մեծապես նվիրված էին քաղաքաշինությանը և Մոսկվային՝ Գորկու զբոսայգու գլխավոր հատակագիծը, Լիխաչյովի անվան ավտոգործարանի արդյունաբերական գոտու տարածքի վերակառուցման գլխավոր հատակագիծը[19][20], Պուշկինի թանգարանի շենքերի և տարածքի վերակառուցումը[21], Մոսկվա գետի առափնյա տարածքների վերակառուցման նախագիծը[22]։ Մրցութային առաջարկով սկսված ԶԻԼ-ի, Պուշկինի թանգարանի և Մոսկվա-գետի առափնյա տարածքների վերակառուցման նախագծերը ապահովում էին բյուրոյի աշխատանքները առաջիկա տարիների ընթացքում։

2015 թվականին Յուրի Գրիգորյանը Նյու Յորքում սկսել է նախագծել 262 Fifth[5] բարձրահարկ բնակելի շենքը, որի շինարարությունը սկսվել է 2018 թվականին։

2017-2018 թվականներին Մոսկվայում նախագծվել են բնակելի համալիրներ՝ Լյովշինսկի նրբանցքում[23], Զվենիգորոդսկոյե մայրուղու վրա[24], ինչպես նաև Սպեկտր (Lucky) բնակելի համալիրը Զվենիգորոդսկայա փողոցում[25]։

2018 թվականից Կալինինգրադում մշակութային համալիրի նախագծման աշխատանքներ են տարվել[6]։

Արվեստագետ և ճարտարապետության քննադատ Գրիգորի Ռևզինը «Проект Классика» ամսագրի էջերում Յուրի Գրիգորյանի ճարտարապետության մասին գրում է.

  Յուրի Գրիգորյանը թերևս միակ ժամանակակից ռուս ճարտարապետն է, ով լիովին չի ընդունել Լադովսկու այն թեզը, որ « տարածությունը, ոչ թե քարն է ճարտարապետության նյութ», նա, իմ կարծիքով, ընդունում է, որ քարը նաև այդ նյութի մի փոքր մասն է։ Նա կրկին պատը վերածեց գեղարվեստական խնդրի և դա նրա մի շարք նախագծերի պուանտն էր[26]։  

Մանկավարժական գործունեություն խմբագրել

2006 թվականին Յուրի Գրիգորյանը Ալեքսանդրա Պավլովայի հետ միասին Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտում դասավանդել է ճարտարապետական նախագծում։ Նրանց ղեկավարությամբ ուսանողների երեք խումբ ստացել են ճարտարապետի դիպլոմներ (2008, 2010, 2012 շրջանավարտներ), որոնցից շատերը հետագայում դարձել են Մեգանոմի թիմի մի մասը։ 2013 թվականին՝ Ալեքսանդրա Պավլովայի կյանքից հեռանալուց հետո, Յուրի Գրիգորյանը շարունակել է դասավանդել իր նախկին սաների հետ։

Յուրի Գրիգորյանը 2011 թվականին «Стрелкa»-ին տված հարցազրույցում ասում է.

  Ես իրականում մանկավարժ չեմ, եկեք սկսենք դրանից։ Կա ավանդույթ, որ ճարտարապետները ինչ -որ պահի գնում են դասավանդելու։ Այդ ավանդույթը արևմտյան երկրներում ծայրահեղ ուժեղ է, կարծում են, որ ինչ -որ պահի պետք է գնալ և վերադարձնել ստացած գիտելիքները, իրենց փորձը և դրանք կիսել։ Դա նույնիսկ համքարային համերաշխություն չէ, ոչ էլ մասնագիտական էթիկա, այլ պարզապես պետք է և վերջ։ Եվ ես նույնպես այդ ճանապարհով գնացի վեց տարի առաջ Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտում[27]։  

2010 թվականին Յուրի Գրիգորյանը դարձել է մանկավարժ («Հանրային տարածք» ստուդիա), իսկ 2011 թվականից՝ Մեդիա ճարտարապետության և դիզայնի «Ստրելկա» ինստիտուտի կրթական ծրագրերի տնօրեն[28]։ 2016 թվականին նա դարձել է «Ստրելկա» ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ։

2017 թվականին Յուրի Գրիգորյանի նախաձեռնությամբ բացվել է Մեգանոմ ճարտարապետական բյուրոյի կրթական ծրագրի Լսարան տարածքը[29]։ Բացի կրթական և հետազոտական գործընթացներից, լսարանում անցկացվում են բաց դասախոսություններ, քննարկումներ, շնորհանդեսներ և ցուցահանդեսներ՝ նվիրված ճարտարապետությանը և հարակից ոլորտներին։

Հետազոտություններ և գրքեր խմբագրել

2010 թվականին շրջանավարտներըը Գրիգորյանի և Պավլովայի ղեկավարությամբ մշակել են «Կանաչ գետ» քաղաքաշինական նախագիծը[30]՝ Մոսկվայի զարգացման հայեցակարգի տեսլականը։ Նախագիծը հիմնված էր Մոսկվայի արդյունաբերական և բնական տարածքների վերլուծության վրա և դարձել է «քաղաքի հետագա հետազոտությունների մեկնարկային կետը»[31]։

2011 թվականին ուսումնական ծրագրի շրջանակներում նոր ուսանողների հավաքագրման նպատակով անցկացվել է «Գույքագրում» Մոսկվայի նախադիպլոմային ուսումնասիրությունը[32]։ Ուսանողները հավաքել են տվյալներ Մոսկվայի օղակաձև ճանապարհի ներսում գտնվող Մոսկվայի ֆիզիկական վիճակի վերաբերյալ, նրանք հաշվել են, թե քանի տուն և փողոց կա տարածքում, որտեղ և ինչպես են տեղակայված բնակելի և կանաչ գոտիները, քանի տոկոս է կազմում ճանապարհային ծածկույթը ամբողջ քաղաքի տարածքի համեմատ, ինչպիսի տներ և բակեր կան քաղաքում և այլն։

«Կանաչ գետ»-ը հրապարակվում է «Проект Россия» ամսագրում 2010 թվականին[33], իսկ գույքագրումը՝ որպես 2011 «Проект Россия» ամսագրի հավելված։ Երկու նախագծերն էլ իրականացվել են ուսանողական առաջադրանքի ձևաչափով, բայց հենց նրանք էլ սկիզբ են դրել Յուրի Գրիգորյանի և «Մեգանոմ»-ի համատեղ հետազոտական աշխատանքներին։ Հետագայում «Գույքագրման» և «Կանաչ գետի» գաղափարները զարգացվել են «Археология периферии»[34] (2013) միջառարկայական ուսումնասիրության մեջ, 2013, Մոսկվա գետի ափամերձ տարածքների զարգացման նախագիծը «Մոսկվայի ապագա նավահանգիստներ»[35] (2014), ԶԻԼ-ի թերակղզու գլխավոր հատակագիծը (2014 թվականից), Մոսկվայի «Дворулица» բնակելի տարածքների զարգացման նախագիծը (2016 թվականից)։

2014 թվականից Յուրի Գրիգորյանը իրականացնում է «МГНМ»հրատարակչական ծրագիրը, որի շրջանակներում հրատարակվել են գրքեր ճարտարապետ Լեոնիդ Պավլովի, ճարտարապետ Ալեքսանդրա Պավլովայի (Կապլա) և ճարտարապետության թանգարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի մասին։ «МГНМ» նշանի ներքո հրապարակվեցին «Մոսկվա գետի ժամանակը»[36] և «Նեգատիվներ»[37] ցուցահանդեսների կատալոգները։

Փաստեր խմբագրել

Պատվիրատուների հետ շփվելիս, նրանց դիմաց նստած, Յուրի Գրիգորյանը հաճախ նկարում և գրում է գլխիվայր՝ հաճախորդների համար[38]։

2018 թվականին «Մոսկվայի ապագայի նավահանգիստներ» մրցութային առաջարկի իրականացման աշխատանքների ընթացքում հայտնվեց «Մոսկվա գետի ընկերներ» հասարակական նախագիծը[39]։

Հիմնական նախագծեր խմբագրել

Ճարտարապետություն խմբագրել

  •  1998 — Մեգանոմ նախագիծ (Ղրիմի թերակղզի, Մեգանոմ լեռ)
  •  1998-1999 — Տաղավար Սնեգիրիում (Սնեգիրի ավան, Մոսկվայի մարզ)
  •  1998-2000 — Բետոնե բնակարան (Նովի Արբատ, Մոսկվայի մարզ)
  •  1998-2001 — բնակելի շենք Սոսնիում (Սոսնի ավան, Մոսկվայի մարզ)
  •  1999-2000 — «Ռուսաստանի առավոտը» տպարան։ 1908 թվականին Ֆ.Մ․ Շեխտելի կողմից կառուցված ճարտարապետական հուշարձանի վերակառուցումև շինության վերափոխում մշակութային կենտրոնի (Բ. Պուտինկովսկի նրբանցք, Մոսկվա)
  •  1999-2001 — բնակելի շենք Նիկոլինա Գորայում (Նիկոլինա Գորա ավան, Մոսկվայի մարզ)
  •  2000-2003 — Բնակելի շենք Մոլոչնի  նրբանցքում (Մոլոչնիի նրբ., շենք 1, Մոսկվա)
  •  2001-2004 — Ռոզա ամառանոց (X- պարկ ավան, Մոսկվայի մարզ)
  •  2001-2004 — Օստոժենկա ամառանոց (Մոլոչնի  նրբ., 1 ա շենք, Մոսկվա)
  •  2002-2004 — X-պարկ։ Քաղաքամերձ ավան (Գորկի -2 ավան, Մոսկվայի մարզ)
  •  2003-2005 — Կորոբեյնիկով։ Բնակելի շենք (Կորոբեյնիկովի նրբ., շենք 1, Մոսկվա)
  •  2003-2006 — Barvikha Luxury Village առևտրական փողոց(գյուղ Բարվիխա, Մոսկվայի մարզ)
  •  2003-2006 — Տագանկայի թատրոնի նոր բեմ (Զեմլյանոյ Վալ փողոց, Մոսկվա)
  •  2003-2008 — Մերկուրի թատրոն (գյուղ Բարվիխա, Մոսկվայի մարզ)
  •  2003-2009 — Եթեր։ Գրասենյակային կենտրոն (Բուտիկովսկու նրբ., Մոսկվա)
  •  2006 — Ճարտարապետության թանգարանի պահեստարան և ձեռագրերի պահոց (Վոզդվիժենկայի փող., 5/25, Մոսկվա)
  •  2006 — Քունջութ։ Բնակելի շենք (Թել Ավիվ, Իսրայել)
  •  2006 — Հյուրանոց և բնակելի համալիր Յալթայում (Ղրիմի թերակղզի, Յալթա)
  •  2006-2010 — Ցվետնոյ հանրախանութ (Ցվետնոյ 15 բուլվար, Մոսկվա)
  •  2007-2014 — Վելնես կենտրոն (Ռազդորի գյուղ, Մոսկվայի մարզ)
  •  2007-2015 — Կաուչուկ։ Բնակելի շենքեր (ք. Եֆրեմովա, 12 ա, Մոսկվա)
  •  2009 — Կինոթատրոն  «Ֆորում» (Սադովո -Սուխարևսկայա փող., 14, Մոսկվա)
  •  2011 — Պենտագոն։ Գրասենյակային կենտրոն (Սկոլկովո ինովացիոն կենտրոն, Մոսկվայի մարզ)
  •  2011 — Իենշանց։ Թանգարան և հնագիտական պուրակ (Սանկտ Պետերբուրգ)
  •  2015 թվականից — 262 Fifth։ Բարձրահարկ բնակելի շենք (5-րդ պողոտա, 262, Նյու Յորք, ԱՄՆ)
  •  2016 թվականից — Կրեմլի նոր թանգարան։ Միջին առևտրային շարքերի վերակառուցում (Կարմիր հրապարակ, 5, Մոսկվա)
  •  2017 թվականից — Լևշինսկի։ Բնակելի համալիր (Մալի Լևշինսկու նրբ., շենք 7, Մոսկվա)
  •  2018 թվականից — Սպեկտր։ Բնակելի համալիր Lucky (Զվենիգորոդսկայա 2 -րդ փողոց, 12 շենք, Մոսկվա)
  •  2018 թվականից — Բնակելի համալիր Զվենիգորոդսկոե մայրուղու վրա (Զվենիգորոդսկոե մայրուղի, 11շ․, Մոսկվա)
  •  2018 թվականից — Մշակութային կլաստեր Կալինինգրադում
  •  2019 թվականից — Բոլոտնայա գետափի բնակելի շենք (Մոսկվա)

Քաղաքաշինություն խմբագրել

  •  2011-2012 — Skolkovo river։ Բուլվար (Սկոլկովոյի ինովացիոն կենտրոն, Մոսկվայի մարզ)
  •  2011-2012 — Սկոլկովոյի շրջանի գլխավոր հատակագիծ D4 Greenfields (Սկոլկովոյի ինովացիոն կենտրոն, Մոսկվայի մարզ)
  •  2011-2014 — Իստրա։ Հյուրանոցային համալիր և գյուղ (գյուղ Նովորակովո, Իստրայի շրջան)
  •  2013 — Բերեժկովսկայա գետափ։ Արդյունաբերական գոտու տարածքի զարգացման հայեցակարգ (Բերեժկովսկայա գետափ, շենք 20, Մոսկվա)
  •  2014-2015 — Գորկու այգու գլխավոր հատակագիծ (Գորկու անվան մշակույթի և ժամանցի կենտրոնական այգի, Մոսկվա)
  •   2014 թվականից — Ռիզոսֆերա։ Նոր հիմք։ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի վերակառուցում և ընդլայնում (Վոլխոնկա փողոց, Մոսկվա)
  •   2014 թվականից — ЗИЛ թերակղզի։ Զարգացման գլխավոր պլան և նախագծման ծածկագիր (ЗИЛ արդյունաբերական գոտի, Մոսկվա)
  •  2014-2018 — Մոսկվա գետի ափամերձ տարածքների զարգացում (Մոսկվա)
  •  2015 — Վարազի լճեր։ Լճերի համակարգի զարգացման հայեցակարգ (Կազան)
  •  2017 թվականից — Յուժնի արբանյակային քաղաքի գլխավոր հատակագիծ (Սանկտ Պետերբուրգ)
  •  2019 թվականից — Красный Октябрь 2025, Տարածքի զարգացման նախագիծ «Красный Октябрь» ֆաբրիկա, Մոսկվա)

Մրցույթներ խմբագրել

  •  2009 — Բեյրութ։ Մշակութային կենտրոնի շենքի նախագծման միջազգային մրցույթ (Բեյրութ, Լիբանան), 3-րդ տեղ
  •  2009-2011 — ՊԵՐՄ։ Պերմ գետի կայարանի վերակառուցման նախագծի միջազգային մրցույթ,  Ժամանակակից արվեստի թանգարան (Պերմ), 1 -ին տեղ
  •  2010 — Բերսենևսկայա գետափին   բազմաֆունկցիոնալ բնակարանային, հասարակական և հյուրանոցային համալիրի ճարտարապետական հայեցակարգի մշակման մրցույթ, (Մոսկվա) 1-ին տեղ
  •  2010 — «Մեր նոր դպրոցը» մրցույթ (Մոսկվա), 1-ին տեղ
  •  2012 — ZIL Peninsula: «ЗИЛ» արդյունաբերական գոտու տարածքի զարգացման նախագծի միջազգային մրցույթ (Մոսկվա), 1-ին տեղ
  •  2013 — Պոլիտեխ։ Պոլիտեխնիկական թանգարանի և Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան  պետական համալսարանի թանգարանների և կրթական կենտրոնի ճարտարապետական հայեցակարգի միջազգային մրցույթ։ (Լոմոնոսովյան  պողոտա, Մոսկվա), եզրափակիչ
  •  2013 — Կուրսովոյի նրբանցք 12։ Բազմաբնակարան շենքի նախագծի մրցույթ (Կուրսովոյի նրբանցք 12 -րդ շենք, Մոսկվա)
  •  2013 — Империя աշտարակ։ Մրցույթ «Империя Тауэр» համալիրի նոր շենքի կառուցման համար (Մոսկվա-սիթի, Մոսկվա)
  •  2013 — Արդյունաբերական գոտու զարգացման հայեցակարգի մշակման մրցույթ (Բերեժկովսկայա գետափ, 20, Մոսկվա), 1-ին տեղ։
  •  2013 — «Тверская Застава» օբյեկտի ճարտարապետական և քաղաքաշինական լուծումների մշակման մրցույթ, (Մոսկվա) 1-ին տեղ։
  •  2014 — «Ризосфера. Новое основание»: Պուշկինիանվան կերպարվեստի թանգարանի վերակառուցման և ընդլայնման նախագծի մրցույթ (Մոսկվա), 1 -ին տեղ
  •  2014 — «Մոսկվայի ապագա  նավահանգիստներ»։ Միջազգային մրցույթ Մոսկվա գետի ափամերձ տարածքների զարգացման ծրագիր (Մոսկվա), 1 -ին տեղ
  •  2014 — «Сахарный квартал»: Բնակելի համալիրի նախագծի մրցույթ (Մոսկվա)
  •  2015 — Օլիմպիական կոմիտեի շենքի նախագծման մրցույթ (Լուժնեցկայա գետափ, շենք 8, Մոսկվա)
  •  2015 — Խորհրդարանական կենտրոնի շենքի նախագծի մրցույթ (Մնեվնիկովսկայա Պոյմա, Մոսկվա)
  •  2015 — Art Mill Museum Complex: Գեղարվեստական թաղամասի նախագծման միջազգային մրցույթ (Դոհա, Քաթար), եզրափակիչ

Օբյեկտներ և ցուցահանդեսներ խմբագրել

 
Տաղավար «Сарай», 2006 թվական
  •  1999 — Մեգանոմի տուն։ Էքսպոզիցիա «Арх Москва» ցուցահանդեսում (Նկարիչների կենտրոնական տուն, Մոսկվա)
  •  2000 — Բետոնե բնակարան։ Էքսպոզիցիա «Арх Москва» ցուցահանդեսում  (Նկարիչների կենտրոնական տուն, Մոսկվա)
  •  2002 — Практикабль: Ամառանոցի իրական չափսերի մոդել ապագա կապիտալ շինարարության վայրում (X- պարկ ավան, Մոսկվայի մարզ)
  •  2002 — V -Nice: Հինգ ռուս ճարտարապետների ցուցահանդես Վենետիկի ճարտարապետական VIII բիենալեի համար (Calle del Forno 2061, Վենետիկ)
  •  2002 — Ամառանոց Ռոզա և X -պարկ։ «Арх Москва» ցուցահանդեսում (Նկարիչների կենտրոնական տուն, Մոսկվա)
  •  2002 — «МУАР նախագիծ. թիվ 10 շենք»։ Բնակելի շենք Գորկի -2-ում։ «Մեգանոմ» բյուրոյի անհատական ցուցահանդեսի էքսպոզիցիա  (МУАР, Մոսկվա)
  •  2003 — տուն Մոլոչնի նրբանցքում։ «Арх Москва» ցուցահանդեսում (Նկարիչների կենտրոնական տուն, Մոսկվա)
  •  2004 — Ամառանոց  Օստոժենկա։ Էքսպոզիցիա «Арх Москва» ցուցահանդեսում (Նկարիչների կենտրոնական տուն, Մոսկվա)
  •  2004 — Workshop Russia: Վենետիկի IX ճարտարապետական բիենալեում ռուսական տաղավարի ցուցահանդեսի ձևավորում
  •  2005 — Մերկուրի թատրոն, թատրոն Տագանկայում։ Էքսպոզիցիա «Арх Москва» ցուցահանդեսում (Նկարիչների կենտրոնական տուն, Մոսկվա)
  •  2005 — Hot Spot Cities - Moscow: Ռուսական էքսպոզիցիա Պեկինի ճարտարապետական 1-ին բիենալեում
  •  2005 — «Дом-сучок»:Օբյեկտ The Flood Ռոտերդամի ճարտարապետության II միջազգային բիենալե ցուցահանդեսի համար
  •  2006 — տուն Կորոբեյնիկովի նրբանցքում։ Էքսպոզիցիա «Арх Москва» ցուցահանդեսում (Նկարիչների կենտրոնական տուն, Մոսկվա)
  •  2006 — «Сарай» տաղավար «Архстояние-2006» փառատոնի համար (գյուղ Նիկոլա-Լենիվեց, Կալուգայի մարզ)
  •  2007 — Նկարիչների կենտրոնական տան մուտքի ինստալյացիա «Арх Москва» ցուցահանդեսի համար (Կրիմսկի Վալ, 10, Մոսկվա)
  •  2008 — թղթե տաղավար «Роддом» ցուցահանդեսի համար Վենետիկի XI ճարտարապետական բիենալեում (Սան Ստաե եկեղեցի, Վենետիկ)
  •  2008 — «Персимфанс» և «Кабанон»: Կոլեկտիվ ցուցահանդեսի և էքսպոզիցիայի ձևավորում։ Մոսկվայի ճարտարապետության առաջին բիենալեի շրջանակներում (МУАР, Մոսկվա)
  •  2010 — «Водяной» ժամանակավոր էքսպոզիցիա «Архстояние-2010» փառատոնի համար (գյուղ Նիկոլա-Լենիվեց, Կալուգայի մարզ)
  •  2010 — ճարտարապետ Լեոնիդ Պավլովի հարյուրամյակին նվիրված ցուցահանդեսի էքսպոզիցիա (МУАР, Մոսկվա)
  •  2012 — «Դավիթի կաբինետ»։ Մշտական ինստալյացիա ճարտարապետության թանգարանում (МУАР, Մոսկվա)
  •  2013 — «Археология периферии»: ցուցահանդես Մոսկվայի ուրբանիստական ֆորումի շրջանակներում («Մանեժ» ցուցահանդեսային կենտրոն, Մոսկվա)
  •  2014 — «Колокол»: Օբյեկտ «Անտարկտոպիա» ցուցահանդեսի շրջանակներում Վենետիկի XIV ճարտարապետական բիենալեում (Անտարկտիդայի տաղավար, Վենետիկ)
  •  2015 — «Մոսկվա գետ» - Մոսկվայի ուրբանիստական ֆորումի կենտրոնական ցուցահանդես
  •  2015 — Black & Simpson[40]: Պիեսի սցենար Պրակտիկա թատրոնում (Մոսկվա)
  •  2019 — «Մոսկվա գետի ժամանակը»։ Ռուսական տաղավարի էքսպոզիցիա Միլանի XXII տրիենալեում, երրորդ մրցանակ
  •  2019 — «Негативы»։ Լուսանկարչական ցուցահանդես նվիրված  «Դավիթ։  Գիրք Դավիթ Աշոտի Սարգսյանի մասին» գրքի լույս ընծայմանը («Роза Азора» պատկերասրահ, Մոսկվա)

Հետազոտություններ և գրքեր խմբագրել

  • 2008 — «Зеленая река». Исследовательский проект в рамках дипломного задания МАрхИ 2008 года. Опубликован в журнале «Проект Россия»[41] и неофициально изданной газете «Green River».
  • 2011 — «Инвентаризация». Исследование Москвы в пределах МКАД в рамках дипломного проекта МАрхИ 2012 года. Опубликован в форме приложения к журналу «Проект Россия»[42]. Электронная версия на русском языке находится в открытом доступе[43].
  • 2013 — «Археология периферии». Междисциплинарное исследование и книга для Московского урбанистического форума. Печатное издание распространялось среди делегатов форума, электронная версия на русском и английском языках находится в открытом доступе[44].
  • 2013-2014 — «Хватит торговли»[45]. Исследование в рамках образовательной программы Института Медиа, Дизайна и Архитектуры «Стрелка». Электронная версия на русском и английском языках находится в открытом доступе[46].
  • 2014 — «Исторические города Московской области: сохранение и развитие». Совместно с КБ «Стрелка»[47].
  • 2015 — «Леонид Павлов». Монография архитектора Леонида Николаевича Павлова (1909 - 1990)[48]. Издательство Electa Architecture, серия Modern Masters, 2015 г. Книга издана на русском и английском языках (два тома). ISBN 978-5-600-00465-8 / англ. 978-88-918-0570-6, УДК 72.071, ББК 85.113(2).
  • 2016 - н. в. — «Дворулица»[49]. Проект последовательного и бесконфликтного развития жилых районов Москвы и превращения ее периферии в Суперпарк.
  • 2018 — «Капля. Архитектор Александра Павлова»[50]. Книга издана на русском и английском языках (два тома). Издательство МГНМ, 2018 г. ISBN 978-5-600-00464-1 / англ. 978-5-600-00463-4, УДК 72.037(470)(092), ББК 85.11, Авт. зн. К20.
  • 2019 — «Время Москвы-реки»[51]. Каталог к выставке «Время Москвы-реки» (Российский павильон Миланской Триеннале, 1 марта - 1 сентября 2019 г.). Издание на русском, английском и итальянском языках (три тома). Издательство МГНМ, 2019 г.
  • 2019 — «Давид. Книга о Давиде Ашотовиче Саркисяне»[52]. Книга издана на русском и английском языках (два тома). Издательство МГНМ, 2019 г. ISBN 978-5-6040023-0-8 / англ. 978-5-6040023-1-5, УДК 72:069.02(470-25)(092), ББК 85.11 + 79.1, Авт. знак Д13.
  • 2019 — «Негативы»[53]. Каталог к выставке «Негативы» (галерея «Роза Азора», 12-17 ноября 2019 г.). Издание на русском и английском языках (билингва). Издательство МГНМ, 2019 г. ISBN 978-5-6040023-2-2, УДК 72(47+57)(084.121), ББК 85.113я6, Авт. зн. Н41.

Մասնակցություն ստեղծագործական կազմակերպություններում խմբագրել

  •  Մոսկվայի ճարտարապետների միության անդամ (1994 թվականից)
  •  Սկոլկովո ինովացիոն կենտրոնի քաղաքաշինության խորհրդի անդամ (2011 թվականից)[54]
  •  «Ավանգարդ մրցանակ - 2011» մրցույթի ժյուրիի նախագահ[55]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Меганом: Архитектурное бюро». meganom.moscow (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  2. «Меганом • Бейрут». meganom.moscow (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  3. «Меганом • СЕЗАМ». meganom.moscow (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  4. «Меганом • ПЕРММ». meganom.moscow (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  5. 5,0 5,1 «Меганом • 262 Fifth». meganom.moscow (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  6. 6,0 6,1 «Репертуар Большого театра». www.bolshoi.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  7. «Меганом • Вилла Остоженка». meganom.moscow (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  8. «Меганом • Жилой дом в Молочном переулке». meganom.moscow (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  9. «Меганом • Коробейников 1». meganom.moscow (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  10. «Меганом • Жилой дом в Соснах». meganom.moscow (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  11. «Меганом • Павильон в Снегирях». meganom.moscow (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  12. «Меганом • Жилой дом на Николиной горе». meganom.moscow (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  13. «Меганом • Вилла Роза». meganom.moscow (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  14. «Меганом • Барвиха Luxury Village». meganom.moscow (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  15. «Меганом • Театр Меркури». meganom.moscow (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  16. «Меганом • Цветной». meganom.moscow (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  17. «Меганом • Эфир». meganom.moscow (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  18. «Meganom • Razdory». meganom.moscow (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  19. «Меганом • Парк Горького». meganom.moscow (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  20. «Меганом • ЗИЛАРТ». meganom.moscow (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  21. «Меганом • Ризосфера. Новое основание». meganom.moscow (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  22. «Какой будет Москва в 2035 году: 5 главных городских проектов». The Village. 2014 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  23. «Жилой квартал Lucky. Россия, Москва». Архи ру. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  24. «Жилой комплекс на Звенигородском шоссе. Россия, Москва». Архи ру. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  25. RedCollar. «Жилой квартал Lucky | квартиры премиум-класса в ЦАО от Vesper». Lucky (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  26. Ревзин Григорий. Стена как проблема // Проект Классика. - XXIX-MMIX. - 16 декабря 2009 года.
  27. «Юрий Григорян становится директором образовательной программы Стрелки». web.archive.org. 2011 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  28. «Интервью: Юрий Григорян о новом учебном годе в институте «Стрелка»». The Village. 2011 թ․ հուլիսի 20. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  29. «Аудитория». www.facebook.com (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  30. Olga (2011 թ․ ապրիլի 22). «Мечта-река». Архитектурный блог (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  31. «Меганом • Зелёная река». meganom.moscow (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  32. «Студенты Юрия Григоряна посчитали Москву». The Village. 2012 թ․ մարտի 16. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  33. «Проект Россия № 54 декабрь 2009». archi.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  34. «Меганом • Археология периферии». meganom.moscow (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  35. «Юрий Григорян: «В нашем предложении река становится распределенным линейным центром города»». Архи Ру (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  36. «The Moscow River Age». www.brokennature.org. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  37. «Негативы | Галерея «Роза Азора»». Галерея «Роза Азора» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  38. «Юрий Григорян - интервью». orlova.cih.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  39. «Друзья Москвы-реки Moscow River Friends». www.facebook.com (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  40. «практика : black & simpson». praktikatheatre.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  41. Анна Бокова. «Зеленая река. Концепция развития Москвы». «Проект Россия» №54, 4/2009 «Ландшафт»
  42. «Проект Россия» №62, 4/2011 «20 лет спустя»
  43. «Меганом • Старая Москва. Инвентаризация». meganom.moscow (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  44. «Меганом • Археология периферии». meganom.moscow (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  45. «Меганом • Хватит торговли». meganom.moscow (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  46. «Research report 2013/14. Studio Retail. Russian version». Issuu (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  47. «Судьба Подмосковья или как спасти старейшие города от исчезновения - Институт медиа, архитектуры и дизайна «Стрелка»». 2013.strelka.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  48. «Меганом • Леонид Павлов». meganom.moscow (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  49. «Меганом • ДВОРУЛИЦА». meganom.moscow (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  50. «Меганом • Капля». meganom.moscow (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  51. «The Moscow River Age». www.brokennature.org. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  52. ««Давид»: большая книга о легендарном директоре МУАР». speech: archspeech. интернет-издание об архитектуре, градостроительстве и дизайне. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  53. «Меганом • Негативы». meganom.moscow (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  54. «Кто построит «Сколково»? :: Архплатформа». www.archplatforma.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  55. «Премия Авангард :: Архплатформа». www.archplatforma.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել