Յուրիկ Սաֆարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Յուրիկ Սերյոժայի Սաֆարյան (հոկտեմբերի 14, 1953, Տեղ, Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր (2008)։ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր։
Յուրիկ Սաֆարյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1953 (70 տարեկան) Տեղ, Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գիտնական |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Կրթություն
խմբագրել- 1960-1965 թթ. - սովորել է Տեղ գյուղի միջնակարգ դպրոցում։
- 1970 թ. ոսկե մեդալով ավարտել է Գորիս քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը։
- 1970-1975 թթ. - սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը։
- 1980-1984 թթ. - սովորել և ավարտել է ՀԽՍՀ ԳԱ մեխանիկայի ինստիտուտի ասպիրանտուրան։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (1984)։ Դոցենտ (1988)։
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (2003)։ Պրոֆեսոր (2008)։ 80-ից ավելի գիտական և մեթոդական հոդվածների, երեք ուսումնական ձեռնարկի և երեք գյուտերի (նորարարությունների) հեղինակ և համահեղինակ։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1975-1980 թթ. - Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի մաթեմատիկայի ամբիոնի ասիստենտ։
- 1989-2003 թթ. - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գորիսի մասնաճյուղի տնօրեն։
- 2006 թ. հուլիսին ընտրվել է Գորիսի պետական համալսարանի ռեկտոր՝ հինգ տարի ժամկետով։
- 2011 թ. դեկտեմբերի 22-ին վերընտրվել է Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում[1]։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- Գորիսի պատվավոր քաղաքացի (2007)։
- ՀՀ ԿԳ նախարարության ոսկե հուշամեդալ (2003)։
- ՀՀ ԿԳ նախարարության ոսկե հուշամեդալ (2007)։
- Սյունիքի մարզպետարանի «Ակսել Բակունց» ոսկե հուշամեդալ (2005)։
- «Հայաստանի երկրապահ» հուշամեդալ (2006)։
- ԵՊՀ արծաթե մեդալ (2006)։
- ՀՊԱՀ ոսկե հուշամեդալ (2010)։
- ՀՀ պաշտպանության նախարարության «ՀՀ զինված ուժերի 20 տարի» հոբելյանական մեդալ (2011)։
Ամուսնացած է, ունի մեկ որդի։