Յուրդբրուգրոտա (նորվ.՝ Jordbrugrotta կամ Պլուրագրոտա նորվ.՝ Pluragrotta), ստորջրյա քարանձավ-այր Նորվեգիայի հյուսիսային մասում՝ Նուրլանի Րանա համայնքի մոտ:

Քարանձավը հայտնաբերվել է անգլիացի քարանձավախույզների կողմից 1966թ.-ին և անվանվել է քիչ հեռու գտնվող Յուրդբուրա ագարակի անունով (նորվ.՝ Jordbrua): Քարանձավի մուտքը գտնվում է Կալվատնետ լճի ամբարտակից մոտ 2 կմ հարավ:

Պլյուդալեն հովիտը հարուտս է կրաքարային նստվածքներով և ապարներով, ինչի հետ կապված Պլուրա գետը լվանալով ափերը՝ առաջացրել է ստորգետնյա կարստային այրեր: 1960թ.-ին Կալլվատենտ լճի ամբարտակի կառուցումից հետո լիճը պխտորվեց, իսկ ստորջրյա քարանձավները քչացան[1]։

Յուրդբրուգրոտա քարանձավը հանդիսանում է ամենաերկարներից մեկը: Ունի 2600 մ երկարություն, իսկ խորությունը հասնում է մինչև 110 մետրի, ինչի շնորհիվ այն գրավիչ է դայվերների համար: Սուզվելը, այնուամենայնիվ իր մեջ պարունակում է մեծ վտանգ: Օրինակ 2006թ.-ի օգոստոսի 16-ին քարանձավում զոհվեց 37-ամյա դայվեր, որի մարմինը 90 մ խորությունից բարձրացնելու համար անհրաժեշտ եղավ Գերմանիայից և Շոտլանդիայից փրկարարներ կանչել: Նմանատիպ պատահար տեղի ունեցավ նաև 2014թ.-ի փետրվարի 7-ին, երբ դժբախտ պատահարի հետևանքով 110 մ խորության վրա զոհվեցին երկու ֆին դայվերներ, իսկ երեքը ստացան վնասվածքներ[2][3][4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Victor Leeds Høgseth: Dykker 1 satte seg fast - dykker 2 fri for luft, Rana Blad, 11. februar 2014
  2. ANB: To omkom i dykkerulykke, Rana Blad, 7. februar 2014
  3. Roger Marthinsen: Forbereder seg på å hente opp døde dykkere, Rana Blad, 7. februar 2014
  4. Roger Marthinsen: Ligger på 130 meters dyp, Rana Blad, 7. februar 2014

Արտաքին հղուկմներԽմբագրել