Յուրամայա
Յուրամայա | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Juramaia Luo et al., 2011 | ||||||||
Տեսակներ | ||||||||
Յուրամայա (լատին․՝ Juramaia), Կենդանիների թագավորության, Քորդավորների տիպի և Կաթնասունների դասի նախապատմական ոչնչացած տեսակ[1][2]։ Ըստ սկզբնական աղբյուրների, յուրամայաները երկրի վրա ապրել են թերևս 160 միլիոն տարի առաջ։ Կենդանիների մնացորդներ գտնվել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արևմտյան հատվածից։
Այս կաթնասունների մնացորդների եզակի նմուշները պահվում են միայն Չինաստանում` Պեկինի բնության թանգարանում։ Այնտեղ պահվում է այս կաթնասունի մասնակի գանգը, կմախքի գրեթե բոլոր մասերը և ատամնաշարը։ Կաթնասունի անվանումը տրվել է 2011 թվականին[3]` լատիներենից տառադարձելուց հետո։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Fossil redefines mammal history» BBC News
- ↑ Discovery of a 160-million-year-old fossil represents a new milestone in early mammal evolution
- ↑ Zhe-Xi Luo, Chong-Xi Yuan, Qing-Jin Meng and Qiang Ji (օգոստոսի 25, 2011)։ «A Jurassic eutherian mammal and divergence of marsupials and placentals»։ Nature 476: 442–445։ doi:10.1038/nature10291 Electronic supplementary material
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |