Յուջին Փոլի
Յուջին Փոլի (անգլ.՝ Eugene Polley; նոյեմբերի 29, 1919[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - մայիսի 20, 2012[2], Դաուներս Գրոուվ, Դյուպաժ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի ինժեներ և գյուտարար։
Յուջին Փոլի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 29, 1919[1] |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 20, 2012[2] (92 տարեկան) |
Մահվան վայր | Դաուներս Գրոուվ, Դյուպաժ շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Գերեզման | Ուիտոն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | City Colleges of Chicago? և Armour Institute of Technology? |
Երկեր | Zenith Flash-matic? |
Մասնագիտություն | ճարտարագետ և գյուտարար |
Աշխատավայր | Zenith Electronics? |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Հայտնի է անլար հեռուստացույցի հեռակառավարման վահանակի ստեղծումով։
1935 թվականին սկսել է աշխատել Zenith Radio Corporation ընկերությունում (այժմ` Zenith Electronics, LG Electronics-ի դուստր կազմակերպություն)։ 1955 թվականին նա ստեղծել է Flash-Matic անլար հեռակառավարման վահանակը, որը լույս բաց թողնելով դեպի էկրանի լուսազգայուն անկյուն, կարողանում է այն ակտիվացնել և հաղորդումները փոխելը։ Շուտով պարզվել է, որ այդ կենցաղային տիպի սարքերը մեծ ազդեցություն են ունեցել հեռուստատեսության, իսկ այնուհետև` կինոմատոգրաֆիայի զարգացման համար։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Յուջին Փոլին աշխատել է կատարելագործել ռադիոտեղորոշիչը ԱՄՆ-ի բանակի համար։ Zenith-ում իր 47-ամյա աշխատանքի ընթացքում հասցրել է գլխավորել ձայնագրությունների բաժինը և դառնալ ընկերության գլխավոր ինժեների օգնական։ Նաև ստացել է 18 արտոնագիր իր գյուտերի համար։
Նա և իր գործընկերը` Zenith-ի ինժեներ Ռոբերտ Ադլերը 1997 թվականին արժանացել են «էմմի» մրցանակին Ազգային հեռուստատեսային արվեստի և գիտության ակադեմիայի կողմից` որպես «Անլար հեռուստատեսային հեռակառավարման վահանակների զարգացման ոլորտի առաջամարտիկներ»։
Մահացել է 2012 թվականի մայիսի 23-ին, 97 տարեկան հասակում[3]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Eugene Polley dies at 96; inventor of wireless TV remote control // Chicago Tribune — Chicago: Tribune Publishing, 1847. — ISSN 2165-171X; 1085-6706
- ↑ 2,0 2,1 2,2 Умер изобретатель пульта для телевизора Юджин Полли (ռուս.) — Россия: 1990. — ISSN 1606-5484; 1560-0823
- ↑ Умер изобретатель пульта для телевизора Юджин Полли — Российская газета — Умер изобретатель пульта для телевизора Юджин Полли