Յուլյուս Յանոնիս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յանոնիս
Յուլյուս Յանոնիս (լիտ.՝ Julius Janonis, ապրիլի 5, 1896, Beržiniai, Širvėna Eldership, Biržai District Municipality, Լիտվա - մայիսի 30, 1917[1], Պուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն), լիտվացի բանաստեղծ, հեղափոխական գործիչ։ ՌՍԴԲԿ անդամ 1916 թվականից։ 1913 թվականին մտել է մարքսիստական խմբակի մեջ։ 1916 թ.-ին տեղափոխվել է Պետրոգրադ, դարձել բոլշևիկյան կուսակցության ակտիվ գործիչ։ Թոքախտով ծանր հիվանդանալով՝ անձնասպան է եղել։ Յանոնիսը լիտվական պրոլետարական պոեզիայի հիմնադիրն է։ Պրոլետարական պայքարի գաղափարներն առավելապես լրիվ են մարմնավորվել «Դարբին», «Կոշտուկավոր ձեռքերին», «Աշխատանքի բանակ», «Բանվորին» և այլ բանաստեղծություններում։ 1918 թ.-ին Վորոնեժում լույս է տեսել Յանոնիսի «Բանաստեղծություններ» ժողովածուն, որը վճռական ազդեցություն է գործել լիտվական հեղափոխական քնարերգության զարգացման վրա։
Յուլյուս Յանոնիս լիտ.՝ Julius Janonis | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 5, 1896 |
Ծննդավայր | Beržiniai, Širvėna Eldership, Biržai District Municipality, Լիտվա |
Մահացել է | մայիսի 30, 1917[1] (21 տարեկան) |
Մահվան վայր | Պուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Kazanskoe cemetery (Pushkin) |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Šiauliai Gymnasium? |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Կուսակցություն | Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն |
![]() |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլյուս Յանոնիս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 117)։ |