Յուլիա Բեք (շվեդ.՝ Augusta Lovisa Julia Beck, դեկտեմբերի 20, 1853(1853-12-20)[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա - սեպտեմբերի 21, 1935(1935-09-21)[4], Vaucresson), շվեդ նկարչուհի և վայելչագիր[6]։

Յուլիա Բեք
Ծնվել էդեկտեմբերի 20, 1853(1853-12-20)[1][2][3][…]
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա
Վախճանվել էսեպտեմբերի 21, 1935(1935-09-21)[4] (81 տարեկան)
Մահվան վայրVaucresson
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունՇվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա (1878)[5], Ժյուլիանի ակադեմիա և Կոնստֆակ
Մասնագիտություննկարչուհի և գեղագիր
Ժանրդիմապատկեր, ինքնապատկեր և բնանկար[5]
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԱնդամակցությունԵրազների գաղութ
ՀայրՖրանց Բեկ
 Julia Beck Վիքիպահեստում

Կենսագրությունը

խմբագրել

Յուլիա Բեքը հաշվապահ Ֆրանց Բեկի դուստրն է, ծնվել է Ստոկհոլմում, Շվեդիայում։ Սովորել է Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում (1872—1878), այնուհետև Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում (1883—1884), որտեղ նրա ուսուցիչներն էին ֆրանսիացի նկարիչներ Լեոն Բոննը և Ժան Լեոն Ժերոմը։ Այնուհետև բնակություն է հաստատել Ֆրանսիայում, որտեղ անցկացրել է մնացած կյանքի մեծ մասը[7]։ Որոշ ժամանակ Փարիզում նկարչուհիներ Հարրիեթ Բաքերի, Հիլդեգարդ Թորելլի և Աննա Մունտե Նորստեդտի հետ վարձակալել է ստուդիա, բնակվել է նաև Գր Սուր Լուենում գտնվող արվեստագետների գաղութում։

Որպես պրոֆեսիոնալ նկարիչ, Յուլիա Բեքը, ֆինանսական պատճառներով, մասնագիտացել է դիմանկարների մեջ և եղել է իր սերնդի փոքրաթիվ շվեդ նկարչուհիներից մեկը ով ֆինանսապես անկախ է եղել։ Սակայն նրա սիրած ժանրը բնանկարն էր։ Ջուլիա Բեքը համբավ է ձեռք բերել իր իմպրեսիոնիստների ոճով արված բնանկարներով, նկարված մեղմ գունապնակով։

1934 թվականին պարգևատրվել է ֆրանսիական Պատվավոր Լեգեոնի շքանշանով։

Յուլիա Բեքը մահացել է 1935 թվականին Ֆրանսիայում, Վոկրեսսոնում։

Ներկայումս նրա ստեղծագործությունները գտնվում են թանգարանների հավաքածուներում, այդ թվում` Շվեդիայի ազգային թանգարանում։ Հետադարձ հայացք դեպի նկարչի աշխատանքները տեղի են ունեցել 2012—2013 թվականներին Շվեդիայի Մուրա քաղաքի Զորնա թանգարանում և Ստոկհոլմում գտնվող Սվեն-Հարրի արվեստի թանգարանում։

Ցուցահանդեսներ կյանքի օրոք

խմբագրել
  • Սալոն,Գրան Պալե Փարիզ 1880 թվական
  • Union des Femmes Peintres et Sculpteurs, Palais de l’Industrie, Փարիզ, 1893 թվական
  • Սալոն,Գրան-Պալե,Փարիզ 1905 թվական
  • Vaucresson, 1925 թվական

Պատկերասրահ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Beck, Julia (2013). Brev från Julia Beck / [sammanställda av] Kåa Wennberg; [foto: Susanne Berger …]. Saltsjö-Boo: Kåa Wennberg. Libris 14229093. ISBN 9789197461238
  • Wennberg, Kåa (2012). Julia Beck / [foto: Lars Berglund …]. Malmö: Arena. Libris 13499447. ISBN 978-91-7843-381-0

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/269749
  2. 2,0 2,1 Julia Beck (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Julia Beck (ֆր.)ministère de la Culture.
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 Julia Augusta Lovisa Beck
  6. Swedish Encyclopedia, Malmö, 1939.
  7. Elgán, Elisabeth, and Irene Scobbie. Historical Dictionary of Sweden, 3rd ed. Rowman & Littlefield, 2015, p. 34.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիա Բեք» հոդվածին։