Յուզեֆ Բարտոլոմեյ Զիմորովիչ

Յուզեֆ Բարտոլոմեյ Զիմորովիչ (լեհ.՝ Józef Bartłomiej Jan Zimorowicz, օգոստոսի 20, 1597(1597-08-20)[1], Լվով, Lwów Land, Ruthenian Voivodeship, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա - հոկտեմբերի 14, 1677(1677-10-14)[1], Լվով, Lwów Land, Ruthenian Voivodeship, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա), գալիցեյան բանաստեղծ, պատմաբան, Լվովի բուրգոմիստր (քաղաքագլուխ)։ Բանաստեղծ Շիմոն Զիմորովիչի եղբայրը։

Յուզեֆ Բարտոլոմեյ Զիմորովիչ
Album pisarzy polskich page053 - Józef Bartłomiej Zimorowicz.jpg
Ծնվել էօգոստոսի 20, 1597(1597-08-20)[1]
ԾննդավայրԼվով, Lwów Land, Ruthenian Voivodeship, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա
Վախճանվել էհոկտեմբերի 14, 1677(1677-10-14)[1] (80 տարեկան)
Վախճանի վայրԼվով, Lwów Land, Ruthenian Voivodeship, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
ՔաղաքացիությունChorągiew królewska króla Zygmunta III Wazy.svg Ռեչ Պոսպոլիտա
Ժանրերժամանակագրություն
Կայքji.lviv.ua/n29texts/zimorowicz-lat.htm
Józef Bartłomiej Zimorowic Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Բարտոլոմեյ Զիմորովիչը ծնվել է Լվովի արվարձաններից մեկում ապրող հայ ընտանիքում։ Քսաներեք տարեկանում նա գրում է իր սատիրական բանաստեղծությունների առաջին ժողովածուն և «Լեսովյան կազակների կյանքը» քնարական երկը։ Միևնույն ժամանակ նա սկսում է աշխատել Լվովի քաղաքապետարանում, այստեղ ժամանակի ընթացքում ընտրվում է ռայցեյ (այսինքն՝ ռադայի անդամ)։ 1623 թվականին նա գրում է իր առաջին պոեմը՝ «Հուշեր թուրքական պատերազմից», որտեղ պատկերված է Խոտինյան ճակատամարտում կոզակների հաղթանակը թուրքերի նկատմամբ։

Չորս տասնամյակ Զիմորովիչը ուսումնասիրել է Լվովի վերաբերյալ աղբյուրները, որը ամփոփել է «Եռաստիճան Լվովը» (լատ.՝ Leopolis triplex) լատիներեն աշխատության մեջ։ Սա Լվովի 1202 թվականից մինչև 1633 թվականներին պատմությանը վերաբերող առաջին ուսումնասիրությունն էր։

1648 թվականին Զիմորովիչը ընտրվում է Լվովի բուրգմիստր (քաղաքապետ), այնուհետև մի քանի անգամ հաղթում է քաղաքի ռադայի ղեկավարի ընտրություններում։ 1655 թվականին, երբ կոզակա-ռուսական միասնական բանակը պաշարում է Լվովը, նա ղեկավարում է քաղաքի պաշտպանությունը։ Բանաստեղծը նկարագրել է Խմելինցկյան ապստամբությունը «Նորռուսական հովվերգություններ» բանաստեղծական ժողովածուում, որը լույս է տեսել նույն տարում եղբոր անունով։ 1672 թվականին ղեկավարում է քաղաքի պաշտպանությունը թուրքերից ու թաթարներից։

Մինչև 1939 թվականը Լվովի փողոցներից մեկը եղել է Զիմորովիչի անունով, 1944 թվականին այդ փողոցը վերանվանվել է Մ. Լերմոնտովի, իսկ 1996 թվականին՝ Դ. Դուդաևի անունով։

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել