Յորդանովի տուն (Տագանրոգ)

Յորդանովի տուն (ռուս.՝ Дом Йорданова), շենք  Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Գտնվում է Հունական փողոց, 46 հասցեում։ Շենքը մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է` համաձայն 1992 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 301 որոշման։

Յորդանովի տուն
Տեսակտեսարժան վայր և շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Հունական փողոցի և Ուսպենսկի (Դոբրոլյուբովի) նրբանցքի խաչմերուկում գտնվող անկյունային երկհարկանի շենքը կառուցվել է 19-րդ դարի սկզբին։ Հայտնի են այն քաղաքացիները, որոնք եղել են տան սեփականատերերը 19-րդ դարի երկրորդ կեսին։ 1870-ական թվականներին շենքը ձեռք է բերել 3-րդ գիլդիայի վաճառական Ֆեոդոր Պետրովիչ Յորդանովը։ Այս վաճառականը հիմնավորվել է Տագանրոգում 1820-ական թվականներին, ուներ մակարոնի երկու ֆաբրիկա, զբաղվում էր նպարեղենի առևտրով։ 1843 թվականին, 36 տարեկանում, վաճառականը Հունական եկեղեցում պսակվել է հարուստ վաճառական Անաստասի Լիցինի երիտասարդ (17 տարեկան) դստեր Սոֆյայի հետ։ 1850 թվականին Սոֆյան մահացել է։ Տագանրոգի ուղղափառ գերեզմանոցում պահպանվել է նրա գերեզմանի վրա տեղադրված վարդագույն գրանիտե բլոկից կառուցված տապանագրով հուշարձանը։ Այն տեղադրվել է սև քարե պատվանդանի վրա։ Վաճառականի երկրորդ կինը՝ Օլգա Պավլովնան, նրան հինգ երեխա պարգևեց՝ Սոֆյա (1853), Պյոտր (1855), Մարիա (1856), Պավել (1858) և Պանտելեյմոն (1862)։

Իր ժամանակին Ֆեոդոր Պետրովիչը Տագանրոգի նավահանգստի կառուցման հանձնաժողովի կազմում էր։ Նրա որդին՝ Պավելը, որը նախարար էր և գաղտնի խորհրդական, Պետական դումայում լուծում էր Տագանրոգի նավահանգստի կառուցման հարցերը։ Ֆեոդոր Պետրովիչը մահացել է 64 տարեկանում՝ 1872 թվականին։ Յորդանովի տունն ըստ կտակի անցավ նրա երկրորդ կնոջը՝ Օլգա Պավլովնային։ Ավելի ուշ՝ մինչև 1925 թվականը, տան տերերն էին նրանց երեխաները։ 1890-1891 թվականներին շենքում աշխատել է Ն. Կ. Չուբենկոյի մակարոնի ֆաբրիկան։

Խորհրդային իշխանության տարիներին շենքն ազգայնացվել է։ 1918 թվականին այստեղ գործել է նավաստիների ակումբը, այժմ սա բնակելի տուն է։

Նկարագրություն խմբագրել

Յորդանովի տունը գտնվում է Հունական փողոցի և Դոբրոլյուբովի նրբանցքի անկյունում։ Դա աղյուսե սվաղված երկհարկանի տուն է՝ ճակատին յոթ պատուհաններով։ Շքամուտքը գտնվում է շենքի ձախ կողմում։ Առաջին հարկի պատուհաններն ու շքամուտքը զարդարված են կողպեքային քարերով։ Երկրորդ հարկի պատուհանները զարդարված են ուղղանկյուն զարդաքիվերով և հաջորդաբար՝ ծեփվածքներով։ Շենքը գոտեվորված է միջհարկային քիվով, ճակատը պսակում է քիվը։ Անկյունում շենքն ունի թեքություն, որի վրա երկրորդ հարկում կառուցված է պատշգամբ։

Շենքը ներկված է դեղին, փոքր ճարտարապետական տարրերն ընդգծված են սպիտակ գույնով։ Մուտքը դեպի բակ գտնվում է շենքի աջ կողմում, դարպասը մետաղյա է։ Շենքը մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է` համաձայն 1992 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 301 որոշման։

Գրականություն խմբագրել

  • Энциклопедия Таганрога. — Ростов-н/Д: Ростиздат, 2003. — 512 с. — ISBN 5-7509-0662-0.
  • Гаврюшкин О. П. По старой Греческой... (Хроника обывательской жизни). — Таганрог: Лукоморье, 2003. — 514 с. — ISBN 5-901565-15-0.

Արտաքին հղումներ խմբագրել