Յոսիպ Ստանիշիչ
Յոսիպ Ստանիշիչ (խորվ․՝ [jǒsip stǎniʃitɕ], ապրիլի 2, 2000, Մյունխեն, Գերմանիա), խորվաթ ֆուտբոլիստ, պաշտպան[2]։ Հանդես է գալիս գերմանական Բունդեսլիգան ներկայացնող «Բավարիայի» կազմում[3]։ Հիմնականում հանդես է գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում, սակայան անհրաժեշտության դեպքում կարող է հանդես գալ պաշտպանության ցանկացած հատվածում։
Յոսիպ Ստանիշիչ խորվ․՝ [jǒsip stǎniʃitɕ] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||
Ամբողջական անուն | Յոսիպ Ստանիշիչ | ||||||||
Ազգությունը | խորվաթ | ||||||||
Քաղաքացիությունը | |||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 2, 2000[1] (22 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Մյունխեն, Գերմանիա | ||||||||
Հասակ | 186 սմ | ||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||
Համար | 44 | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերաԽմբագրել
Ստանիշիչը «Բավարիա II»-ի կազմում իր դեբյուտը նշել է 2019 թվականի հուլիսի 26-ին Լիգա 3-ի շրջանակներում կայացած «Ուերդինգենի» դեմ խաղում։ Նա առաջին խաղակեսից հետո փոխարինել է Անխելո Մայերին, իսկ հանդիպումն ավարտվել է մյունխենյան թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով[4]։
Բունդեսլիգայի շրջանակներում խորվաթ ֆուտբոլիստը իր դեբյուտը նշել է 2021 թվականի ապրիլի 10-ին «Ունիոն Բեռլինի» դեմ կայացած խաղի ընթացքում[5]։ Նա խաղը սկսել է հիմնական թիմի կազմում՝ որպես ձախ պաշտպան։ 2021 թվականի հուլիսի 1-ին Յոսիպը կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Բավարիայի» հետ մինչև 2023 թվականը[6]։ Նա հիմնական թիմի կազմում մասնակցել է Յուլիան Նագելսմանի գլխավորությամբ առաջին պաշտոնական հանդիպմանը, որը տեղի է ունեցել 2021 թվականի օգոստոսի 13-ին «Բորուսիա Մյունխենգլադբախի» դեմ[7]։ Չորս օր անց Ստանիշիչը կրկին հիմնական թիմի կազմում մասնակցել է Գերմանիայի Սուպերգավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Բորուսիա Դորտմունդի» դեմ խաղին, որին արդյունքով մյունխենյան ակումբը ճանաչվել է Գերմանիայի սուպերգավաթակիր(3-1)[8][9]։
Սեպտեմբերի 14-ին Յոսիպ Ստանիշիչը իր նորամուտն է նշել նաև Չեմպիոնների լիգայում՝ մասնակցելով «Բարսելոնայի» դեմ խաղին, որի 82-րդ րոպեին փոխարինել է Նիկլաս Զյուլեին[10][11]։
Անձնական կյանքԽմբագրել
Ստանիշիչի ծնողները՝ Դամիրն ու Սանդրան Խորվաթիայի Սլավոնական բրոդ քաղաքից են։
ՎիճակագրությունԽմբագրել
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Միջազգային | Այլ | Արդյունք | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Բավարիա Մյունխեն II | 2019–20 | Լիգա 3 | 18 | 0 | — | — | — | 18 | 0 | |||
2020–21 | 24 | 0 | — | — | — | 24 | 0 | |||||
Արդյունք | 42 | 0 | — | — | — | 42 | 0 | |||||
Բավարիա Մյունխեն | 2020–21 | Բունդեսլիգա | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
2021–22 | 6 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 8 | 0 | ||||
Արդյունք | 7 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 9 | 0 | ||
Կարիերայի արդյունք | 49 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 51 | 0 |
ՁեռքբերումներԽմբագրել
- Գերմանիայի սուպերգավաթակիր - 2021
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Josip Stanisic official club player profile»։ fcbayern.com (en-EN)։ FC Bayern Munich։ Վերցված է 14 September 2021
- ↑ «Josip Stanišić»։ worldfootball.net։ HEIM:SPIEL։ Վերցված է 26 July 2019
- ↑ «Bayern München II – KFC Uerdingen 05 2:1 (3. Liga 2019/2020, 2. Round)»։ worldfootball.net։ HEIM:SPIEL։ 26 July 2019։ Վերցված է 26 July 2019
- ↑ E. Škorić (10 April 2021)։ «Mnoge iznenadilo kada su vidjeli sastav Bayerna: Stanišić upisao prve minute za bavarski tim»։ SportSport.ba (բոսնիերեն)։ Վերցված է 10 April 2021
- ↑ «Josip Stanisic signs professional contract at FC Bayern until 2023»։ FC Bayern (անգլերեն)։ 1 July 2021։ Վերցված է 23 August 2021
- ↑ Riether Antonio José (13 August 2021)։ «Bitterer Auftakt für die Bayern: Trotz Elfer-Glück reicht es nicht - Nagelsmann bleibt sieglos»։ tz.de (գերմաներեն)։ Վերցված է 13 August 2021
- ↑ «Hrvat igra za Bayern u prvoj postavi, a Dalić ga nije zvao u reprezentaciju»։ Net.hr (hr-HR)։ 17 August 2021։ Վերցված է 17 August 2021
- ↑ Herten David (17 August 2021)։ «Borussia Dortmund – FC Bayern München: Lewandowski schießt FCB zum ersten Titel der Saison»։ DerWesten (գերմաներեն)։ Վերցված է 17 August 2021
- ↑ «Live Commentary - Barcelona vs Bay Munich | 14.09.2021»։ Sky Sports (անգլերեն)։ 2021-09-14։ Վերցված է 2021-09-15
- ↑ @josip_stanisic (2021-09-14)։ «Dream come true to have made my Champions League Debut 🙏🏽🙏🏽❤️ @fcbayern #immerweiter #miasanmia»։ Instagram։ Վերցված է 2021-09-15