Յոնաս Բլոկե
Յոնաս Բլոկե (ֆր.՝ Jonas Bloquet, հուլիսի 10, 1992, Վատերմալ-Բուաֆոր, Բրյուսել, Բելգիա[1], Բելգիա), բելգիացի կինոդերասան։
Յոնաս Բլոկե ֆր.՝ Jonas Bloquet | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 10, 1992 (31 տարեկան) |
Ծննդավայր | Վատերմալ-Բուաֆոր, Բրյուսել, Բելգիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Բելգիա |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր և հեռուստատեսային դերասան |
Կենսագրություն
խմբագրելՅոնաս Բլոկեն ծնվել է Բելգիայում։ Սովորել է Ուկկելի Եվրոպական դպրոցում, իսկ հետո՝ École de la Cité Ֆրանսիայում[2]։ Երիտասարդ տարիներին մեծ հետաքրքրություն է ցուցաբերել թենիսի նկատմամբ, որի շնորհիվ էլ սկսվել է նրա արտիստական կարիերան։ Հանդիպելով մի հայտարարության, որով հրավիրվում էր 15 - 17 տարեկան երիտասարդ, ով կարողանում է թենիս խաղալ, տղան հրապուրվում է և մասնակցում բելգիական «Մասնավոր դասեր» ֆիլմի նկարահանումներին, ստանձնելով գլխավոր հերոսի դերը. Ֆիլմի ռեժիսորն էր Ժոակիմ Լաֆոսը[2]։ 2011 թվականին, այս ֆիլմում աշխատելու համար երիտասարդ արտիստը «Մագրիտ» ազգային մրցանակաբաշխությանն արժանանում է «Առավել հեռանկարային դերասան» անվանակարգի։ 2013 թվականին Յոնաս Բլոկեն մի փոքրիկ դերակատարումով նկարահանվեց Լյուկ Բեսսոնի «Մալավիտա» ֆիլմում, որտեղ գործող անձի և Ռոբերտ դե Նիրոյի ու Միշել Պֆայֆֆերի երեխաների բնավորությունները համընկնում են[3]։ 2016 թվականի սեպտեմբերիին էկրան բարձրացավ Պոլ Վերխովենի Նա թրիլերը, Յոնաս Բլոկեի մասնակցությամբ։ Նույն տարում Ֆելիսեն Փինոյի հետ միասին նա արդեն կարճամետրաժ ֆիլմի ռեժիսոր էր ֆր.՝ Je suis un troc[4]:
Պարգևներ և անվանակարգեր
խմբագրելՏարի | Կատեգորիա/Պարգև | Ֆիլմ | Արդյունք | ||
---|---|---|---|---|---|
Մրցանակ «Մագրիտտ» | |||||
2011 | Ամենախոստումնալից դերասան | Մասնավոր դասեր | անվանակարգ | ||
Մրցանակ «Սեզար» | |||||
2017 | Ամենահեռանկարային դերասան | Նա | անվանակարգ | [6] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Cv de Jonas Bloquet(չաշխատող հղում)
- ↑ 2,0 2,1 «Jonas Bloquet» (ֆրանսերեն). FIFF[fr]. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 17-ին.
- ↑ Биография Йонаса Блоке на CANALPLUS.FR
- ↑ Je suis un troc (2016) на IMDb
- ↑ Награды и номинации Йонаса Блоке на сайте IMDb(անգլ.)
- ↑ Benjamin Pierret (2017 թ․ փետրվարի 25). «César 2017: Xavier Dolan, Isabelle Huppert… Le palmarès de la 42e cérémonie». RTL.fr (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 17-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոնաս Բլոկե» հոդվածին։ |