Յոկյուլսաուրգլյուվյուր
Յոկյուլսաուրգլյուվյուր (իսլ.՝ Jökulsárgljúfur), ազգային պարկ Իսլանդիայում։ Բացվել է 1973 թվականին, իսկ 2008 թվականի հունիսի 7-ին դարձել է Վատնայոկյուդլ ազգային պարկի մի մասը[1]։ Պարկը տեղակայված է Իսլանդիայի հյուսիսում, Յոկյուլսաու-այ-Ֆյոդլյում գետի մոտ, Դեթիֆոս ջրվեժից ոչ հեռու, որը խոշորագույններից մեկն է Եվրոպայում։ Պարկը զբաղեցնում է 15000 հա տարածք։
![]() | |
Տեսակ | ազգային պարկ |
Երկիր | Իսլանդիա |
Վարչատարածք | Էյստյուրլանդ |
Հիմնվել է | 1973 |
Մակերես | 150 կմ² |
Այս այգին գրավում է հրաբխային լեռների և կիրճերի բազմազանությամբ և եզակիությամբ։ Ութ հազար տարի առաջ մի հրաբուխ առաջացավ անմիջապես գետի տակ և հզոր ժայթքման հետևանքով ժայռերի, գոլորշու և ջրի խառնուրդից ձևավորվեց այն, ինչ այժմ կոչվում է Յոկյուլսաուրգլյուվյուր։
Այգու կենտրոնը Էկո ժայռն է (իսլ.՝ Hljóðarklettar): Այգու ամենագեղեցիկ լեռը Կարմիր լեռն է (իսլ.՝ Rauðholar), որն իր անունն է ստացել անսովոր կարմիր գույնի պատճառով, ինչը կապված է երկաթի պարունակությամբ։
Այգու այլ տեսարժան վայր կարելի է համարել հյուսիսային հատվածում տեղակայված Աուսբիրգի կիրճը, որն իր կառուցվածքով շատ նման է ձիու պայտի։
Ազգային պարկը պատկանում է մասնավոր սեփականատիրոջ։
Պատկերասրահ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Vatnajokull National Park»։ Háskóli Íslands։ hi.is։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 24, 2009-ին։ Վերցված է հուլիսի 9, 2010
Արտաքին հղումներ Խմբագրել
- «Իյոկյուլյսաուրգլյուվյուր ազգային պարկ»։ Nordic Adventure Travel։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-02-ին։ Վերցված է 2009-06-26
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Յոկյուլսաուրգլյուվյուր կատեգորիայում։ |