Յոթանասնից թարգմանություն

Յոթանասնից թարգմանություն կամ Սեպտուագինտա, Հին Կտակարանի գրքերի հունարեն թարգմանությունը, որը կատարվել է մ.թ.ա. 3-2 դարերի ընթացքում Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Հաճախ նշվում է հռոմեական LXX թվերով (յոթանասուն թիվը)։ Հին Կտակարանի հունարեն ամենահին մեզ հասած թարգմանությունն է։ Նրանից կատարված մեջբերումները հանդիպում են Նոր Կտակարանի գրքերում։

Յոթանասնից թարգմանություն
հին հունարեն՝ Ἡ μετάφρασις τῶν Ἑβδομήκοντα
Codex sinaticus (The S.S. Teacher's Edition-The Holy Bible - Plate XXII).jpg
Հատված Սեպտուագինտայի թարգմանությունը պարունակող Սինայի կոդեքսից (մ.թ. IV դար)
Անվանվել է70
Տեսակհրատարակություն
ԺանրԱստվածաշնչի թարգմանություն
Կազմված էPsalm 151?
Մասն էBiblical literature?
Բնօրինակ լեզուJewish Koine Greek?
Հրատարակումներ կամ թարգմանություններՀին Կտակարան, հրեական ապոկրիֆ, Աստվածաշունչ, Հին Կտակարան և Uncial 0281?
Commons-logo.svg Septuagint Վիքիպահեստում

Սեպտուագինտան կարևոր դեր է ունեցել քրիստոնեկան եկեղեցու պատմության մեջ։ Նրանից են կատարվել Հին Կտակարանի այլ լեզուներով, այդ թվում` նաև հայերեն (գրաբար) թարգմանությունները։