Յոզեֆ Գրուբեր (գերմ.՝ Joseph Gruber, մայիսի 4, 1912(1912-05-04), Վիեննա, Ավստրո-Հունգարիա - սեպտեմբերի 29, 1967(1967-09-29), Վիեննա, Ավստրիա), ավստրիացի նախկին ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։

Յոզեֆ Գրուբեր
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 4, 1912(1912-05-04)
Ծննդավայր Վիեննա, Ավստրո-Հունգարիա
Մահվան ամսաթիվ սեպտեմբերի 29, 1967(1967-09-29) (55 տարեկան)
Մահվան վայր Վիեննա, Ավստրիա
Դիրք հարձակվող
կիսապաշտպան

Իր ներկայիս համբավը վաստակել է Նիդերլանդներում ապրած տարիներին՝ լինելով «ԴՎՍ», «ԴՈՒՍ», «Այաքս Ամստերդամ», «Վենլո» ֆուտբոլային ակումբների գլխավոր մարզիչը։

Նրա գլխավորած ֆուտբոլային ակումբը՝ «ԴՈՒՍ»-ը, 1957-1958 թվականների մրցաշրջանում դարձել է Նիդերլանդների չեմպիոն։

1967 թվականից իր ֆուտբոլային մարզչի կարիերան շարունակել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում` «Ֆանթոմս» ֆուտբոլային ակումբում։

Կենսագրություն խմբագրել

Յոզեֆ Գրուբերը առավել հայտնի էր որպես Պեպի Գրուբեր։ Ծնվել է 1921 թվականի մայիսի 4-ին Ավստրիայի Վիեննա քաղաքում։ 1954 թվականին սկսել է իր մարզչական կարիերան Նիդերլանդներում` հոլանդաբնակ Արնհեմ քաղաքը ներկայացնող «Վինես» ֆուտբոլային ակումբում։

Երեք մրցաշրջանում Յոզեֆը կարողանում է ակումբը դարձնել հոլանդական առաջին դիվիզիոնի անդամ։

Որպես ֆուտբոլային մարզիչ, Յոզեֆը 1956 թվականի օգոստոսին երկրորդ անգամ զբաղեցրել է հոլանդական թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։ 1957 թվականին Յոզեֆը լքել է «Վիտես» ֆուտբոլային ակումբը և զբաղեցրել է «Ուտրեխտ» ֆուտբոլային ակումբի մարզչի պաշտոնը[1]։

Առաջին մրցաշրջանում իսկ ակումբը հաղթել է Նիդերլանդների չեմպիոնի տիտղոսը[2]։

1962 թվականից Յոզեֆ Գրուբերը գլխավորել է հոլանդական Ամստերդամ քաղաքը ներկայացնող «Այաքս» ֆուտբոլային ակումբը։ 1962-1963 թվականներին թիմը զբաղեցրել է Նիդերլանդների գավաթի երկրորդ տեղը՝ դառնալով Հոլանդիայի փոխչեմպիոն։ Առաջատարը ՊՍՎ-ն էր[3]։

Ֆուտբոլային մարզչի պաշտոնը կարիերան ավարտել է 1966 թվականին[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Muller trainer van Nederlands elftal» (հոլանդերեն). Leeuwarder Courant. 15 августа 1956-08-15. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 7-ին.
  2. «Limping Phantoms eye loop lead against bays» (անգլերեն). Pittsburgh Post-Gazette. 1967 թ․ հունիսի 27. Վերցված է 2010 թ․ հունիսի 7-ին.
  3. «De van de Pitssburg Phantoms» (հոլանդերեն). Leeuwarder Courant. 1967 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 7-ին.
  4. «Frans De Munck nu trainer Vitesse» (հոլանդերեն). Leeuwarder Courant. 1956 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 7-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Գրուբեր» հոդվածին։