Յոհան իբն Ալուան

ֆրանսերեն ֆուտբոլիստ
(Վերահղված է Յոան Բենալուանից)

Յոան իբն Ալուան (արաբ․՝ يوهان بن علوان‎‎;մարտի 28, 1987(1987-03-28)[1], Բանյոլ սյուր Սեզ), թունիսցի ֆուտբոլիստ, անգլիական «Լեսթեր Սիթի» ակումբի պաշտպան։

Յոհան իբն Ալուան
يوهان بن علوان
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Թունիս Թունիս
Ծննդյան ամսաթիվ մարտի 28, 1987(1987-03-28)[1] (37 տարեկան)
Ծննդավայր Բանյոլ սյուր Սեզ
Հասակ 187 սանտիմետր
Քաշ 85 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ առանց ակումբի
Պատանեկան կարիերա
1996-2000 Ֆրանսիա Տրիկաստեն
2000-2001 Ֆրանսիա Ռասինգ Բլոնդել (Բոլեն)
2001-2007 Ֆրանսիա Սենտ Էտիեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2010 Ֆրանսիա Սենտ Էտիեն 66 (2)
2005-2007  Ֆրանսիա Սենտ Էտիեն Բ 2 (0)
2010-2012 Իտալիա Չեզենա 26 (0)
2012-2014 Իտալիա Պարմա 25 (1)
2014-2015 Իտալիա Ատալանտա 44 (1)
2015-2018 Անգլիա Լեսթեր Սիթի 15 (0)
2016  Իտալիա Ֆիորենտինա 0 (0)
Ազգային հավաքական
2011 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 21) 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Իբն Ալուանը «Սենտ Էտիեն» ակումբի սան է, որի կազմում խաղացել է 2001-2010 թվականներին։ 2008 թվականի հունվարի 12-ին «Վալենսյեն» ակումբ դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունում[2]։ 2009 թվականի մարտի 22-ին «Լորյանի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Սենտ Էտիենի» կազմում[3]։

2010 թվականի օգոստոսի 31-ին տեղափոխվել է իտալական «Չեզենա» ակումբ։ Հոկտեմբերի 2-ին «Ուդինեզեի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Իտալիայի առաջնությունում[4]։

2012 թվականի օգոստոսի 20-ին իբն Ալուանը տեղափոխվել է իտալական այլ ակումբ՝ «Պարմա»։ 2013 թվականի մարտի 30-ին «Պեսկարայի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը Սերիա Ա-ում[5]։ 2013 թվականի ամռանը «Ինտեր» ակումբն ակտիվորեն հետաքրքրվել է պաշտպանով[6]։

2014 թվականի հունվարի 3-ին տեղափոխվել է Սերիա Ա-ի մեկ այլ ակումբ՝ «Ատալանտա»։ Վերջինիս կազմում խաղացել է 44 խաղ և խփել 1 գոլ Իտալիայի առաջնությունում։ 2014 թվականի ամռանը թունիսցու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել «Ռուբինը»[7]։

2015 թվականի օգոստոսի 3-ին 8 միլիոն եվրոյով տեղափոխվել է անգլիական «Լեսթեր Սիթի» ակումբ՝ կնքելով 4 տարվա պայմանագիր[8][9]։ Օգոստոսի 8-ին «Սանդերլենդի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Անգլիայի առաջնությունում[10]։

Միջազգային կարիերա խմբագրել

Չնայած Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կազմում մեկ խաղի մասնակցելուն՝ Յոհանն ընտրել է Թունիսի հավաքականը, սակայն երկու անգամ հրաժարվել է հավաքականի խաղերին մասնակցելուց՝ հույս ունենալով հրավեր ստանալ Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանի կողմից։ Այդպիսի գործողությունների համար ՖԻՖԱ-ն նախազգուշացում է տվել խաղացողին[11]։

Վիճակագրություն խմբագրել

2016 թվականի հունվարի 12-ի դրությամբ[12]
Մրցաշրջան Ակումբ Դիվիզիոն Լիգա Գավաթ Մայրցամաքային Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
2007/08 Սենտ Էտիեն Լիգա 1 7 0 0 0 0 0 7 0
2008/09 29 1 0 0 9 1 38 2
2009/10 29 1 3 0 0 0 32 1
2010/11 1 0 1 0 0 0 1 0
2010/11 Չեզենա Սերիա Ա 15 0 1 0 0 0 16 0
2011/12 11 0 3 1 0 0 14 1
2012/13 Պարմա 21 1 1 0 0 0 22 1
2013/14 4 0 1 0 0 0 5 0
2013/14 Ատալանտա 17 0 1 0 0 0 18 0
2014/15 27 1 2 0 0 0 29 1
2015/16 Լեսթեր Սիթի Պրեմիեր լիգա 4 0 4 0 0 0 8 0
Ընդհանուր կարիերայում 165 4 17 1 9 1 191 6

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Valenciennes vs. Saint-Étienne 2 - 0» (անգլերեն). soccerway.com. 2008 թ․ հունվարի 12.
  3. «Lorient vs. Saint-Étienne 3 - 1» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ մարտի 22.
  4. «Udinese vs. Cesena 1 - 0» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ հոկտեմբերի 2.
  5. «Parma vs. Pescara 3 - 0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ մարտի 30.
  6. Беналуан может перейти в «Интер»
  7. «Рубин» ищет замену Шаронову в Италии
  8. «Leicester City Sign Yohan Benalouane». Leicester City FC. 2015 թ․ օգոստոսի 3.
  9. «Leicester seal deal for defender Yohan Benalouane». ESPN FC. 2015 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  10. «Leicester City vs. Sunderland 4 - 2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 8.
  11. «Tunisie : Yohan Benalouane aurait décliné la convocation de Maâloul» (French). Global Net. 2013 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 15-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան իբն Ալուան» հոդվածին։