Յիրումա
Լի Րու Մա (հանգըլ՝ 이루마, փետրվարի 15, 1978, Սեուլ, Հարավային Կորեա[1], հայտնի է որպես Յիրումա), հարավկորեական կոմպոզիտոր-դաշնակահար։ Ամենահայտնի ստեղծագործություններն են՝ «River Flows in You» (ալբոմ «First Love» և «Movement On a Theme»), «May Be» (ալբոմ«First Love» և «Missing You») և «Kiss the Rain» (ալբոմ «Missing You»).
Յիրումա | |
---|---|
Բնօրինակ անուն | 이루마 |
Նաև հայտնի է որպես | Yiruma և 이루마 |
Ծնվել է | փետրվարի 15, 1978 (46 տարեկան) Սեուլ, Հարավային Կորեա[1] |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | Նյու էյջ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և դաշնակահար |
Գործիքներ | դաշնամուր |
Գործունեություն | 2001-այժմ |
Աշխատավայր | Sony Music Entertainment |
Կրթություն | Լոնդոնի թագավորական քոլեջ և The Purcell School for Young Musicians? |
Կայք | yiruma.com |
Yiruma Վիքիպահեստում |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Կենսագրություն
խմբագրելՅիրուման սկսել է նվագել դաշնամուր 5 տարեկանից, իսկ 11 տարեկանում տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, որտեղ սովորել է Purcell երաժշտական դպրոցում՝ երաժշտական տաղանդով օժտվածների համար։ 1997 թվականին ընդունվել է Թագավորական քոլեջ, որտեղ սովորել է երաժիշտ Հարիսոն Բերտվիստլի մոտ։ Թագավորական քոլեջում սովորելու ընթացքում Յիրուման թողարկել է իր առաջին «Love Scene» ալբոմը DECCA-ի հովանավորությամբ։
2001 թվականին թողարկել է իր երկրորդ ալբոմը, «First Love»: Ամենահայտնի ստեղծագործությունն է, «River Flows in You»:
2002 թվականի հունվարին Յիրուման դարձել է առաջին կորեացի երաժիշտը, ով ելույթ է ունեցել հայտնի երաժշտական՝ MIDEM փառատոնին, Կաննա, Ֆրանսիա։ Սկզբում նրա ալբոմները թողարկվել են Եվրոպայում և Ասիայում, բայց հիմա նրա բոլոր ստեղծագործությունները հասանելի են օնլայն iTunes-ի, Ամազոնի և այլ ծրագրերի միջոցով։ Նրա ստեղծագործությունները զբաղեցնում են առաջատար տեղեր Կորեայում, իսկ հենց ինքը հեղինակը համարվում է մեր ժամանակների ամենախոստումնալից երաժիշտներից մեկը։
2004 թվականին Յիրուման դեբյուտ է անում ճապոնական բեմում հեռուստատեսության սերիալների ուղեկցությամբ Ֆուդձի հեռուստաալիք «Tokyowankei»: Ժողովածուները «best of» թողարկվել են Universal Music Japan ստուդիայի օգնությամբ հոկտեմբերին, այդ ժամանակ էլ անցկացվեցին կոմպոզիտորի ելույթները հայտնի Tokyo Orchard Hall-ում և Kawaguchi Lilia Hall-ում։ Այդ ելույթները դարձրեցին նրան կորեացի հայտնի արտիստներից մեկը Ճապոնիայում։
Կոմպոզիտորի երրորդ ալբոմը՝ «From the yellow room» թողարկվել է 2003 թվականին, մինչ թողարկումը նախնական պատվերները կազմել են 30 000։ 2004 թվականին «Nocturnal lights… they scatter» ալբոմն առաջնաելույթ է կատարել կորեական հիթ-շարքերի առաջին հորիզոնականներում։ 2004 թվականի ձմռանը Յիրուման տարին հաջողությամբ ավարտում է համերգային շրջագայությամբ 2004 Drama Concert, բաղկացած 23 համերգներից Կորեայի տարբեր քաղաքներում։
2005 թվականի ապրիլին Յիրուման ձայնագրում է «Destiny of Love» ալբոմը, որը ընդգրկում էր «Tokyowankei» թեմաները և նոր ստեղծագործություններ։ Նույն թվականին ձայնագրվում է «Poemusic» ալբոմը։
Կորեացիների սերը Յիրուման վաստակել է ստեղծելով երաժշտական թեմաներ հայտնի հեռուստասերիալների համար, դրանց թվում են՝ «Ձմեռային սանատան» և նրա շարունակությունը՝ «Գարնանային վալսը»։ 2006 թվականին երաժիշտը դառնում է գովազդային դեմքը Korea Telecom’s KT icom G-cube-ում և Yamaha Korea-ում։ Նույն թվականին նա հրաժարվում է բրիտանական քաղաքացիությունից, որպեսզի հնարավորություն ունենա ծառայել Կորեայի Զինված ուժերում։
2008 թվականին ծառայությունը վերջացնելուց հետո երաժիշտը վերսկսեց իր համերգները, բայց 2010 թվականի սեպտեմբերին դադարեցրեց պայմանագիրը ձայնագրման կազմակերպության՝ Stomp Music հետ և ստորագրեց պայմանագիր Sony Music Entertainment Korea-ի հետ։ Stomp Music դատի է տվել երաժշտին և դատավարությունները նրա ստեղծագործությունների իրավունքների համար շարունակվել են մինչև 2011 թվականի վերջերը։
Անձնական կյանք
խմբագրել2007 թվականի մայիսի 27-ին կայացել է կոմպոզիտորի և Սոն Հե Իմի հարսանիքը, նույն տարվա հոկտեմբերի 7-ին ծնվել է նրա աղջիկը՝ Լոաննան։
Դիսկոգրաֆիա
խմբագրել- Love Scene (16.05.2001)
- First Love (1.12.2001)
- Doggy Poo’s (2002 / 23.03.2004)
- Oasis & Yiruma (20.06.2002)
- From the Yellow Room (2003)
- Nocturnal Lights… They Scatter (5.08.2004)
- Piano Museum (2004)
- Destiny of Love (19.04.2005)
- Poemusic (29.08.2005)
- H.I.S. Monologue (1.11.2006)
- P.N.O.N.I. (21.08.2008)
- Missing You (01.01.2009)
- Movement On A Theme (01.01.2009)
- Movement On A Theme (2nd Movement) (13.10.2009)
- Yiruma — The Best Reminiscent 10th Anniversary (2011)
- Stay in Memory (24.05.2012)
- Healing Piano (6.11.2013)
- Blind Film (17.08.2013)
- Atmosfera (1.07.2014)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #140891277 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Աղբյուրներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յիրումա» հոդվածին։ |