Յիյին

բաշկիրական ժողովրդական հավաք, համագումար (կուրուլտայ), նաև բաշկիրական ազգային տոն, որը պարունակում է հեթանոսական տարրեր

Յիյին կամ Ջիյին[2] (Йыйын), բաշկիրական ժողովրդական հավաք, համագումար (կուրուլտայ), ցեղի կամ տոհմի ինքնակառավարման մարմին, որտեղ քաղաքական և սոցիալական հարցերի որոշումներ են կայացվում, նաև բաշկիրական ազգային տոն, որը պարունակում է հեթանոսական տարրեր[3][4]։

Յիյին

Բաշկիրական Մին տոհմացեղի յիյին (համագումար), որտեղ քննարկվում էր 1555 թվականի ամռանը Ռուսաստանին միանալու հարցը[1]
նկարիչ՝ Ա.Խ. Բայրամգուլով
ՏեսակՀամագումար և ազգային տոն
ԵնթադասԿուրուլտայ
Տոնվում է Բաշկորտոստան

Նկարագրություն խմբագրել

 
Բաշկիրները յիյինի տոնակատարության ժամանակ Յաբալակլի գյուղում, XX դարի սկիզբ

Յիյինը բաշկիրական ամենահին տոնն է։ Տոնական հանրային հավաքները, որոնք արտացոլում են ծիսական մշակույթն ու սոցիալական կապերը, ծագել են բաշկիրական քոչվորների շրջանում խորը նախնադարյան կոմունալ համայնական կարգերի ժամանակ։ Յիյինը առաջացել է որպես համայնքի տոհմական ինքնակառավարման մարմին, որի գործառույթները ներառում էին պատերազմի և խաղաղության հիմնախնդիրների լուծում, ցեղային տարածքների սահմանների ճշգրտում, միգրացիաների կարգ, միջցեղային վեճերի, ընդհարումների լուծում։

Յիյինի աշխատանքներին մասնակցում էին միայն չափահաս տղամարդիկ։ Տոհմի երեցները՝ աքսակալները, յիյինի մեջ հատուկ դեր էին խաղում։ Նրանց խոսքը որոշիչ էր։ Ակսակալները նշանակում էին տոնակատարության օրը, որը համաձայնեցնում էին միգրացիայի ժամանակի հետ, միջոցներ էին հավաքում դրա անցկացման համար, կատարում դատական գործառույթներ հաղթողներին որոշելու հարցում։ Եվ ավելի ուշ, նստակյաց կենսակերպին անցնելով, պահպանվել են յիյինի հիմնական բնորոշ գծերը։

Յիյինին նախորդում էր աքսակալների (կուրուլտայի/համագումար) խորհուրդը, որն ուներ վճռորոշ ձայնի իրավունք։ Յիյինն ավարտվում էր հրավիրված հյուրերի տոնախմբություններով։ 16-րդ դարի կեսերից ղեկավարման վոլոստային (волость) ներդրումը հանգեցրել է յիյինի ինքնակառավարման գործառույթների դուրս մղման։

18-րդ դարում յիյինը դարձել էր տոն, որն անցկացվում էր տարվա որոշակի ժամանակում։ Շրջանաձև տոնական հրապարակում մատուցվում էր ընդհանուր կերակուր, հյուրասիրություն մեկ կաթսայից, ինչը կլանի անդամների հավասարության խորհրդանիշն էր։ Բաշկիրները պահպանում էին սննդի հավասար բաշխման սկզբունքը. կումիսը խմում էին մեկ բաժակից՝ շրջանի մեջ հաջորդաբար իրար փոխանցելով, նույն կերպ հավասար կտորներով բաժանած միսն էր հրամցվում և այլն։ Հաղթանակի դեպքում համայնքի հարգված անդամներն իրենց շարքերում առաջադրվում էին երիտասարդներից մեկին։ Երեկոյան երիտասարդները կազմակերպում էին «երեկոյան խաղեր» («киске уйын»)[4]:

Հարավային բաշկիրների շրջանում «յիյին» բառը օգտագործվում է նկարագրելու համար հարսանիքի տոնակատարությունները, նախքան հարսնացուի հեռանալը հյուրերի ընդունելությունը և հյուրասիրությունը։ Հյուսիսային բաշկիրներն յինյինն անցկացնում են որպես տոնավաճառ[5]։

Բաշկորտոստանում և Օրենբուրգի մարզում վերականգնվում են յիյիններ անցկացնելու ավանդույթը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Как присоединили Башкирию к России?». Яндекс Дзен (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին. {{cite web}}: Text "Блогерская платформа" ignored (օգնություն)
  2. «Башкирский народ: культура, традиции и обычаи». xn----8sbiecm6bhdx8i.xn--p1ai. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
  3. «Қазақстандық башқұрттар елордада ежелгі «Йыйын» мерекесі аясында бас қосты - 19.08.2019: ақпараттық-танымдық сайт - Еl.kz». el.kz (ղազախերեն). 2019 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
  4. 4,0 4,1 «ЙЫЙЫН». Посреди России (ռուսերեն). 2012 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
  5. 5,0 5,1 «Йыйын йыйҙы Туҡ-Соран». журнал Башкортостан кызы | Башҡортостан ҡыҙы журналы. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.

Գրականություն խմբագրել

  • Черемшанский В. М. «Описание Оренбургской губернии в хозяйственно-статистическом, этнографическом и промышленном отношениях». Уфа, 1859.
  • Кузеев Р. Г. «Очерки исторической этнографии башкир». Ч. 1. Уфа, 1957.
  • Руденко С. И. «Башкиры: Опыт этнологической монографии». Ч. 2. «Быт башкир». Л., 1925.