Յասին Մերյա
Յասին Մերյա (արաբ․՝ ياسين مرياح, հուլիսի 2, 1993[1], Թունիս, Թունիս), թունիսցի ֆուտբոլիստ, «Սֆակսեն» ակումբի և Թունիսի ազգային հավաքականի կիսապաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։
Անձնական տվյալներ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Թունիս | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 2, 1993[1] (30 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Թունիս, Թունիս | ||||||||
Հասակ | 183 սմ | ||||||||
Քաշ | 75 կգ | ||||||||
Դիրք | Կիսապաշտպան | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ | Սֆակսեն | ||||||||
Համար | 23 | ||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
Ազգային հավաքական | |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա խմբագրել
Մերյան իր կարիերան սկսել է «Մետլաուի» ակումբում։ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին «Համամ Լիֆի» դեմ խաղում, նա կատարել է իր նորամուտը Թունիսի առաջնությունում[2]։ 2015 թվականի սկզբում Մերյան տեղափոխվել է «Սֆակսեն» ակումբ։ Փետրվարի 18-ին «Ջերբայի» դեմ խաղում, նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[3]։ Փետրվարի 28-ին «Լա Մարսա» ակումբի դեմ խաղում, նա խփել է իր առաջին գոլը «Սֆակսենի» կազմում[4]։
Միջազգային կարիերա խմբագրել
2015 թվականին Մերյան Թունիսի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Աֆրիկայի գավաթի մինչև 23 տարեկանների խաղարկությանը Սենեգալում։ Մրցաշարում նա խաղացել է Զամբիայի[5], Սենեգալի[6] և Հարավաֆրիկյան Հանրապետության[7] հավաքականների դեմ։
2015 թվականի հունիսի 13-ին Մարոկկոյի հավաքականի դեմ խաղում Մերյան կատարել է իր նորամուտը Թունիսի հավաքականում։ 2017 թվականի սեպտեմբերի 1-ին 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[8]։
2018 թվականին Մերյան մասնակցել է Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա խաղացել է ընդդեմ Անգլիայի[9], Բելգիայի[10] և Պանամայի[11] հավաքականների։
Գոլերը Թունիսի հավաքականում խմբագրել
# | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
01. | 1 սեպտեմբերի, 2017 | Օլիմպիական մարզադաշտ, Ռադես Թունիս | Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն | 1:0 | 2:1 | 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլ |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Համամ Լիֆ VS. Մետլաուի 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013—12—29.
- ↑ «Ջերբա VS. Սֆակսեն 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015—02—18.
- ↑ «Լա Մարսա VS. Սֆակսեն 2:2» (անգլերեն). soccerway.com. 2015—02—28.
- ↑ «Զամբիա (մինչև 23) VS. Թունիս (մինչև 23) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ նոյեմբերի 28.
- ↑ «Թունիս (մինչև 23) VS. Սենեգալ (մինչև 23) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ դեկտեմբերի 1.
- ↑ «ՀԱՀ (մինչև 23) VS. Թունիս (մինչև 23) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ դեկտեմբերի 4.
- ↑ «Թունիս VS. Կոնգոյի ԴՀ 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017—09—01.
- ↑ «Թունիս VS. Անգլիա 1:2» (անգլերեն). soccerway.com. 2018—06—18.
- ↑ «Բելգիա VS. Թունիս 5:2» (անգլերեն). soccerway.com. 2018—06—23.
- ↑ «Պանամա VS. Թունիս 1:2» (անգլերեն). soccerway.com. 2018—06—28.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յասին Մերյա» հոդվածին։ |