Յասեմին Ադար

թուրք մարզուհի, ազատ ոճի ըմբշամարտիկ

Յասեմին Ադար (թուրքերեն՝ Yasemin Adar, դեկտեմբերի 6, 1991(1991-12-06), Բալըքեսիր, Թուրքիա), թուրք մարզուհի, ազատ ոճի ըմբշամարտիկ։

Յասեմին Ադար
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝թուրքերեն՝ Yasemin Adar
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Թուրքիա
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 6, 1991(1991-12-06) (32 տարեկան)
Ծննդավայր՝Բալըքեսիր, Թուրքիա
181 սանտիմետր
Քաշ՝75 կիլոգրամ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1991 թվականի դեկտեմբերի 6-ին Բալըքեսիրում Նաիմա Ադարի և նրա կին Այշեգյուլի ընտանիքում։ Յասեմինն ունի ավագ քույր՝ Յիլդիզը, նրանց մայրը մահացել է 2013 թվականին։ Գազիոսմանպաշի դպրոցն ավարտելուց հետո Յասեմին Ադարը ֆիզկուլտուրա և սպորտ է սովորել Բալիքեսիրի համալսարանում։ Ներկայումս դասավանդում է Նիղդեում[3][4]։

Մարզական գործունեություն խմբագրել

Սկզբում Յասեմին Ադարը զբաղվում էր գնդի հրում մարզաձևով, սակայն հետո նրա վրա ուշադրություն դարձրեց Թուրքիայի ըմբշամարտի չեմպիոն Ասլան Սեյհանլին, որից հետո Յասեմինն սկսեց զբաղվել ըմբշամարտով[3][4]։ Ընդգրկվել է «Trakya Birlik SK» թիմում[5][6]։

2012 թվականին Յասեմին Ադարը մասնակցեց Ըմբշամարտի աշխարհի առաջնությանը, որը տեղի էր ունենում Կանադայում, սակայն ոչ մի մեդալ չնվաճեց[7]։ 2013 թվականին Ադարը Թբիլիսիում ներկայացրեց Թուրքիան Եվրոպայի առաջնության ժամանակ, սակայն կրկին չկանգնեց պատվո պատվանդանին[8]։ Նույն թվականին Միջերկրածովյան խաղերի ժամանակ, որը տեղի էր ունենում Մերսինում, Յասեմինը ոսկե մեդալ նվաճեց[3][4][9]։ Կրկին 2013 թվականին Յասեմին Ադարը մասնակցեց Բուդապեշտում կայացած Աշխարհի առաջնությանը, սակայն գրավեց ընդամենը 5-րդ տեղը[5][10]։ 2014 թվականին Յասեմինը մասնակցեց Ըմբշամարտի աշխարհի առաջնությանը, որը կայացավ Տաշքենդում, սակայն կրկին մեդալներ չնվաճեց[11]։

2015 թվականին Յասեմինը մասնակցեց Բաքվում կայացած Եվրոպական խաղերին, սակայն չկարողացավ հասնել եզրափակիչ՝ պարտվելով Եկատերինա Բուկինային։ Հետո նա երրորդ տեղի համար պայքարում պարտվեց Սվետլանա Սաենկոյին[12]։ 2015 թվականի Աշխարհի առաջնությանը Յասեմինը պարտվեց քառորդ եզրափակչում[13]։

2016 թվականին Յասեմին Ադարը ոսկե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում՝ հաղթելով ռուս Ալյոնա Ստարոդուբցևային[4][6][14][15]։ Յասեմինը դարձավ Թուրքիայի առաջին ներկայացուցիչը, որը ըմբշամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճեց[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.cumhuriyet.com.tr/haber/turkiye-tokyo-2020de-gunu-2-madalyayla-kapatti-1857398
  2. 2,0 2,1 https://www.ntvspor.net/foto-galeri/tokyo-2020-de-madalya-kazanan-turk-sporcular-61100645e6842023543299d1/9
  3. 3,0 3,1 3,2 «Yasemin Adar'dan Tarihi Madalya». Balıkesit Spor (Turkish). 2016 թ․ մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Balıkesir'in gururu oldu». Doğan News Agency (Turkish). 2016 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 «Branş değiştirdi dünya beşincisi oldu». Hürriyet (Turkish). 2013 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 «Altın Madalyalı İşk Kadın Güreşçi». Spor Extra (Turkish). 2016 թ․ մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Championnat du Monde Senior» (PDF). FILA. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.(չաշխատող հղում)
  8. «Avrupa Güreş Şampiyonası'nda bayanlar 63 kiloda Buse Tosun çeyrek finale yükseldi». Son Dakika (Turkish). 2013 թ․ մարտի 22. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «3 oyunlar rekoru kırıldı birden». Hürriyet (Turkish). 2013 թ․ հունիսի 24. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Yasemin Adar dünya beşincisi oldu» (Turkish). 2013 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Yasemin Adar veda etti». Spor X (Turkish). 2014 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Avrupa Oyunları: Güreşte 3 sporcumuz repesaj maçına çıkacak». Euro Sport (Turkish). 2015 թ․ հունիսի 16. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Kadınlar serbest güreşte 4 sporcumuz da yenildi». Cihan News Agency (turkish). 2015 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Güreşte 2 Avrupa Şampiyonluğu birden». Hürriyet (Turkish). 2016 թ․ մարտի 10. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «Turkish wrestlers Adar and Demirtaş win gold medals at European Wrestling Championship». Daily Sabah. 2016 թ․ մարտի 10. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
  16. «Ясемин Адар завоевала первую золотую медаль Турции в истории Чемпионата Европы по женской борьбе». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յասեմին Ադար» հոդվածին։