Յաշար Քուրթ

թուրքահայ ռոք-երաժիշտ, երգիչ և կոմպոզիտոր

Յաշար Քուրթը (մկրտության անունը՝ Արշակ, թուրքերեն՝ Yaşar Kurt), թուրքահայ ռոք-երաժիշտ, երգիչ և կոմպոզիտոր[1]։ Ծնվել է 1968 թվականին Ստամբուլում։ Առաջին ալբոմը թողարկել է 1994 թ.-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում։ 1994-1997 թվականներին համերգներով հանդես է գալիս Գերմանիայի և Թուրքիայի մի շարք քաղաքներում։ 2003 թվականին հիմնում է սեփական ձայնագրման ստուդիան, որտեղ թողարկում է իր հերթական "Anne" ալբոմը։ 2007 թվականին Արտո Թունջբոյաջյանի հետ համատեղ ձայնագրեց Nefrete Kine Karşı ալբոմը (Yash-Ar)։ 2011 թ. թողարկեց Güneş Kokusu ալբոմը[2]։

Յաշար Քուրթ
Հիմնական տվյալներ
Ծնվել է1968, Ստամբուլ
Ստամբուլ, Թուրքիա
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԺանրերՌոք
Մասնագիտություներաժիշտ և հեղինակ-կատարող
Գործունեություն1990-ներկա
ԿապվածYash-Ar
ԿայքՅաշար Քուրթ

Սկավառակագրություն խմբագրել

  • 1994 - Sokak Şarkıları (Սոքաք Շարքըլարը)
  • 1997 - Göndermeler (Գյոնդերմելեր)
  • 2002 - Reflex (Րեֆլեքս)
  • 2003 - Anne (Աննէ)
  • 2007 - Yas-Ar: Nefrete Kine Karşi (Յաս-Ար։ Նեֆրեթե Քինե Քարշի)
  • 2011 - Güneş Kokusu (Գյունեշ Քոքուսու)

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
  2. ‘Güneş Kokusu’ adında bir albüm çıkaran Yaşar Kurt, herkesin güneşin kokusunu ve ışığını kalbinde taşıdığını söylüyor Արխիվացված 2016-08-06 Wayback MachineHabertürk TV(թուրքերեն)