Յան Ուլսոն (1944)

շվեդ ֆուտբոլիստ

Յան Ուլսոն (շվեդ.՝ Jan Olsson, մարտի 18, 1944(1944-03-18)[1], Kungshamn, Gothenburg and Bohus County, Շվեդիա - մայիսի 17, 2023(2023-05-17)[2][3])[4], շվեդ ֆուտբոլիստ, «ԳԱԻՍ», «Շտուտգարտ», «Էրգրյուտ» ակումբների և Շվեդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։ 1970 թվականին նա դարձել է Շվեդիայի լավագույն ֆուտբոլիստ[5]։ Ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո դարձել է ֆուտբոլի մարզիչ։

Յան Ուլսոն
շվեդ.՝ Jan Olsson
Քաղաքացիությունը  Շվեդիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 18, 1944(1944-03-18)[1]
Ծննդավայր Kungshamn, Gothenburg and Bohus County, Շվեդիա
Մահվան ամսաթիվ մայիսի 17, 2023(2023-05-17)[2][3] (79 տարեկան)
Հասակ 180 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Կենսագրություն խմբագրել

Մեծահասակների ֆուտբոլում նա իր դեբյուտը նշել է 1965 թվականին՝ «ԳԱԻՍ» ակումբի թիմում, որում անցկացրել է չորս մրցաշրջան։ Այդ թիմում իր խաղով նա գրավել է գերմանական «Շտուտգարտի» մարզչական շտաբի ներկայացուցիչների ուշադրությունը, որին միացել է 1969 թվականին։ Հաջորդ երկու մրցաշրջանները նա եղել է «Շտուտգարտ» ակումբի հիմնական ֆուտբոլիստ։ Պրոֆեսիոնալ խաղային կարիերան ավարտել է «ԳԱԻՍ» ակումբում։ Նա ակումբ է վերադարձել 1971 թվականին և մինչև 1974 թվականը հանդես եկել այնտեղ։

Ազգային հավաքականում խմբագրել

Շվեդիայի ֆուտբոլի ազգային հավաքականում նա իր նորամուտը նշել է 1967 թվականին։ Յոթ տարվա ընթացքում ազգային հավաքականում անցկացրել է 23 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։ Հավաքականի կազմում Յան Ուլսոնը մասնակցել է 1970 թվականին Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնությանը։

Մարզչական կարիերա խմբագրել

Մարզչական կարիերան Յան Ուլսոնը սկսել է ավելի ուշ՝ 1994 թվականին։ Նա մեկ մրցաշրջան գլխավորել է «Այնտրախտ Բրաունշվայգ» ակումբի մարզչական շտաբը։

Յան Ուլսոնը մահացել է 2023 թվականի մայիսի 19-ին, 79 տարեկանում.[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 2,2 Jan Olsson har gått ur tiden (շվեդերեն)Gais, 2023.
  3. 3,0 3,1 3,2 Gaisikonen Jan Olsson död – blev 79 år gammal
  4. GAIS-ikonen Jan Olsson död
  5. «Här är alla tidigare vinnare av Guldbollen». www.aftonbladet.se (շվեդերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  6. Pearson, Sebastian. «Jan Olsson död - blev 79 år». Fotbollskanalen. Վերցված է 2023 թ․ մայիսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել