Յան Շվերմա (չեխ.՝ Jan Šverma, մարտի 23, 1901(1901-03-23)[1][2][3][…], Մնիխովո Հրադիշտե[4][2][3][…] - նոյեմբերի 10, 1944(1944-11-10)[4][2][5][…], Նիժնիե Տատրի, Սլովակիա), չեխոսլովակ կոմունիստական ակտիվիստ, լրագրող, իրավաբան, նախկին Չեխոսլովակիայի հերոս (հետմահու, 1969

Յան Շվերմա
չեխ․՝ Jan Šverma
Դիմանկար
Ծնվել էմարտի 23, 1901(1901-03-23)[1][2][3][…]
ԾննդավայրՄնիխովո Հրադիշտե[4][2][3][…]
Մահացել էնոյեմբերի 10, 1944(1944-11-10)[4][2][5][…] (43 տարեկան)
Մահվան վայրՆիժնիե Տատրի, Սլովակիա
ԳերեզմանՄնիխովո Հրադիշտե և Օլշանի գերեզմանատուն[6]
Քաղաքացիություն Չեխոսլովակիա
Ազգությունչեխ
ԿրթությունՄիջազգային լենինյան դպրոց և Պրահայի Կարլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ[7]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող և լրագրող
ԱմուսինMarie Švermová?
Զբաղեցրած պաշտոններպառլամենտի անդամ
ԿուսակցությունՉեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան և ՉԽՍՀ հերոս
ԵրեխաներJiřina Kopoldová?[8]
 Jan Šverma Վիքիպահեստում

1921 թվականին դարձել է Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) անդամ։ 1924 թվականին եղել է ՉԿԿ-ի օրգան «Վեչերնի ռուդե պրավո» թերթի խմբագիրը։ 1926—1928 թվականներին սովորել է Լենինյան դպրոցում (Մոսկվա1929 թվականին դարձել է ՉԿԿ ԿԿ և Քաղբյուրոյի անդամ, 1935 թվականին՝ Կոմինտերնի գործկոմի անդամության թեկնածու, 1935—1938 թվականներին՝ Չեխոսլովակիայի ազգային ժողովի պատգամավոր (ՉԿԿ-ից), 1936—1938 թվականներին՝ ՉԿԿ կենտրոնական օրգան «Ռուդե պրավո»-ի գլխավոր խմբագիր։

1938 թվականին, Մյունխենի համաձայնագրի կնքումից հետո աշխատել է ՉԿԿ արտասահմանյան բյուրոյում, սկզբում՝ Փարիզում, 1940 թվականից՝ Խորհրդային Միությունում։ Մասնակցել է 1944 թվականի Սլովակյան ազգային ապստամբությանը, որի ժամանակ էլ զոհվել է։

Գրել է Չեխոսլովակիայի պատմության, ազգային հարցի վերաբերյալ աշխատություններ։

Ծանոթագրություններ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 575