Յան Հայր-Բաբամյան
Յան Ալեքսեյի Հայր-Բաբայան (մարտի 10 (23), 1907[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - 1997[3]), խորհրդային ճարտարապետ, ՌՍՖՍՀ վաստակավոր շինարար (1967 թվականին)։
Յան Հայր-Բաբամյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 10 (23), 1907[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | 1997[3] |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ (1935)[1] |
Աշխատավայր | Գիպրոգոր[1] |
Պարգևներ | |
Անդամություն | ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիա[1] |
Յան Հայր-Բաբամյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտի քաղաքների հատակագծման ֆակուլտետը (1935 թվական)։ Աշխատել է Մոսկվայում որպես նախագծող ճարտարապետ, եղել է ԽՍՀՄ ճարտարապետների ակադեմիայի փոխպրեզիդենտ (1950-1951 թվականներ), Քաղաքների հատակագծման պետական ինստիտուտի տնօրեն (1954-1960 թվականներ), գլխավոր ճարտարապետ (1960-1974 թվականներ), 1974 թվականից՝ գլխավոր մասնագետ։ Հեղինակ է Շուշենսկոյե գյուղի, Գուբախի քաղաքի, Ղրիմի հարավային ափի կառուցապատման գլխավոր հատակագծերի։ Նրա նախագծերով կառուցվել են Տաշքենդի կենտրոնում բնակելի թաղամաս, Մոսկվայում՝ բնակելի տներ, Եվպատորիայում՝ երկաթուղային կայարան և այլն։ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակի դափնեկիր է (1971 թվական)։ ԽՄԿԿ անդամ 1931 թվականից։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է 2 շքանշանով։ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակի դափնեկիր է (1971 թվական)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 618.
- ↑ 3,0 3,1 3,2 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Հայր-Բաբամյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 206)։ |