Յան Ժամբուրեկ (չեխ․՝ Jan Žambůrek,հունվարի 31, 2001(2001-01-31)[1], Չեխիա), չեխ ֆուտբոլիստ, «Սլովան» ակումբի կիսապաշտպան։

Յան Ժամբուրեկ
չեխ․՝ Jan Žambůrek
Քաղաքացիությունը  Չեխիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 31, 2001(2001-01-31)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Չեխիա
Հասակ 182 սանտիմետր[1]
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Ժամբուրեկը «Բոհեմիանս 1905» և մայրաքաղաքի «Սպարտա» ակումբների շրջանավարտ է։ 2018 թվականին Յանը տեղափոխվել է անգլիական «Բրենթֆորդ»՝ 3 տարվա պայմանագիր կնքելով։ 2019 թվականի փետրվարի 23-ին նա իր դեբյուտը նշեց Չեմպիոնշիփում «Հալլ Սիթիի» դեմ խաղում[2]։ 2020 թվականին Յանը վարձակալության իրավունքով հանդես է եկել «Շրուսբերի Թաուն» ակումբի կազմում։ 2022 թվականի սկզբին Ժամբուրեկը տեղափոխվեց դանիական «Վիբորգ»։ Փետրվարի 21-ին «Ռանդերսի» դեմ խաղում նա իր դեբյուտը նշեց Դանիայի Սուպերլիգայում[3]։ Հոկտեմբերի 30-ին «Սիլկեբորգի» դեմ խաղում Յանը խփեց իր առաջին գոլը «Վիբորգի» կազմում[4]։

2023 թվականի ամռանը Ժամբուրեկը վարձակալության իրավունքով տեղափոխվել լիբերսկյան «Սլովան»։ Սեպտեմբերի 3-ին մայրաքաղաքի «Սպարտայի» դեմ խաղում նա իր դեբյուտը կատարեց Գամբրինուս լիգայում[5]։ Դեկտեմբերի 9-ին «Ֆաստավայի» դեմ խաղում Յանը խփեց իր առաջին գոլը «Սլովանի» կազմում[6]։

Միջազգային կարիերա խմբագրել

2023 թվականին Ժամբուրեկը Չեխիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Ռումինիայում և Վրաստանում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա հանդիպումներ է անցկացրել Անգլիայի[7], Գերմանիայի[8] և Իսրայելի[9] թիմերի դեմ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Брентфорд VS. Халл Сити 5:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ փետրվարի 23. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 25-ին.
  3. «Раннерс VS. Виборг 0:1» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ փետրվարի 21. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 25-ին.
  4. «Силькеборг VS. Виборг 1:2» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 25-ին.
  5. «Слован Либерец VS. Спарта Прага 0:2» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ սեպտեմբերի 3.
  6. «Слован Либерец VS. Фастав Злин 5:3» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ դեկտեմբերի 9.
  7. «Чехия (до 21) VS. Англия (до 20) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ հունիսի 22.
  8. «Чехия (до 21) VS. Германия (до 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ հունիսի 25.
  9. «Израиль (до 21) VS. Чехия (до 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ հունիսի 28.