Յանու պանիր (լատիշ․՝ Jāņu siers), լատվիական ազգային պանրատեսակ, որի պատրաստումն ու համտեսում-ճաշակումը տարվա ամենաերկար օրերին՝ հունիսի 21-23-ին նշվող արևի ու պտղաբերության տոնի՝ Յանի տոնի պարտադիր տարրերից մեկն է ավանդաբար համարվում։ Պանրի այդ տեսակը ներկայումս դարձել է լատվիական մշակույթի խորհրդանիշերից մեկը[1]։

2015 թվականի նոյեմբերի 16-ին Եվրոպական խորհուրդը յանու պանիրը ներառել է Traditional Speciality Guaranteed (TSG) գրանցամատյանում[2]։ Լատվիայում այդ պանրատեսակն արտադրելու թույլտվություն շնորհված է ընդամենը հինգ ձեռնարկության (Valmieras piens-ին, Rankas piens-ին, Lazdonas piensaimnieks-ին, Straupe-ին, Dundaga-ին), և միայն դրանք իրավունք ունեն արտադրելու (այն էլ՝TSG չափանիշների իրականացմամբ) և իրենց արտադրանքը պիտակավորելու որպես Jāņi պանիր[3]։

ԲաղադրիչներըԽմբագրել

Հիմնական բաղադրամասերն են կաթնաշոռը (լատիշերեն՝ biezpiens) և թարմ կաթը, որոնց կարող են ավելացվել ալյ մթերքներ ու համեմունքներ։ (հաճախ, ավանդույթի համաձայն, եփելիս ավելացնում են քիմիոնի սերմեր)։

ՊատրաստումըԽմբագրել

 
Յանու պանրի շերտեր՝ ափսեում

Կաթը տաքացնում են, մասնաբաժիններով ավելացնում կաթնաշոռը, խառնում ու եռացնում (72–77 °C (162–171 °F), մինչև որ կաթը մերվում է, շիճուկն առանձնանում։ Շիճուկը հեռացնում են, առաջացած պանրազանգվածը քամում, տաք զանգվածին ավելացնում են կարագ, ձու, թթվասեևր, աղ, քիմիոն և մարմանդ կրակի վրա տաքացնում, անընդհատ խառնում, մինչև որ ստացվում է համասեռ զանգված։ Պատրաստի զանգվածը լցնում են կաղապարների մեջ, սառեցնում։ Սառը տեղում մի քանի օր մնալուց հետո պանիրը հասունանում է, և կարելի է արդեն ճաշակել[4]։

ԳրականությունԽմբագրել

Linda Dumpe, Anna Šmite, Aija Golde (2004). Jāņu siers. Rīga: SO «Siera klubs». 204. lpp. ISBN 9984-976-20-3.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Jāņi cheese – a symbol of Latvian identity»։ Public Broadcasting of Latvia։ հունիսի 21, 2019։ Վերցված է հունիսի 22, 2019 
  2. «Traditional Midsummer cheese wins EU protection»։ Public Broadcasting of Latvia։ նոյեմբերի 17, 2015։ Վերցված է հունիսի 23, 2017 
  3. Matisone Gunta c (մայիսի 13, 2016)։ «How to spot authentic Midsummer cheese»։ Public Broadcasting of Latvia։ Վերցված է հունիսի 23, 2017 
  4. Linda Dumpe, Anna Šmite, Aija Golde (2004)։ Jāņi cheese։ Riga: SO „Cheese Club”։ էջ 204։ ISBN 9984-976-20-3 

Արտաքին հղումներԽմբագրել