Յաննի ի ծնե՝ Յաննիս Քրիսոմալիս (հուն․՝ Γιάννης Χρυσομάλλης, նոյեմբերի 14, 1954(1954-11-14)[2][3][3][…], Կալամատա, Պելոպոնես, Հունաստան[1]), հույն կիթառահար, ստեղնաշարահար և երգահան։ 14 տարեկան հասակում լողի ազատ ոճում սահմանում է ռեկորդ և երազում դառնալ օլիմպիական չեմպիոն` նույնիսկ չմտածելով երաժշտության մասին։ 18 տարեկան հասակում մեկնում է ԱՄՆ` Մինեսոտայի համալսարանում սովորելու։ Ուսանողական տարիներին ծանոթանում է մի ռոք խմբի հետ և տարվում երաժշտությամբ։ Ավարտելով համալսարանական ուսումը (ստացել է հոգեբանի բակալավրի աստիճան)` մնում է խմբում որպես դաշնակահար։ Լինելով ինքնուս երաժիշտ ` չի կարողանում կարդալ և գրել նոտաները, այդ իսկ պատճառով ստեղծում է նոտանորի և ռիթմի սեփական մեթոդը, որի միջոցով անթերի ստեղծագործում է և կատարում իր երաժշտությունը։

Յաննի
Yanni Press Photo
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունՅաննիս Քրիսոմալիս
Ծնվել էնոյեմբերի 14, 1954 (69 տարեկան)
Կալամատա, Պելոպոնես, Հունաստան[1]
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԺանրերContemporary classical, քրոսովեր, Նյու էյջ
Մասնագիտություներգահան, դաշնամուր
Գործիքներդաշնամուր
Գործունեություն1980–ներկա
ԼեյբլPrivate Music/Windham Hill/BMG
Virgin/EMI
Image Entertainment
Yanni Wake/Disney Pearl Series
ԿրթությունՄինեսոտայի համալսարան
ԿապվածՔամելեոն
Կայքyanni.com
Հայտնի գործիքներ
 Yanni Վիքիպահեստում

Նա փնտրտուքների մեջ էր և ցանկանում էր գտնել իր ոճը, անընդհատ փորձեր էր կատարում ` նվագելով ռոք և ջազ։ Կարճ ժամանակ անց հաջողությամբ գործիքավորում է իր ստեղծագործությունները։ Երբեմն էլ ոչնչից ստանում է գեղեցիկ երաժշտություն։

Բավականին կարճ ժամանակ է պահանջվում մարդկանցից հասկանալու, որ նա փայլուն կոմպոզիտոր է և պրոդյուսեր։

Արտաքին հղումներրազում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #128827963 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.