Յանկո Մատուշկա

Սլովակ ռոմանտիկ բանաստեղծ, գրող, լրագրող

Յանկո Մատուշկա (սլովակ.՝ Janko Matúška, հունվարի 10, 1821(1821-01-10)[1] կամ հունվարի 11, 1821(1821-01-11)[2], Դոլնի Կուբին, Ժիլինայի շրջան - հունվարի 11, 1877(1877-01-11)[2], Դոլնի Կուբին, Ժիլինայի շրջան), սլովակ ռոմանտիկ բանաստեղծ, գրող, լրագրող, Սլովակիայի օրհներգի` «Տատրիի վրա կայծակն է փայլում», տեքստի հեղինակ (1993 թվականից)։

Յանկո Մատուշկա
սլովակ.՝ Janko Matúška
Դիմանկար
Ծնվել էհունվարի 10, 1821(1821-01-10)[1] կամ հունվարի 11, 1821(1821-01-11)[2]
ԾննդավայրԴոլնի Կուբին, Ժիլինայի շրջան
Մահացել էհունվարի 11, 1877(1877-01-11)[2] (56 տարեկան)
Մահվան վայրԴոլնի Կուբին, Ժիլինայի շրջան
ԳերեզմանԴոլնի Կուբին
ՔաղաքացիությունFlag of Hungary (1896-1915; angels; 3-2 aspect ratio).svg Ավստրո-Հունգարիա
ԱզգությունՍլովակներ
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և դրամատուրգ
Janko Matúška Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

 
Յանկո Մատուշկայի կիսանդրին Դոլնի Կուբին քաղաքում` բանաստեղծի ծննդավայրում

Ծնվել է արհեստավորի ընտանիքում[3]։ Մինչև 1844 թվականը աստվածաբանություն է սովորել Բրատիսլավայի Ավետարանական լյութերական լիցեյում, որտեղ ծանոթացել և ընկերացել է չեխ-սլովակերենի և գրականության ուսուցիչ Լյուդովիտ Շտուրի հետ։

Շտուրին դասախոսական գործունեությունից հեռացնելուց և հունգարական իշխանությունների կողմից ձերբակալությունից հետո Մատուշկան մյուս սլովակ ուսանողների հետ բողոքել է հունգարների գործողությունների դեմ։ Այդ ժամանակ էլ՝ 1844 թվականին, Բրատիսլավայից Լևոչա ճեմարանի ուսանողների արշավի ժամանակ, ի նշան Լյուդովիտ Շտուրի ձերբակալության դեմ բողոքի, նա երգ է գրել, որը Սլովակիայի օրհներգն է դարձել («Փորել է ջրհորը, նայել է նրա մեջ» ժողովրդական երգի երաժշտությամբ («Kopala studienku»):

1844 թվականի մարտին նա լքել է լիցեյը՝ ի նշան բողոքի։ Նույն թվականի կեսին վերադարձել է տուն, որտեղ մինչև 1848 թվականն աշխատել է որպես տնային ուսուցիչ։ Բնակություն է հաստատել Օրավայում, որտեղ ապրել է երկար տարիներ։

1848 թվականի Ավստրիական կայսրության հեղափոխության մասնակից։

Ապստամբությունը ճնշելուց հետո ծանր հիվանդացել է։ Թաքնվել է հետապնդումներից։ 1848 թվականի հեղափոխությունից հետո նա դադարել է զբաղվել գրական ստեղծագործությամբ։

Մահացել է 1877 թվականին` իր 56-ամյակի հաջորդ օրը։

ՍտեղծագործությունԽմբագրել

Բանաստեղծություններ սկսել է գրել որպես լիցեյի ուսանող։ Բանաստեղծական բալլադների և առակների հեղինակ։ Հրատարակել է մի քանի արձակ և դրամատուրգիական ստեղծագործություններ։ Զբաղվել է լեհերենից թարգմանություններով (օրինակ` սլովակերեն է թարգմանել Ադամ Միցկևիչի «Նախահայրեր» դրամատիկական պոեմը[3]):

Ընտրված մատենագիտությունԽմբագրել

ՊոեզիաԽմբագրել

  • 1844. Nad Tatrou sa blýska
  • Púchovská skala
  • Svätý zákon
  • Hrdoš
  • Sokolíček plavý
  • Preletel sokolík nad tichým Dunajom
  • Slepý starec
  • Po dolinách
  • Vzdychy spod Lysice
  • Kozia skala

ԱրձակԽմբագրել

  • Zhoda liptovská (նորավեպ)

Դրամատիկական ստեղծագործություններԽմբագրել

  • 1846. Siroty

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 International Music Score Library Project — 2006.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 Brtáň Rudo (1971)։ Postavy slovenskej literatúry 

Արտաքին հղումներԽմբագրել