Յանկա Կուպալայի հուշարձան (Մոսկվա)
Յանկա Կուպալայի հուշարձան (ռուս.՝ Памятник Янке Купале, բելառուս․՝ Помнік Янку Купалу), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը 2007 թվականին տեղադրվել է Կուտուզովի պողոտայի թիվ 28 շենքի առջևի պուրակում (Դորոգոմիլովո շրջան)։ Նվիրված է բելառուս բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս Յանկա Կուպալային (Իվան Դոմինիկովիչ Լուցևիչ, 1882-1942)։
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 55°44′32″ հս․ լ. 37°32′22″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() Մոսկվա |
Կառուցվել է | 2007 |
Շինության ձևը | Քանդակ |
Կառուցել է | Լև Գումիլևսկի, Սերգեյ Գումիլևսկի |
Ներկա վիճակը | Կանգուն |
ՊատմությունԽմբագրել
Բելառուս բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս Յանկա Կուպալայի հուշարձանի ստեղծումը հարմարեցված էր նրա ծննդյան 125-ամյակին։ Հուշարձանի հեղինակներն են բելառուս քանդակագործներ, Բելառուսի ժողովրդական նկարիչ Լև Գումիլևսկին և նրա որդին՝ Սերգեյ Գումիլևսկին։ 2005 թվականի հունվարի 14-ին հուշարձանի նախագիծը հաստատել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը հանդես է եկել հուշարձանի ստեղծման նախաձեռնողը Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ հանդիպման ժամանակ։ Քանդակը ձուլվել է բրոնզից Բելառուսի նկարիչների միության կոմբինատում։ Աշխատանքները ֆինանսավորել են Միութենական պետությունը և Մոսկվայի կառավարությունը։
Հուշարձանը տեղադրելու համար տեղ է ընտրվել Արևմտյան վարչական շրջանում՝ Կուտուզովի պողոտայում։ Պուրակը, որտեղ կանգնեցվել է հուշարձանը, բարեկարգվել է, հուշարձանի տեղադրման համար փոքր բլուր է ստեղծվել։ Արձանի հարևանությամբ տեղադրվել են քարե սալիկներ, որոնք իջնում են դեպի մոխրագույն քարից պատրաստված ոչ մեծ շատրվանը։
Քանդակագործ Գումիլևսկիները գրողին պատկերել են խոհուն դիրքով՝ ձարխոտի ճյուղով և վրան դրված գրքով փայտե ցանկապատին հենված։ Բրոնզե արձանի բարձրությունը 4 մետր է, իսկ «Յանկա Կուպալա» պարզ մակագրությամբ քարե պատվանդանի հետ՝ 7 մետր։
Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2007 թվականի հուլիսի 7-ին։
ՀղումներԽմբագրել
- «Памятник Янке Купала»։ MosGid.ru։ Վերցված է 2014-08-01
- «В Москве появится памятник Янке Купале»։ Regnum։ 2005-01-17։ Վերցված է 2014-08-01