Յանիտո (ինչպես նաև լյանիտո, ժանիռտո, Llanito կամ Yanito) ՝ խոսակցական խառը լեզու Ջիբրալթարում[1], Մեծ Բրիտանիային պատկանող որոշ տարածքներում, որը հիմնված է իսպաներեն լեզվի անդալուզյան բարբառի հիման վրա։ Տեղի խոսակցական «ժարգոն», որը միավորում է իր մեջ անգլերեն ու իսպաներեն լեզվին բնորոշ արտահայտություններ, բառեր և այլն։ Այս լեզվով խոսողերի ընդհանուր թիվը մոտ 30 հզ է։

Յանիտո
Տեսակբարբառ
ԵնթադասԱնդալուզերեն
Երկրներ Ջիբրալթար և  Իսպանիա
Խոսողների քանակ30 000 մարդ
Գրերի համակարգլատինական այբուբեն
IETFes-GI-spanglis և en-GI-spanglis

Պատմություն խմբագրել

Յանիտոն դարձավ զանգվածային խոսքի միջոց Ջիբլարթարում 1704 թվականին, երբ իսպանացիների հիմնական զանգվածը լքեց բրիտանացիների կողմից օկուպացված այդ տարածքը։ 1785 թվականին այնտեղ կային ընդամենը 185 իսպանացի, իսկ 1777 թվականին՝ 134։ Դրան զուգահեռ այդտեղ էին ձգտում վերաբնակվել Միկրերկրական ավազանի տարբեր մասերի ծագում ունեցող բնակիչները։ Չնայած նրան, որ անգլերենը դուրս մղեց իսպաներենին պաշտոնական ոլորտից, այն չգտավ մեծ տարածում խոսակցական լեզվում, քանի որ Ջիբլարթարը մոտ էր իսպանական խոշոր քաղաքներից մեկին։ Բացի իսպանական ազդեցությունից, յանիտոն ունի 500-ից ավելի ազդեցություն իվրիտ լեզվից։ Վերջին շրջանում Ջիբլարթարի բնակիչները, հատկապես բարձրագույն կրթություն ստացածները, շատ լավ տիրապետում են իսպաներեն ու անգլերեն լեզուներին։

Յանիտոյի անգլիաֆիկացում խմբագրել

  • անգլ. bacon > յանիտո beki «բեկոն»;
  • անգլ. cake > keki «Տորթ»;
  • անգլ. battery > batteria «մարտկոց»;
  • անգլ. bobby > bobi «ոստիկան»,
  • անգլ. Quaker Oats > kuecaro «փաթիլներ»
  • անգլ. Happy Birthday > Hapi Berfday «Ծնունդդ շնորհավոր»

Օրինակներ խմբագրել

Յանիտո։ Hombre, I’m telling you que no puedes…
Իսպաներեն։ Hombre, te digo que no puedes…
Անգլերեն։ Man, I’m telling you (that) you can’t…
Թարգմանություն։ Մարդ, ես քեզ ասում եմ, որ դու չես կարող…

Յանիտո։ Hay call para ti.
Իսպաներեն։ Tienes una llamada.
Անգլերեն։ There’s a call for you.
Թարգմանություն։ Զանգ կա քեզ համար։

Յանիտո։ Sí, pero at the end of the day…
Իսպաներեն։ Sí, pero a fin de cuentas…
Անգլերեն։ Yes, but at the end of the day…
Թարգմանություն։ Այո, վերջ ի վերջո…

Յանիտո։ Te llamo p’atrás anyway
Իսպաներեն։ Te devuelvo la llamada de todas maneras
Անգլերեն։ I’ll call you back anyway
Թարգմանություն։ Ես ամեն դեպքում քեզ հետ կզանգեմ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Culture of Gibraltar». Everyculture. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել