Յանիս "Magic" Յուբալթս (լատիշերեն՝ Jānis "Magic" Jubalts, օգոստոսի 24, 1974(1974-08-24), Ելգավա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), լատվիացի երաժիշտ, «Բրեյնսթորմ» (Brainstorm , լատիշերեն՝ Prāta VetraՄտագրոհ») փոփ-ռոք երաժշտախմբի համահիմնադիր և հիմնադրման օրվանից՝ նաև խմբի անդամ։ 1989 թվականից նա այդ երաժշտախմբի կիթառահարն է։ 1990 թվականից 1992 թվականներին եղել է նաև The Metals ռոք երաժշտախմբի անդամ։ «Բրեյնսթորմ»-ը միջազգային ճանաչման է հասել 2000 թվականին, երբ "My Star " երգի կատարումով երրորդ տեղն է զբաղեցրել Եվրատեսիլի երգի մրցույթի եզրափակիչ փուլում։ Դրան հաջորդել է երաժշտախմբի կողմից մի շարք երաժշտական ալբոմների, այդ թվում՝ «Արևների միջև» /Among the Suns/ (2000), «Առցանց» /Online/ (2001), «Վաղվանից մի օր առաջ» /A Day Before/ (2003), «Չորս ափ» /Four Shores (2006) ալբոմների թողարկումը, որոնք ավելի են բարձրացրել խմբի միջազգային վարկանիշը[2]։

Յանիս Յուբալթս
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 24, 1974(1974-08-24) (49 տարեկան)
ԾննդավայրԵլգավա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Լատվիա
Մասնագիտություներաժիշտ
Կայքbrainstorm.lv

Անձնական կյանք խմբագրել

Յանիս "Magic" Յուբալթսն ամուսնացած է։ Նրա կինը Դացե Յուբալթեն է։

Սկավառակագրություն խմբագրել

Prāta Vētra («Բրեյնսթորմ»-«Մտագրոհ» երաժշտախմբի կազմում)

  • 1993: Ավելի քան բարձր
  • 1994: Ազատ տեղեր չկան
  • 1996: Վերոնիկա
  • 1997: Հենց այն ամենն է, ինչ ուզում եք
  • 1999: Երկու արևների արանքում
  • 1999-2000: Արևների միջև
  • 2001: Կատուն, որ չէր ուզում դպրոց գնալ
  • 2001: Առցանց
  • 2003: Այն օրերին, երբ օդանավակայանը չափից դուրս հեռու է
  • 2003: Օրը՝ վաղվանից առաջ
  • 2005: Չորս ափ
  • 2006: Չորս ափ
  • 2008: Այնտեղ ինչ-որ բան պետք է որ լինի
  • 2009: ՔԱՅԼ
  • 2010: Տարիներ և վայրկյաններ
  • 2012: Եվս մեկ նատյուրմորտ
  • 2012: Ճայեր՝ տանիքներին

Ֆիլմագրություն խմբագրել

Յանիս Յուբալթսը միաժամանակ առաջին քայլերն է կատարում կինոյում։ 2016 թվականին նա նկարահանվել է "Svingeri" ֆիլմում։ 2019 թվականի սկզբներից նկարահանվում է «Ամեն ինչ՝ նոր» հեռուստատեսային սերիալում, որտեղ հանդես է գալիս հյուրանոցի անվտանգության ծառայության աշխատակցի դերում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Радио «Маяк»|title=Живой концерт. Группа Brainstorm|date=2012-12-21|url=https://www.youtube.com/watch?v=ejJfLtiCSkc%7Caccessdate=2017-11-13}}
  2. «Prata Vetra - Russian Website». pratavetra.lv. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին. (in Latvian)

Արտաքին հղումներ խմբագրել