Յանիս Լիեպինշ (լատիշ․՝ Jānis Liepiņš, օգոստոսի 8, 1894(1894-08-08)[1], Ռիգա, Ռուսական կայսրություն[2] - սեպտեմբերի 2, 1964(1964-09-02)[1], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), լատվիացի նկարիչ։ Լատվիական ԽՍՀ ժողովրդական նկարիչ։

Յանիս Լիեպինշ
լատիշ․՝ Jānis Liepiņš
Ծնվել էօգոստոսի 8, 1894(1894-08-08)[1]
ԾննդավայրՌիգա, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էսեպտեմբերի 2, 1964(1964-09-02)[1] (70 տարեկան)
Մահվան վայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Լատվիա,  ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
ԿրթությունQ13218703? և Կազանի գեղարվեստի դպրոց
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

Յանիս Լիեպինշը ծնվել է 1894 թվականի օգոստոսի 6-ին, Ռիգայում, երկաթուղային ծառայողի ընտանիքում։

Սովորել է Յուլի Մադերնիեկի արվեստի ստուդիայում (1910-1911), Կազանի գեղարվեստի դպրոցում (1911-1913), Սանկտ Պետերբուրգի Միխայիլ Բերշտեյնի ստուդիայում (1913-1917)։

1918 թվականին վերադարձել է Լատվիա։ Լատվիայի ազգային թատրոնում և Լատվիայի ազգային օպերայում աշխատել է որպես դեկորատորի օգնական, Լատվիայի գեղարվեստի ակադեմիայում` որպես ուսուցիչ (1940-—1941, 1944-1950), երկրորդ առարկայական արվեստանոցի ղեկավար (1940-1941), Լատվիայի պետական գեղարվեստի ակադեմիայի հաստոցավոր գեղանկարչության արվեստանոցի ղեկավար (1944-1950), պրոֆեսոր (1946)։

Մասնակցել է Ռիգայի նկարիչների խմբի աշխատանքներին (1921-1940)։ Նրան շնորհվել է Լատվիայի մշակույթի հիմնադրամի մրցանակ (1930 և 1934)։ Եղել է Լատվիայի նկարիչների միության անդամ (1945 թվականից)։ Լատվիական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1964)։

Մահացել է 1964 թվականի սեպտեմբերի 2-ին, Ռիգայում, թաղված է Լեսնոյ գերեզմանատանը[3]։

Ստեղծագործություն խմբագրել

Ցուցահանդեսների սկսել է մասնակցել 1935 թվականից։ Վաղ շրջանում ազդեցություն է ունեցել կուբիզմը, ֆովիզմից և ռուս մոդեռնիստական դպրոցներից։ Հետագայում աշխատել է բելգիական գեղարվեստական դպրոցներին մոտ ոճով։ 1920-ական թվականներից ի վեր նրա ստեղծագործության հիմնական թեման դարձել է լատվիացի ձկնորսների կյանքը, այն արտացոլվում է ժանրային բնանկարներում, նատյուրմորտներում և այդ ժամանակաշրջանում նկարված դիմանկարներում։

Առավել հայտնի աշխատանքներից են «Նատյուրմորտ սպիտակ գավաթով» (մոտ 1923), «Պանդոկ» (1929), «Ինքնադիմանկար խողովակով» (1931), «Չկնորսական սրճարան Դաուգավի ափին» (1932), «Ձկնորսական նավահանգիստ» (1934), «Նավակ» (1936), «Նատյուրմորտ ձկան հետ» (1936), «Ուշացած հյուրեր» (1937), «Ձկնորսների կանայք» (1938) կտավները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #127061401 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Jānis Liepiņš // Latvijas Enciklopēdija. — Rīga: SIA «Valērija Belokoņa izdevniecība», 2007. — ISBN 9984-9482-0-X.

Գրականություն խմբագրել

  • Jānis Liepiņš. — R.,1964
  • Māksla un arhitektūra biogrāfijās. Atb. red. A. Vanaga — Rīga, 2000 — 1. sēj.

Արտաքին հղումներ խմբագրել