Յանիս Գուրաս (հուն․՝ Γιάννης Γκούρας, 1771, Panourgias - հոկտեմբերի 1 (13), 1826, Աթենք), հույն ռազմական ականավոր գործիչ, Հունաստանի անկախության ազգային-ազատագրական պայքարի գործիչ։

Յանիս Գուրաս
Γιάννης Γκούρας
1771 - հոկտեմբերի 1 (13), 1826
ԾննդավայրPanourgias
Մահվան վայրԱթենք
ԳերեզմանFaneromeni monastery, Salamina
ՔաղաքացիությունՀունաստան Հունաստանի թագավորություն
Մարտեր/
պատերազմներ
Հունաստանի անկախության պատերազմ

Կենսագրություն խմբագրել

Յանիս Գուրասը ծնվել է կենտրոնական Հունաստանի Ֆոկիդա երկրամասի Մարվիլենե գյուղական բնակավայրում[1]։ Մանկուց ի վեր հմտորեն տիրապետել է զենք կրելու արվեստին։ Նրա զարկիմը՝ ռազմահրամանատար Պանուրյասը, դեռևս մանկահասակ տարիքում վերջինիս ընդգրկել է իրենց շարքերը։ Ավելի ուշ՝ Գուրասն անդամակցում է Հունաստանի ազատագրության համար պայքարող «Ֆիլիկի էթերիա» գաղտնի կազմակերպությանը և ամբողջ կյանքը նվիրում հայրենիքի անկախության ազգանվեր գործին։ Հեղափոխության բռնկումից երեք տարի առաջ Յանիսը դարձել էր Օդիսեաս Անդրուցոսի համհարզը։

Հունաստանի ազգային-ազատագրական պայքարի սկզբնամասում՝ 1821 թվականի մարտին, Գուրասը մասնակցել է Վասիլիկայի ճակատամարտին և ապա 400 հոգանոց ապստամբական ջոկատի հետ ամրացել Ամֆիսայի բերդում։ Վասիլիկայի առյուծամարտից հետո Յանիս Գուրասը դարձել է անկախ ռազմահրամանատար և ապա նշանակվել Աթենքի Ակրոպոլիսի «պահապան»։

Հունաստանի անկախության հռչակումից հետո նորանկախ պետության մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ալեքսանդրոս Մավրոկորդատոսը, Գուրասին օգտագործում են իրենց խարդավանքների համար։ Յանիսը մահացել է 1826 թվականի հոկտեմբերի 1-ին՝ թուրքերի կողմից Աթենական Ակրոպոլիսի պաշարման ընթացքում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Βασίλης Σφυρόερας (2011 թ․ փետրվարի 25). «Γκούρας Ιωάννης (Παρνασσίδα, 1791 – Αθήνα, 1826)» (հունարեն). Αργολική Αρχειακή Βιβλιοθήκη Ιστορίας και Πολιτισμού. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
  2. Δημήτριος Φωτιάδης Η Επανάσταση του ’21. — Μέλισσα, 1971. — Vol. 2. — P. 135—138.

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանիս Գուրաս» հոդվածին։