Յակուտսկ (օդանավակայան)
Պլատոն Օյունսկու անվան Յակուտսկի միջազգային օդանավակայան[1] (յակուտ.՝ Платон Ойуунускай аатынан аан дойдутааҕы Дьокуускай аэропорт(IATA: YKS, ICAO: UEEE), դաշնային նշանակության միջազգային օդանավակայան[2] Սախա-Յակուտիայի Հանրապետության մայրաքաղաքում՝ Յակուտսկում։
Յակուտսկ օդանավակայան | |||
---|---|---|---|
IATA: YKS – ԻԿԱՕ: UEEE | |||
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | քաղաքացիական | ||
Սեփականատեր/Օպերատոր | «Յակուտսկ օդանավակայան» ԲԸ | ||
Տեղագրություն | Կաղապար:Յակուտսկ Յակուտսկ | ||
Բարձրացում ԲԾՄ | ֆտ / 99 մ | ||
Աշխատանքի ժամերը | շուրջօրյա, բացառությամբ կիրակի `00։ 00-20։ 00 UTC | ||
Կայք |
Օդանավակայանում տեղակայված են «Յակուտիա» և «Պոլար ավիաուղիներ» ավիաընկերությունները։
Յակուտսկի օդանավակայանը աշխարհում միակ «մարզադաշտն» է, որը թույլ է տալիս ցածր օդի ջերմաստիճանում նոր ինքնաթիռներ փորձարկել[3][4]։
Պատմություն
խմբագրել2010 թ. դեկտեմբերի 9-ին «Յակուտսկ օդանավակայան» պետական միավոր ձեռնարկությունը վերակազմավորվեց «Յակուտսկ օդանավակայան» բաց բաժնետիրական ընկերության, իսկ 2015 թ. փետրվարին նրա անունը փոխվեց «Յակուտսկ Օդանավակայան» բաժնետիրական ընկերության։
2012 թ. Հունիսի 29-ին բացվեց օդանավակայանի նոր ուղևորային տերմինալ 17,5 հազար մ² մակերեսով, որը բավարարում է «C» դասի միջազգային պահանջներին` հարմարավետության և անվտանգության առումով։ Նոր տերմինալի թողունակությունը ժամում 700 ուղևոր է, այն հագեցած է 3 տելեսկոպիկ սանդուղքներով, 4 շարժասանդուղքներով, 6 վերելակներով։ Նոր օդակայանում նախատեսված է նաև ուղեբեռի տրամադրման գոտի, առանձին սրահ բիզնես-դասով ճանապարհորդող ուղևորների սպասարկման համար և առանձին VIP սրահ։ "Այսօր այն երկրի լավագույն օդանավակայանն է։ Բայց գլխավորն այն է, որ այն ունի իր համը, իր կոլորիտը։ Այն կարևոր դեր է խաղում ոչ միայն Հեռավոր Արևելքի տրանսպորտային սխեմայում, այլև ամբողջ երկրի մասշտաբով», — բացման արարողության ժամանակ նշել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության դաշնային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն[5]։
2019 թվականի մայիսի 31-ին, Ռուսաստանի Նախագահի հրամանագրով, օդանավակայանը անվանվել է Պլատոն Օյունսկու անունով, որի թեկնածությունն առավելագույն ձայներ է ստացել «Ռուսաստանի մեծ անուններ»- մրցույթի ժամանակ[6]։
Ան-12, Ան-24, Ան-26, Ան-28, Ան-30, Ան-32, Ան-72, Ան-74, Ան-124, Ան-140, Ան-148, Իլ-62, Իլ-76, Իլ-96, Իլ-114, Լ-410, Տու-134, Տու-154, Տու-204, Տու-214, Յակ-40, Յակ-42, Airbus A310, Airbus A319, Airbus A320, Airbus A321, A330, Boeing 737, 747, Boeing 757, Boeing 767, Boeing-777-ը, Bombardier CRJ, Bombardier Dash 8, Sukhoi Superjet 100, ATR 72 և այլ տեսակի ԶՈՒ կատեգորիաներ, բոլոր տեսակի ուղղաթիռներ:
Ուղևորաշրջանառություն
խմբագրելտարի | 2008[7] | 2009[8] | 2010 | 2011[9] | 2012[10] | 2013 | 2014[11] | 2015[12] | 2016 | 2017[13] | 2018[14] |
Ուղևորաշրջանառություն, հազ. ուղևոր | 545 | 527 | 577 | 649 | 747 | 840 | 870 | 872 | 876 | 902 | 908 |
Բեռնաշրջանառություն, հազ. տ | 12,8 | 14,8 | 15,3 | 15,0 | 16,0 | 15,1 | 11,1 | 11,0 | 13,1 | 12,3 |
Երթուղային ցանց
խմբագրելՆերքին ավիաուղիներ
խմբագրելԱվիաընկերություն | Նպատակակետ |
---|---|
Ալրոսա | Լենսկ (օդանավակայան) , Միրնի (օդանավակայան) , Պոլյարնի (օդանավակայան) |
Անգարա | Իրկուտսկ (օդանավակայան) |
Աէրոֆլոտ | Շերեմետևո, Կրասնոյարսկ (օդանավակայան) ( 30.03.2020-ից) |
Գլոբուս (օդանավակայան) (S7 Airlines) | Վլադիվոստոկ, Դոմոդեդովո (օդանավակայան), Տոլմաչեվո (օդանավակայան) |
ԻրԱէրո | Դեպուտատսկի, Իրկուտսկ (օդանավակայան), Մագադան (օդանավակայան) |
Պոլյարնի ավիաուղիներ | Բագատայ, Բելայա Գորա, Դեպուտատսկի, Զիրյանկա, Իրկուտսկ, Մոմա, Ներյունգրի, Նյուրբա, Ալենյոկ, Ալյոկմինսկ, Սակկիրիր, Սրեդնեկոլիմսկ, Տիկսի, Ուստ-Կույգա, Չոկուրդախ, Ալդան |
Ուրալյան ավիաուղիներ | Կոլցովո (օդանավակայան), Տոլմաչեվո (օդանավակայան) |
Յակուտսկ (օդանավակայան) |
Միջազգային ավիաուղիներ
խմբագրելԱվիաընկերություն | Նպատակակետ |
---|---|
Nordwind Airlines | Սուվարնաբհումի (օդանավակայան), Կամրան (օդանավակայան), Պհուկետ (օդանավակայան) |
Յակուտսկ (օդանավակայան) | Ինչխոն (օդանավակայան), Խարբին Տայպին (օդանավակայան) |
Տրանսպորտային հաղորդակցությունը Յակուտսկի հետ
խմբագրելՔաղաքային երթուղիներ 3, 4, 9 և ծայրամասային 102 (Յակուտսկ-Մագան)։
Նշումներ
խմբագրել- ↑ «Официальный интернет-портал правовой информации». publication.pravo.gov.ru. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Распоряжение Правительства Российской Федерации от 20 апреля 2016 года № 726-р «Об утверждении перечня аэропортов федерального значения»
- ↑ Ту-204СМ проходит сертификационные испытания в Якутске
- ↑ «Низкотемпературные испытания самолета Boeing 737—700». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
- ↑ Открылся новый пассажирский терминал(չաշխատող հղում)
- ↑ ЯСИА. «Аэропорту «Якутск» официально присвоено имя Платона Ойунского». ЯСИА. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
- ↑ 30 крупнейших аэропортов России 2008
- ↑ Годовой отчёт ОАО «Аэропорт Якутск» за 2010 год(չաշխատող հղում)
- ↑ Годовой отчёт за 2011 год(չաշխատող հղում)
- ↑ «Годовой отчет за 2013 год» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Годовой отчёт за 2014 год» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Объемы перевозок через аэропорты России за январь-декабрь 2015-2016 гг» (PDF). Росавиация. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Годовой отчет за 2017 год» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Годовой отчет за 2018 год» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.