Յակուպիցա (մակեդոներեն՝ Јакупица , ալբ․՝ Jakupicë) or Mokra[1] (մակեդոներեն՝ Мокра, ալբ․՝ Mokër), լեռնաշղթա Հյուսիսային Մակեդոնիայի կենտրոնական մսաում։ Ամենաբարձր լեռը Սոլունսկա գլավան է, որը ծովի մակերևույթից բարձր է 2540 մ։ Մյուս բարձր գագաթներն են՝ Կարաջիչը (ալբ․՝ Karaxhicë, 2,473 մ), Պոպովո Բրդոն (2,380 մ), Օստար Բրեգը (2,365 մ), Ուբավան (ալբ․՝ Ubavë, 2,353 մ), Օստար Վրվը (2,275 մ) և Դաուտիցան (2,178 մ)։

Յակուպիցա
Տեսակլեռ
Երկիր Հյուսիսային Մակեդոնիա
Բարձրությունը ծովի մակարդակից2225 մետր
Հարաբերական
բարձրություն
1666 մետր
Բարձրագույն գագաթSolunska Glava?
Լեռնաշղթայի համայնապատկեր մակեդոնական Դոլնո Սոնյե գյուղից

Հակիրճ տեղեկատվություն խմբագրել

Մակերևույթը կտրատված է բազմաթիվ լեռնային արագահոս գետերով, որոնցից ամենամեծի ու ամենահորդառատի՝ Բաբուինայի վրա դիտարժան ջրվեժներ էլ կան։ Լեռնալանջերը պատված են կաղնու, թխկու, կեչու, ընկուզենու և փշատերև ծառերի անտառներով։ Նկատվում են դիլուվիալ ժամանակների սառցադաշտերի ակնհայտ հետքեր։ Մի ամբողջ շարք հիմնարկություններ ու կազմակերպություններ առաջարկություններ են ներկայացրել այդ տարածաշրջանն ու Շար լեռները ազգային պարկի վերածելու վերաբերյալ։

Յակուպիցային հեշտությամբ կարելի է մոտենալ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեից, Վելես քաղաքից, սարերի ստորոտներին կամ լանջերին գտնվող գյուղերից։

Պարզ եղանակին լեռնաշղթայի ամենաբարձր գագաթից՝ Սոլունսկա գլավայից կարելի է դիտել հունական Սալոնիկ քաղաքը (այստեղից էլ՝ սարի Սոլունսկի գլավա անվանումը, որ թարգմանաբար նշանակում է Սալոնիկի գլուխ)։

Տես նաև խմբագրել

Յակուպիցայի սառցադաշտ

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bulletin Scientifique: Sciences humaines. Le Conseil. 1969. էջ 215. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին. «massif of Mokra Planina (Jakupica)»

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակուպիցա» հոդվածին։