Յակուբ Լեյկին (լեհ.՝ Jakub Lejkin, 1906 - հոկտեմբերի 29, 1942(1942-10-29), Վարշավա, Գեներալ-նահանգապետություն, Նացիստական Գերմանիա), հրեական ծագմամբ լեհ փաստաբան, ով համագործակցում էր Վարշավայի գետտոյի գերմանական օկուպացիոն ուժերի հետ։ 1942 թվականի մայիսից մինչև հուլիսի 19-ը հրամանատար Ժոզեֆ Շերինսկու ժամանակավոր ձերբակալությունից հետո, եղել է հրեական ոստիկանության փոխգնդապետ և գործող հրամանատար։

Յակուբ Լեյկին
Դիմանկար
Ծնվել է1906
Մահացել էհոկտեմբերի 29, 1942(1942-10-29)
Մահվան վայրՎարշավա, Գեներալ-նահանգապետություն, Նացիստական Գերմանիա
ԳերեզմանOkopowa Street Jewish Cemetery
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունփաստաբան
Յակուբ Լեկինի գերեզմանը (աջ) Լեհաստանի Վարշավայի Օկոպովի փողոցում գտնվող հրեական գերեզմանատանը

Կենսագրություն խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Յակուբ Լեյկինը Վարշավայում աշխատել է որպես փաստաբան։ Վարշավայի գետտոյի կազմավորումից հետո նա միացել է հրեական ոստիկանությանը։ Հայտնի է իր առանձնահատուկ դաժանությամբ, մասնակցել է դեպի համակենտրոնացման ճամբարներ բնակչության տեղահանմանը։

Նա մահապատժի ենթարկվեց «Հրեական պայքար» կազմակերպության նախաձեռնությամբ։ 1942 թվականի հոկտեմբերի 29-ին Գենսոյ փողոցում (այժմ `Մորդխայա Անելևիչի փողոց) գնդակահարվել է Ելիաշ Ռուժանսկիի կողմից։ Յակուբ Լեյկինի սպանությունը «Հրեական պայքար» կազմակերպության կողմից իրականացված մահվան առաջին դատավճիռն էր[1]։

Յակուբ Լեկինը թաղվել է Օկոպովի փողոցի վրա գտնվող հրեական գերեզմանատան գլխավոր ծառուղում (12-րդ թաղամաս)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Emil Kerenji. Jewish Responses to Persecution: 1942–1943. — Rowman & Littlefield, 2014. — P. 173-174. — 600 p. — (Documenting Life and Destruction: Holocaust Sources in Context (Volume 4)). — ISBN 9781442236271

Գրականություն խմբագրել

  • Jan Jagielski. Przewodnik po cmentarzu żydowskim w Warszawie przy ul. Okopowej 49/51. Z. 1, Kwatery przy Alei Głównej. Warszawa: Towarzystwo Opieki nad Zabytkami. Społeczny Komitet Opieki nad Cmentarzami i Zabytkami Kultury Żydowskiej w Polsce, 1996, s. 30. ISBN 83-90-66296-5.

Արտաքին հղումներ խմբագրել