Քերոլ Էն Յագեր (անգլ.՝ Carol Ann Yager, հունվարի 26, 1960(1960-01-26), Ֆլինտ, Միչիգան, ԱՄՆ - հուլիսի 18, 1994(1994-07-18), Ֆլինտ, Միչիգան, ԱՄՆ), բժշկության պատմության ամենածանր մարդկանցից մեկը։ Քերոլ Յագերը ոչ պաշտոնապես համարվում է աշխարհի ամենագեր կինը, ինչպես նաև պատմության ամենագեր մարդկանցից մեկը։ Յագերի առավելագույն քաշը՝ 727 կգ, փաստագրված չէ։ Մահվան պահին նրա քաշը եղել է 544 կգ՝ 170 սմ հասակի դեպքում[1]։

Քերոլ Յագեր
Դիմանկար
Ծնվել էհունվարի 26, 1960(1960-01-26)
ԾննդավայրՖլինտ, Միչիգան, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 18, 1994(1994-07-18) (34 տարեկան)
Մահվան վայրՖլինտ, Միչիգան, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ

Կենսագրություն խմբագրել

Յագերը մանկուց չափից շատ է սնվել։ Ըստ նրա՝ ուտելը հոգեբանական խանգարման գործոն է եղել, որի պատճառը ընտանիքի մտերիմ անդամի կողմից սեռական ագրեսիան է եղել[2]։ Թեև հետագա հարցազրույցներում նա նշել է, որ կան նաև այլ գործոններ, որոնք ազդել են իր ուտելու սովորությունների վրա և հանգեցրել այդպիսի ծանր գիրության. դրանք են «կմախքները պահարանում»[3] և «հրեշները»[4] : Յագերը չի կարողացել ինքնուրույն շարժվել, քանի որ նրա մկանները չեն դիմացել այդքան ծանր բեռին[1]։

Յագերն այն կինն է, ով ամենաշատը նիհարել է բնական՝ ոչ վիրահատական ճանապարհով։ Պաշտոնապես գրանցվել է առանց վիրահատության, երեք ամսվա ընթացքում 236 կիլոգրամ կորցնելը[1]։

Քերոլ Յագերը մահացել է 1994 թվականի հուլիսի 18-ին 34 տարեկան հասակում՝ մոտ 544 կգ քաշով։ Նրա մահվան վկայականում, որպես մահվան պատճառ նշվել է երիկամների անբավարարությունը, իսկ հիվանդագին գիրությունը և բազմաթիվ օրգանների անբավարարությունը՝ որպես նպաստող գործոններ[3]։

Յագերը թաղված է մասնավոր գերեզմանատանը։ Հուղարկավորության արարողությանը ներկա են եղել նրա 90 ընկերներն ու ընտանիքի անդամները[1][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Carol Yager
  2. Bizarre magazine 64, p. 81.
  3. 3,0 3,1 The Flint Journal, Tuesday, July 19, 1994, page A1, «1,200-lb Woman dies».
  4. The Flint Journal, Wednesday, August 18, 1993, page A1, «Weight loss brings star status» by Mike Stobbe (Journal health writer).
  5. The Flint Journal, Sunday, July 24, 1994, page B1, «1,200-lb. woman more than curiosity» by Ken Palmer (Journal staff writer).

Արտաքին հղումներ խմբագրել

  • The Flint Journal, Friday, June 17, 1994, page A1, «What next for 1,200-pound woman?».