Յաակ Լիպսո (ապրիլի 18, 1940(1940-04-18)[1], Տալլին, Էստոնիա - մարտի 3, 2023(2023-03-03)[2]), էստոնացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը հանդես է եկել Խարհրդային սոցիալիստական հանրապետությունների միության կողմից։ Միակ էստոնացի բասկետբոլիստն է, որը նվաճել է երկու մեդալ Օլիմպիական խաղերում[3]։ Լիպսոն նաև երկու մեդալ է նվաճել ՖԻԲԱ աշխարհի առաջությունում, իսկ Խորհրդային միության բասկետբոլի ազգային հավաքականի հետ երեք անգամ դարձել է Եվրոպայի բասկետբոլի առաջնության չեմպիոն[4]։ 1961-1970 թվականներին եղել է Խորհրդային միության բասկետբոլի ազգային հավաքականի անդամ։ Ակտիվ կարիերայից հետո Լիպսոն մարզիչ է դարձել[5]։

Յաակ Լիպսո
էստ․՝ Jaak Lipso
Ծնվել էապրիլի 18, 1940(1940-04-18)[1]
ԾննդավայրՏալլին, Էստոնիա
Մահացել էմարտի 3, 2023(2023-03-03)[2] (82 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Էստոնիա
Մասնագիտությունբասկետբոլի մարզիչ և բասկետբոլիստ
Պարգևներ և
մրցանակներ
«Աշխատանքային արիության համար» մեդալ Էստոնիայի Կարմիր խաչի շքանշան
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ

Q16410965?

և Decoration of the Estonian Olympic Committee

Ակումբային կարիերա

խմբագրել

Լիպսոն իր կարիերան սկսել է 1956 թվականին՝ 16 տարեկան հասակում, երբ անդամագրվել է TRÜ բասկտբոլի հավաքականին (հիմա՝ Տարտուի համալսարանի բասկետբոլային թիմ)։ Այդ թիմի կազմում խաղացել է չորս մրցաշրջան և նվաճել Էստոնական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության չեմպիոնությունը երկու անգամ (1958, 1959)։ Դրանից հետո նա մի մրցաշրջան խաղացել է Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում՝ նախքան ԲԿՄԱ Մոսկվա տեղափոխվելը։ Հաջորդ ութ տարիներն անցկացրել է թիմում՝ նվաճելով Եվրալիգայի երկու չեմպիոնական տիտղոս (1963, 1969) և ԽՍՀՄ լիգայի վեց չեմպիոնական տիտղոս (1962-1966, 1969)։ Այնուհետև Լիպսոն երկու տարով տեղափոխվել է «Տալլինա Կալև» բասկետբոլային ակումբ, որից հետո՝ «Harju KEK» ակումբ և նվաճել Սովետական Էստոնիայի չեմպիոնի ևս երկու տիտղոսներ (1974, 1979)։

Նվաճումներ

խմբագրել

Ազգային հավաքական

խմբագրել
  • Օլիմպիական խաղեր   1964,   1968
  • Աշխարհի առաջնություն   1967,   1970
  • Եվրոպայի առջնություն   1963,   1965,   1967

Ակումբ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Eesti spordi biograafiline leksikon (эст.)
  2. 2,0 2,1 2,2 uri korvpallilegend Jaak Lipso (эст.)
  3. "Jaak Lipso Biography and Statistics Արխիվացված 2012-03-03 Wayback Machine". Sports-Reference. Retrieved on 2009-02-05
  4. "Jaak Lipso". FIBA Europe. Retrieved on 2009-02-05
  5. Eesti Elulood. Tallinn: Eesti Entsüklopeediakirjastus 2000 (= Eesti Entsüklopeedia 14) 9985-70-064-3, p. 252.
  • Lääne, Tiit (2006). Eesti olümpiamedalivõitjad 1912–2006. Eesti Olümpiakomitee. էջեր 132–133. ISBN 9949-427-25-8.
  • Lään, Vello; Ibrus, Märt (2006). Eesti korvpall portreed. Eesti Korvpalliliit. էջեր 143–158. ISBN 9949-406-68-4.

Արտաքին հղումներ

խմբագրել