«Յաակարհու» (ֆիններեն՝ Jääkarhu - բևեռային արջ, խորհրդային անվանում՝ «Սիբիրյակով» [ռուսСибиряков]), ֆիննական, այնուհետև՝ խորհրդային սառցահատ շոգենավ։ Կառուցվել է Ռոտերդամում, 1926 թվականին։ Ընթացքի արագությունը կազմել է 13,5 հանգույց (25 կմ/ժ)։

«Յաակարհու» շոգենավը

Երկու տասնամյակ հաջող ծառայությունից հետո, 1945 թվականին որպես ռազմատուգանք հանձնվել է Խորհրդային Միությանը և վերանվանվել «Սիբիրյակով» (ի պատիվ 1942 թվականի օգոստոսի 25-ին Կարայի ծովում գերմանական «Ադմիրալ Շեր» ծանր հածանավի դեմ մարտում ջրասույզ եղած համանուն սառցանավի

Գործածությունից դուրս է եկել 1972 թվականին։

Պատկերասրահ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 357