Մ. Պ. Դևյատաևի տուն-թանգարան

Մ. Պ. Դևյատաևի տուն-թանգարան (ռուս.՝ Дом-музей М. П. Девятаева), թանգարան Մորդովիայի Տորբեևո քաղաքատիպ ավանում։ Նվիրված է կործանիչ օդաչու Միխայիլ Պետրովիչ Դևյատաևի սխրանքին, որը խորհրդային մի շարք այլ ռազմագերիների հետ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարից իրականացրել է հերոսական փախուստ[1]։

Մ. Պ. Դևյատաևի տուն-թանգարան
Տեսակթանգարան, տեսարժան վայր և պատմության հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏորբեևո (քաղաքատիպ ավան, Տորբեևսկի շրջան)
ՎայրՄորդովիա
Հիմնադրվել էմայիսի 8, 1975
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Տուն-թանգարանը բացվել է 1975 թվականի մայիսի 8-ին հասարակական հիմունքներով։ 1978 թվականից դարձել է Մորդովիայի հանրապետական միացյալ գավառագիտական թանգարանի մասնաճյուղ[2][3]։

Թանգարանը գտնվում է աղյուսե կցակառույցով փայտե շենքում, որը կառուցվել է այն տան վայրում, որտեղ ծնվել և ապրել է Մ. Պ. Դևյատաևը։ Փայտե շենքում կա 1920-1930-ական թվականների գյուղացիական կյանքի մթնոլորտը հիշեցնող հուշասենյակ, կցակառույցում `Դևյատաևի սխրանքին նվիրված ցուցադրություն։ Ցուցադրվում են Սակսենխաուզեն (Sachsenhausen) համակենտրոնացման ճամբարի բանտարկյալների իրական հագուստները և կոշիկները, նամակները, պարգևները, լուսանկարներն ու փաստաթղթերը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Дом-музей Героя Советского Союза М.П. Девятаева (п. Торбеево)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  2. Всё о Мордовии: Энциклопедический справочник / сост. Н. С. Крутов, Е. М. Голубчик, С. С. Маркова. — Саранск: Мордов. кн. изд-во, 2005. — С. 325. — ISBN 5-7595-1662-0
  3. «Мемориальный дом-музей Героя Советского Союза М. П. Девятаева». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  4. Дом-музей Героя Советского Союза М.П. Девятаева

Արտաքին հղումներ խմբագրել