Թոմ Մքսորլի (անգլ.՝ Tom McSorley, ծննդյան անունը՝ Թոմաս Հոլլանդ Մքսորլի, փետրվարի 20, 1960(1960-02-20)[1]), կանադացի կինոքննադատ։

Թոմ Մքսորլի
Ծնվել էփետրվարի 20, 1960(1960-02-20)[1] (64 տարեկան)
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտացումռադիոհաղորդավար, խմբագիր և կինոքննադատ

Գործունեություն խմբագրել

Կանադական կինոինստիտուտի գործադիր տնօրենն է։ Կարլտոմի համալսարանի կինոուսումնասիրությունների սեսիոն դասախոս է, CBC Radio One ռադիոցանցի ֆրիլանսեր և նախկին թատերական քննադատ, «Rivers of Time: The Films of Philip Hoffman» (2008) խմբագիր[2], «Self Portraits: The Cinemas of Canada Since Telefilm» (2006) և «Life Without Death: The Cinema of Frank Cole» (2009) համախմբագիր[3]։ Կանադական և միջազգային կինոյին առնչվող բազմաթիվ հոդվածների հեղինակ է, ինչպես նաև Ատոմ Էգոյանի «Ապահովագրական գործակալը» ֆիլմի նոր քննադատական ուսումնասիրության հեղինակ[4][5]։ 1997 թվականին Մքսորլին ստեղծել է ամենամյա Լատինաամերիկյան կինոփառատոնը՝ որպես Կանադական կինոինստիտուտի Կանադայի մայրաքաղաքում ընթացող միջազգային կինոծրագրի բաղադրիչ։

Մքսորլին նաև երգիչ և թմբկահար է, Օտտավայի Presence ռոք խմբի անդամ։

2017 թվականին Ոսկե ծիրան կինոփառատոնի շրջանակներում «Ժամանակակից կանադական կինո» թեմայով վարպեության դաս է ունեցել Երևանում[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Record #311288088 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  2. «Coach House Books». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  3. «Coach House Books». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  4. «University of Toronto Press».(չաշխատող հղում)
  5. «Խաղարկային ֆիլմերի մրցույթ». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  6. «ՀԲԸՄ կենտրոնը Երևանում». www.agbu.am. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել