Մվանզա
Մվանզա (անգլ.՝ Mwanza), քաղաք Տանզանիայում:
Քաղաք | ||
---|---|---|
Մվանզա | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1892 թ. | |
ԲԾՄ | 1140 մետր | |
Բնակչություն | 385 810 մարդ (2002) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
Ընդհանուր տեղեկությունԽմբագրել
Մվանզա քաղաքը Տանզանիայի Մվանզա շրջանի վարչական կենտրոնն է: Քաղաքային բնակչության թիվը կազմում է 225 244 մարդ, արվարձաններում` 436 811 մարդ (2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ): Քաղաքը գտնվում է այն տարածքում, որտեղ ապրում են սուկումացիները: Այն հանդիսանում է նաև Վիկտորիա լճի մեծ նավահանգիստ, միջազգային օդանավակայան, երկաթուղային հանգույց: Բամբակյա խոշոր պլանտացիաները գտնվում են Մվանզայի շրջակայքում: Լճային ձկնորսությունը կարևոր դեր ունի քաղաքի տնտեսության մեջ: Քաղաքում գործում են լաստանավային ծառայություններ դեպի Տանզանիայի Մուսոմա և Բուկոբա նավահանգիստներ, ինչպես նաև Քենիա և Ուգանդա:
Աշխարհագրություն և պատմությունԽմբագրել
Մվանզա քաղաքը գտնվում է Վիկտորիա լճի հարավային ափին, Տանզանիայի հյուսիս-արևմուտքում, Մվանզա ծոցի (Mwanza Gulf) արևելյան ափին:
Մվանզան հիմնադրվել է 1892 թվականին գերմանական գաղութային իշխանությունների կողմից: 1916 թվականին քաղաքը գրավվել է բրիտանացիների կողմից:1920-ական թվականներին քաղաքի տարածքում հայտնաբերվել են ոսկու հանքեր: 1928 թվականին Թաբորայից երկաթուղային գիծը բերվել է Մվանզա: 1978 թվականին Ուգանդա-Տանզանիա Երկրորդ պատերազմի ժամանակ քաղաքը ռմբակոծվել է Ուգանդայի ՌՕՈՒ-ի կողմից:
ԿլիմաԽմբագրել
Քաղաքի կլիման մերձհասարակածային է: Հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին տեղում են կարճատև անձրևներ, մարտից մայիս ամիսներին՝ երկարատև: Հունվարից փետրվար (ներառյալ) ամիսներին քաղաքում երաշտ է: Տարածաշրջանում միջին տարեկան տեղումները 930 մմ է, հարավում, հարավ-արևելքում, Ուկերևյան կղզիներում՝ 1200 մմ: Օդի ջերմաստիճանի վրա մեծ ազդեցություն ունի Վիկտորիա լճի մոտիկությունը: Ջերմաստիճանը տատանվում է 25 °C մինչև 28 °C: Սեպտեմբեր, դեկտեմբեր ամիսներին ջերմաստիճանը հասնում է առավելագույն 29 °C, հունիս,օգոստոս ամիսներին՝ 11-20 °C:
Կլիմա
| |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ցուցանիշ | Հունվար | Փետրվար | Մարտ | Ապրիլ | Մայիս | Հունիս | Հուլիս | Օգոստոս | Սեպտեմբեր | Հոկտեմբեր | Նոյեմբեր | Դեկտեմբեր | Տարեկան |
Միջին առավելագույն | 29 | 28 | 29 | 28 | 29 | 29 | 29 | 29 | 29 | 29 | 29 | 28 | 28,8 |
Միջին նվազագույն | 18 | 18 | 18 | 18 | 18 | 17 | 16 | 17 | 18 | 19 | 19 | 18 | 17,9 |
Տեղումների քանակ, մմ | 97 | 104 | 155 | 145 | 94 | 20 | 13 | 20 | 46 | 46 | 114 | 147 | 1001 |
Источник: Weatherbase: Historical Weather for Mwanza, Tanzania |
ՏնտեսությունԽմբագրել
Մվանզայում աճեցնում են բամբակ։ Tanzania Breweries Limited ընկերությունը գարեջրի գործարան ունի Մվանզայում[1] :
Քույր քաղաքներԽմբագրել
ԾանոթագրությունԽմբագրել
- ↑ «Առևտրային վարկային հաշվետվություն Tanzania Breweries Limited- ի համար - զեկույցի նախադիտում»։ www.crmz.com։ Վերցված է 2017-09-04
Արտաքին հղումներԽմբագրել
- Մվանզայի գոտիներ(անգլ.)