Սահակ Մռուտ
Սահակ Մռուտ (), (հայտնի է նաև Ապիկուրեշ անվամբ)[1], 9-րդ դարի հայ նշանավոր եկեղեցական, աստվածաբան[2][3]։
Սահակ Մռուտ | |
---|---|
Մասնագիտություն | գիտնական |
Կենսագրություն
խմբագրելԵղել է Տայք նահանգի Աշունք գավառի եպիսկոպոսը։ Միաբան հայերի դեմ վրաց եկեղեցու հալածանքների պատճառով ստիպված է եղել տեղափոխվել Շիրակ գավառի նորաստեղծ Շիրակավան մայրաքաղաք։ Հենց այդ ժամանակ էլ վրացիների կողմից նա ստացել է Մռուտ մականունը (վրացերեն მრუდი- անհավատ)։ Սակակը հայտնի է Փոտ պատրիարքին գրած իր նամակով, որը գրվել է 882 թվականին՝ ի պատասխան վերջինիս նամակի՝ ուղղված հայոց արքա Աշոտ Բագրատունուն՝ վերջինիս հրամանով[4]։ Նամակն ըստ էության աստվածաբանական և վիճաբանական աշխատություն է, որտեղ հեղինակը պաշտպանում է Հայ Եկեղեցու հայացքների համակարգը և և մերժում Քաղկեդոնի ժողովի որոշումները և հաստատում Աշոտ Բագրատունու նվիրվածությունը Բյուզանդական կայսրությանը[5]։
Մռուտից պահպանվել են ևս երեք աշխատություն։ Նրա կայնքին ու գործունեությանն իրենց աշխատություններում անդրադարձել են Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, Ստեփանոս Տարոնեցինն Մխիթար Այրիվանեցին
Աշխատություններ
խմբագրել- «Պատասխանի թղթոյն Փոտայ գրեալ Սահակայ հայոց վարդապետի հրամանաւ Աշոտայ իշխանաց իշխանի հայոց»[6]
- «Բացայայտութիւն ճշմարիտ ուղղափառ դավանութեան Հայաստանեայց»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Arsak Ter-Mikelian, Die Armenische Kirche im Beziehungen zur Byzantinischen, Leipzig, 1861, стр. 75
- ↑ Michael E. Stone. Adam and Eve in the Armenian Traditions, Fifth through Seventeenth Centuries. — Society of Biblical Lit, 2013. — P. 692. — (Early Judaism and its literature, 38). «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ H. G. O. Dwight, Catalogue of all works known to exist in the Armenian language, of a date earlier than the seventeenth century. Journal of the American Oriental Society, Vol. 3, 1853, p. 257
- ↑ Փոտ պատրիարքի նամակը Աշոտ իշխանին
- ↑ Марьям Григорян, Церковный собор Ширакавана 862 года Արխիվացված 2013-10-12 Wayback Machine, in: Вопросы Истории Армении (сборник научных статей) № 12, Ереван, 2011, ISBN 978-99941-73-64-8
- ↑ Պատասխանի թղթոյն Աշոտոյ թագաւորի
Արտաքին հղումներ
խմբագրել