Բացել գլխավոր ցանկը

Գիշերվա թագուհին (թուրք.՝ Gecenin Kraliçesi), թուրքական Star TV-ով հեռարձակված սերիալ, որի առաջին սերիան ցուցադրվել է 2016 թվականի հունվարի 12-ին և ավարտվել 2016 թվականի ապրիլի 19-ին։ Գլխավոր դերերում խաղում են թուրք հայտնի դերասաններ Մուրատ Յըլդըրըմը, Մերյեմ Ուզերլին և Ուղուր Փոլաթը[1]: Առաջին սերիայի նկարահանումները տեղի են ունեցել Կաննում և Գրասսեյում, իսկ մնացած սերիաները նկարահանվել են Ստամբուլում: Հեռուստասերիալը բաղկացած է 15 սերիայից, որի յուրաքանչյուր սերիան տևում է 120- 130 րոպե։ Հեռուստասերիալը համարվում է վերջին տարիների թուրքական ամենառեյտինգային սերիալներից մեկը, ոչ միայն Թուրքիայում, այլ նաև ամբողջ աշխարհում: Դեռևս մինչ ցուցադրությունը այն մեծ հետաքրքրություն էր առաջացրել համացանցում։ Մինչ ցուցադրումը, Ստամբուլում կազմակերպվեց ներկայացում- պրեզենտացիա, որտեղ սերիալը ցուցադրելու իրավունքը վաճառվեց շուրջ 25 երկրների։

Picto infobox cinema.png
Գիշերվա թագուհին
Gecenin Kraliçesi
Gecenin Kraliçesi.jpg
Ժանրդրամա, մելոդրամա
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
Լեզութուրքերեն
ՌեժիսորԴուրուլ Թայլան, Յաղմուր Թայլան
Գլխավոր
դերերում
Մուրատ Յըլդըրըմ, Մերյեմ Ուզերլի
ՍցենարիստՕզան Աքսունգուր, Ջյունեյթ Այսան
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ15
Էկրաններին էհունվարի 12, 2016-ից ապրիլի 19, 2016
ՀեռուստաալիքStar TV
Պատկերի ձևաչափHD

ՍյուժեԽմբագրել

Սելինը (Մերյեմ Ուզերլի) երիտասարդ օծանելիքի մասնագետ է, ով բնակվում է Ֆրանսիայի Գրասսե քաղաքում։ Նրա հայրը թուրք է, իսկ մայրը ֆրանսուհի: Երկար տարիներ Սելինը լուր չունի իր հորից, ով լքել է նրանց։ Պատահաբար նա ծանոթանում է Կարտալ անունով (Մուրատ Յըլդըրըմ) մի երիտասարդ թուրք գործարարի հետ, ով գործող եկել էր Գրասսե: Երիտասարդները սիրահարվում են միմյանց։ Սակայն Կարտալը պարտավոր է վերադառնալ Ստամբուլ, որտեղ նրան սպասում են իր կինը` Էսրան և կնոջ հայրը` Ազիզը, ով փոքր տարիքում որդեգրել է Կարտալին` նրա հորը սպանելուց հետո[2]։ Սելինը գալիս է Ստամբուլ, սակայն նա և Կարտալը չեն կարողանում միասին լինել։ 4 տարի անց Սելինը դարձյալ գալիս է Թուրքիա, որտեղ նա հանդիպում է Ազիզին։ Սակայն Սելինը ունի գաղտնիք։ Նա իր հոր հետ միասին վրեժ է լուծում Ազիզից` իմանալով, որ ժամանակին Ազիզը ուզեցել է սպանել իր հորը։ Սելինը չգիտե, որ Կարտալը Ազիզի փեսան է, և որ Ազիզն է սպանել նաև Կարտալի հորը։ Սելինը Կարտալից գաղտնի է պահում այն փաստը, որ արդեն 4 տարի է ինչ նրանք ունեն որդի` Օսմանը։

Դերասանական կազմԽմբագրել

Դեր Դերասան
Սելին Մերյեմ Ուզերլի
Կարտալ Մուրատ Յըլդըրըմ
Ազիզ Ուղուր Փոլաթ
Էսրա Ֆունդա Էյրիղիթ
Էմրե Դենիզ Չելիլօղլու
Հյուդա Սեդա Աքման
Մերտ Բուրակ Դենիզ
Հական Սելիմ Բայրաքթար
Էմինե Նիհան Բույուկաղաչ
Սադըք Օմյուր Արփաչը
Սելինի մայրը Հյուրդեմ Ռեհիթմյուլլեր
Օկտայ Բուրակ Դեմիր
Օսման Ռեհա Օզչան
Ֆաթմա Փերվին Յունալփ
Էլիֆ Դերյա Բեսերլեր
Բուրջու Նազ Սայիներ
Օսման (երեխա) Կաան Իրեվյուլ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Gecenin Kraliçesi, https://www.imdb.com/title/tt5303602/, վերցված է 2018-12-14 
  2. «Is "Gecenin Kraliçesi" Dead on Arrival? | İzleyici Platformu»։ www.izleyiciplatformu.com։ Վերցված է 2018-12-14