Մուրադ Ջանիբեկյան

հայ դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ջանիբեկյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Մուրադ Վահրամի Ջանիբեկյան (դեկտեմբերի 3, 1956(1956-12-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ (2005

Մուրադ Ջանիբեկյան
Ծնվել է1956 դեկտեմբերի 3
ԾննդավայրԵրևան, {{{2}}} Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ
Ազգությունհայ
ՄասնագիտությունԴերասան
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն Խմբագրել

Մուրադ Ջանիբեկյանը ծնվել է 1956 թվականին, Երևան քաղաքում։ 1979 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1979-1997 թվականներին՝ Երևանի տարբեր թատրոնների, 1983-1984 թվականներին և 1997 թվականից՝ Սունդուկյանի անվան թատրոնի դերասան[1][2]։

Դերերը թատրոնում Խմբագրել

  • Մարկիզ դը Գրիե (Ֆեոդոր Դոստոևսկու «Խաղամոլը»)
  • Կույր վանական (Լևոն Շանթի «Հին աստվածներ», «Արտավազդ» մրցանակ՝ 1999)
  • Ստենլի (Թ. Ուիլյամսի «Ցանկություն» տրամվայ»)
  • Զորավար Անդրանիկ (Ռոլանդ Շառոյանի «Մեր բաժին ուրախությունը» (ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, համահայկական «Վահագն» մրցանակ, 2003)
  • Ֆերոն (Բայերի «Դեպք մետրոյում», համամիութ. թատեր, փառատոնի Գլխավոր մրցանակ՝ 1988, Երևան)
  • Սողոմոն Թեհլերյան (Պերճ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս»)

Դերերը կինոյում Խմբագրել

Պարգևներ, մրցանակներ Խմբագրել

  • ԱՄՆ-ի միջազգային կինոփառատոնի «Լավագույն դերասան» մրցանակ, 2005 («Համլետ» գեղարվեստական ֆիլմի համար, ըստ՝ Վ. Շեքսպիրի)
  • ԱՄՆ-ի միջազգային կինոփառատոնի «Լավագույն ռեժիսոր» մրցանակ, 2005
  • ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, 2000
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2003
  • «Վահագն» մրցանակ, 2003
  • ՀՀ վաստակավոր արտիստ, 2005
  • ՀԹԳՄ Վահրամ Փափազյանի անվան Հատուկ մրցանակ, 2013
  • Մովսես Խորենացու մեդալ (2013)[3]

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. «Մուրադ Ջանիբեկյանի կենսագրությունը AV Production կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2018-02-18 
  3. Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին