Մուրադ Մուրադյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մուրադ Սահակի Մուրադյան (օգոստոսի 4, 1957(1957-08-04), Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր,

Մուրադ Մուրադյան
Ծնվել էօգոստոսի 4, 1957(1957-08-04) (66 տարեկան)
ԾննդավայրԷջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Կենսագրություն խմբագրել

Մուրադ Մուրադյանը ծնվել է 1957 թվականի օգոստոսի 4-ին Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում[1]։ 1975-1977 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1994 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի առևտրի և հասարակական սննդի էկոնոմիկայի կառավարման ֆակուլտետը։ Ստացել է տնտեսագետի որակավորումը։ 1977-1979 թվականներին եղել է Մասիսի ստվարաթղթի կոմբինատի մեքենավար[2]։ 1979-1982 թվականներին եղել է Դաշտավան գյուղի կոլտնտեսության բրիգադավար։ 1982-1989 թվականներին եղել է «Հայկոոպ»-ի շրջկոոպի շինանյութի խանութի տնօրեն, իսկ 1989-1993 թվականներին եղել է Մասիսի կոշտ վառելիքի բազայի պետ։ 1996-1998 թվականներին եղել է Հայաստանի Պաշտպանության Նախարարության զինվորական առևտրի վարչության պետ։ 2000-2001 թվականներին եղել է Հայաստանի բնապահպանության նախարար։ 2003-2012 թվականներին եղել է «Արկամար» ՍՊԸ տնօրեն։ 1999-2000 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավոր (թիվ 29 ընտրատարածք)։

Եղել է Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է «Կայունություն» խմբակցության անդամ։ Ոչ մի կուսակցության չի պատկանում։ 2012-2017 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավոր (թիվ 16 ընտրատարածք)։ Եղել է Ազգային Ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ, ՀՀԿ անդամ։ 2017 թվականի ապրիլի 2-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր ՀՀԿ թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  2. район, Мурад Саакович Мурадян арм Մուրադ Մուրադյան Армянский политик Дата рождения: 4 августа 1957Место рождения: Эчмиадзинский; ССР, Армянская. «Мурадян, Мурад Саакович - это... Что такое Мурадян, Мурад Саакович?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ խմբագրել